ՀԱՐՑ ,,Հավանական եք համարում պատերազմի վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև,,
Ինձ և իմ սերնդակից ընկերներին ու ՀՀ զինված ուժերին ընդհանրապես չտրվեց
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Հաղթական ավարտելու
հնարավորություն: Դրա պատճառները բազմաթիվ են և, իմ կարծիքով, ավելի շատ
արտաքին հիմնավորումներ ունեն... Ինչևէ: Մենք պատերազմի մի ճակատամարտն ենք ընդհամենը ավարտել, ցավոք, այն ժառանգել ենք ԱՊԱԳԱՅԻՆ:
Գուցե դրա շարունակությունը լինի հիմա՝ մեր օրոք և մենք այն վերջնականապես
ավարտենք, իսկ գուցև այդ շարունակությունը լինի մեզանից հետո, մեր
որդիների, թոռների կամ ծոռների օրոք...
Որ պատերազմ կլինի՝ կարճատև, սահմանափակ կամ համընդհանուր սահմանով՝ անխուսափելի է, քանի որ
1. մենք այս մեկ ճակատամարտը շահել ենք, բայց չենք լուծել Հայաստանի համար
կենսական ոչ մի խնդիր և ձգտելու ենք նոր պատերազմով փակել թորքերի /այդպես
անվանենք իսկական թուրքերի ազերի եղբայրներին/ նավթա-գազային երթուղին
դեպի Եվրոպա, ինչպես նաև ավտոմայրուղին դեպի Վրաստան, 2. թորքերն իրենց հերթին իրենց ժողովրդի աչքին ,,լավ,, երևալու համար անպատճառ պիտի ձգտեն ռեվանշի:
Ահա որոշակի երկու պատճառ, որ անխուսափելի են դարձնում պատերազմը: Եվ այս է պատճառը, որ ,,Հավանական եք համարում պատերազմի վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև,, հարցին պատասխանում եմ՝ այո:
Տիգրան ՀԱՅԱԶՆ
|