Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ
Հարցում
Վիճակագրություն
Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2013»Июнь»30 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
10:42
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Տիգրան ՊետրոսՅանց
ՈՐ ԵՐԲԵՎԷ ԱՄԲՈՂՋԱՆԱՄ /բալլադ/
Իմ մեծ պապ Ղուկասը Իր պորտ-պորտ նախնիներով Հանգչում է հեռավոր Խոյ գավառի հայրենի սուրբ հողում, Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին...
Կապուտանն է ծփում Իմ երբեմնի գյուղի ոտքերի տակ Եվ օրորում նախնյաց Փլված-լքված եկեղեցու Անդորրը դարավոր...
Նախնիներիս՝ Մելիք-Մարտիրոսի, Տեր-Կարապետ եղբոր մասին Ես քիչ գիտեմ, Իսկ ավելի ստույգ՝ բան չգիտեմ, Մի խաչ է պահպանվել, Մի ձեռագիր պատառիկ Ու էլ ոչինչ...
Ղուկաս պապիս Հակոբ որդին Իր որդիներ Պետրոսի ու Պողոսի հետ /Ղազարը, Ղուկասը, Հովհաննեսն ու Եսային Հետո պիտի ծնվեին/ Թողեց Խոյը հայրենի, Պապենական ծովը Կապուտան, Հողը՝ իր մեջ ննջող նախնիներով՝ Բռնեց գաղթի ճամփան...
Գաղթի քարավանը քայլեց Օրեր ու ամիսներ Եվ կանգ առավ Արագածի փեշին, Արայիի դիմաց, Քասաղ գետի ափին՝ ՛՛Ի գյուղս, որ կոչի Վարդենիս՛՛...
Իմ տոհմն այստեղ՝ Վարդենիսում, Իր վեց գերդաստանով Նոր պատմություն գրեց, Ու որդիներ ծնեց, ու դուստրեր, Հարսներ բերեց այլ տոհմերից, Հարսներ տվեց բազում-բազում այլ տոհմերի, Եվ կենսագիր դարձավ Իր նոր գյուղին, Իր նոր գյուղում Սուրբ Աստվածածին եկեղեցի վերակերտեց Խոյի իր հին գյուղի Եկեղեցու հիշողությամբ...
... Վարդենիսի տապանատան հենց կենտրոնում Խունկ եմ ծխում Հակոբ պապիս գերեզմանին Ամեն այցիս...
... Ու բախտն ինձ տարել է Խոյ, Հայրենի գյուղ՝ Կապուտանի ափին, Եվ ծնկել-համբուրել եմ հողը սուրբ, Որ պորտ-պորտ նախնիներիս Նշխարներն է կրում...
Ես կիսված ու կես եմ՝ Հազար-հազար տարի Հեր-խոյեցի, Երկու հարյուր տարի՝ վարդենիսցի: Եվ այս կես վիճակից ես չեմ ամբողջանում Ու ապրում եմ լոկ մի մեծ երազանքով, Որ երբևէ ամբողջանամ...