Սիրելի Սոֆյա, մեկ այլ
տեքստում ես նման տողեր գրել եմ: Շնորհակալություն, որ մեկնաբանում ես:
Ավելացնեմ: Փոքրասիական գրեթե ամբողջ տարածքը Կիլիկիայից մինչև Սև ծով և
Կովկասյան լեռներով մինչև Կասպից ծով, իսկ հարավում մինչև Պաղեստին
բնակեցված է եղել հայկական ցեղերով՝ խուռիներ, արմեններ, խեթեր: Այո
ուրիշների համար այս տարբեր ,,ազգերը,, ծագումով արմենոիդ հայեր են և իրենք
էլ այսպես կոչված ,,հնդեվրոպական,, մշակույթի արտածողն են դարձել ու
տարբեր ուղիներով մինչև Հնդկաստան ու Եվրոպա /Իսպանիա, Անգլիա, Գերմանիա,
Ռուսաստան ևն/ տարել այն: Ինչ անուն էլ նրանց տվել են միևնույնն է
Քրիստոսից երեք հազար տարի առաջ նրանք բոլորը միևնույն Արմենիայի /Արմանի,
Արարատ, Նաիրի, Հայասա/ ճանաչվել են մի հասկացության տակ՝ ՀԱՅ: Այդպես էր
նաև մինչև տասնիներորդ դարի կեսերը, երբ ասպարեզ իջան ,,գիտնականներ,,
որոնք ու հատկապես նրանց հաջորդած նիկոլսկիները, դյակոնովները,
պիատրովսկիները, մելիքաշվիլիները ու սրանց հլու-հնազանդ ծառա միայն
ազգանունի վերջնամասում ,,յան,, մասնիկ կրող անձեր, որոնք մեր պատմությունն
ուղղակի ավերեցին, նախ թվարկածս հայկական ցեղերին դարձրին առանձին ազգեր,
ապա՝ մեզ հայտարարեցին եկվորներ... Այո Հայկական բարձրավանդակում ապրել ու
ապրում են միայն բնիկ հարյուր հազարավոր տարիների ՀԱՅԵՐԸ... Եվ սա է միակ
ճշմարտությունը: Բայց սրա դեմ առաջինը այսօր ,,գլուխ,, /իհարկե եթե ունեն/
բարձրացնում են հենց նշածս ,,յան,,-երը: Մեր պատմությունը նորովի գրելու
համար անհրաժեշտ է այս ,,ակադեմիական,, պատմաբաններից առաջին հերթին
ԱԶԱՏՎԵԼ: Մնացյալը կնկնի իր տեղը: Ժամանակի պարագային կարող եմ
հիմնավորումներով մի ամբողջ տեքստ ներկայացնել: