Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Вторник, 16.04.2024, 09:41
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Ноябрь » 14 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
01:09
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԿԱՊՈՒՅՏ ՉԵՆ ԵՂԵԼ ԱՉՔԵՐԸ ՀԱՅԻ

Կապույտ աչքեր է ունեցել հայը...
                       Յուրի Սահակյան

Կապույտ չեն եղել աչքերը հայի
Ոչ միլիոն տարի, ոչ հազար տարի, ոչ դարեր առաջ,
Ոչ մի ժամանակ...

Սև աչքերով են ծնվել հայերը՝
Ածուխի պես սև,
Մրի նման սև,
Սև կուպրի նման...

Իր Արարչական տարածքը
Հային սև աչք է տվել,
Սև մազ ու մորուք,
Եվ այդպես է նա
Անցել պատմական իր ուրույն ուղին...

Բայց ունեցել ենք այլագույն աչքով
Հազար թշնամի, հազար բարեկամ,
Ու երբ եկել են

Ու Հայքին տիրել

Այլագույն աչքով ազգ-թշնամիներ,
Նաև բարեկամ,
Հայի գենի մեջ գույներ են խառնել,
Ու միլիոնի մեջ նաև մեկ-երկու
Այլագույն աչքով հայեր են ծնվել...

Բայց գենը հայի,
Գենն Արարչական,
Ինքնամաքրումի բանական ճամփան
Երբեք չի շեղել,
Ու հայը միայն ծնվել-ապրել է
Իր սև աչքերով,
Բեղ ու մորուքով՝
Ածուխի պես սև,
Մրի նման սև,
Սև կուպրի նման...

Միշտ սև են եղել աչքերը հայի...

1970


ԿԱՐԾԻՔՆԵՐ

  • Abgar Apinyan

    Համաձայն եմ` և բանաստեղծական ոգուն, և ԳԱՂԱՓԱՐԻՆ:

  • Серине Оганисян

    Ես այդ բանաստեղծությունը մի տեղ տեղադրեցի հենց նոր և դրա տակ հայտնվեց հետևյալ մեկնաբանությունը "Կներեք, բայց ես համաձայն չեմ: Շատ ստեղծագործություններում է նշվում Հայի կապույտ աչքերը, խարտյաշ մազերը ու յուրահատուկ կառուցվածքը:" Ի դեպ ասեմ գրողը ինձ շատ մոտ աղջիկ է, ում աչքերը կապույտ են իսկ ինքը անսահման հայրենասեր է:

  • Տիգրան ՊետրոսՅանց

    Իհարկե, կան և այդպիսիք և պիտի բողոքեն... ես դրա պատճառն էլ եմ նշել. Հայաստանով անցել են շատ ազգեր և մեր գենին երբեմն այլ գույներ խառնել... և այդ աղջիկը բնավ մեղավոր չէ... Յուրի Սահակյանի ՛՛Կապույտ են եղել աչքերը հայի՛՛ բանաստեղծությունը տպագրվել է նույն 1970 թ-ին և իմ պատասխանն էլ գրվել է նույն տարում, իսկ այդ աղջիկն ամենայն հավանականությամբ ծնվել է շատ ավելի ուշ... Ուղղակի նաև ռուսներին քծնելու արդյունքում է ծնվել Յուրիի բանաստեղծությունը /չէ որ խորհրդային երկիր էր/ և հայերը պիտի կապույտ աչքեր ունենային և շեկ մազեր... կներես, հապա ինչու սևացան... զգացմունքից գուցե... որովհետև իր աչքերի գույնը հայկական կատեգորիա չէ /ես նայել եմ իր էջը/, դեմքը կարծես ծանոթ է... Տեսել եմ... թե Յուրիի, թե իմ մոտեցումները հակոտնյաներ են, մյուս բոլոր դեպքերում /միլիոնից մեկի կանաչ, կամ կապուտ աչքերը/ ընդհամենը մեր ազգի վրայով անցած թշնամիների մետաստազներ են...


  • Anne Mari Թույլ տվեք չհամաձայնել: Իմ աչքերը սև չեն, բայց ես ինձ լիարժեք հայուհի եմ համարում:


  • Տիգրան ՊետրոսՅանց Սիրելի Աննե Մարի, ես ևս չեմ վիճում, ես Պատմության պատմությունն եմ մեկնաբանում, այն ինչ մենք ապրել ենք որպես Պատմություն և այն ինչ մենք այսօր ապրում ենք որպես իրականություն... Անհատապես այլագույն աչքեր ունեցողները կարող են նեղանալ, բայց ոչ ինձանից, այլ և միայն Նորին մեծություն Պատմությունից: Նա է դատավորը:


Просмотров: 1041 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/13
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Ноябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz