Մի փոքրիկ
խնդրանք-պարտադրանք
Սուրեն: Հիմա նայեցի քո էջի նյութերը: Ուզում եմ մի փոքրիկ
խնդրանք-պարտադրանք հայտնել: Խոսքս վերաբերում է բնակավայրերի
տեղանուններին: Մի օգտագործիր ու երկարացրու /կյանքի նոր ուղեգիր տուր/
օտարալեզու, օտար անուններին: Դրանցով բնավ ավելի պատմական չես դարձնում
խոսքդ, բնավ, այլ դրանով ջուր ես լցնում բոլոր կարգի թշնամիների մեր
բնակավայրերի "տերը" լինելու ջրաղացին: Որքան մեր բնակավայրերը ներկայացնես
հին անուններով, այքան ցուցանում ես, որ մենք ոչ բնակավայր ունենք, ոչ էլ`
ՀԱՅՐԵՆԻՔ... Չի եղել Բաշ Ապարան... Միշտ էլ եղել է, կա ու լինելու է Ա պ ա
ր ա ն ը... Սա է նաև մեր պայքարը և վերջ: Չի եղել Ղուրդուղուլի, կա միայն
այն հայերեն անունը, որ այդ բնակավայրը հիմա ունի... Եթե ասածս ընկալեցիր,
հոյակապ է: Եթե` ոչ... Ուրեմն դու գիտես:
Հարգանքներով` Տ.Պետրոսյանց
|