ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞
ՀԱՅՈՑ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ /,,ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ,,/ ՄԱՍԻՆ
Եղել են, կան ու
միշտ կլինեն մեր այն թշնամիները /դրսի, թե մեր ներսի/, ովքեր խնդիր ունեն
մեզ անմիաբանության մեջ մեղադրելով՝ թուլացնել, ավելին՝ ոչնչացնել մեր
բնածին դիմադրողականությունն ու լուծել ներքինների համար ,,ստամոքսի,,
դրսինների համար՝ մեր պատմական՝ էթնիկական տարածքը ,,սեփականելու,, խնդիրը:
Բայց դրա դեմ ԱԶԳԸ միշտ կանգնել է:
Կանգնել է բազումներից մեկը՝ Հայկը /որ ազգի Նահապետ կկոչվի պատմիչ
Խորենացու կողմից/, կանգնել են Արամ, Մենուա, Արգիշտի Արարատյան
տիրակալ-թագավորները, կանգնել են Երվանդյաններն ու Արտաշեսյանները, Հայ
Արշակունիները, որ տիրում էին և Հայաստանին, և Պարսկաստանին /ասել է որ ոչ
թե Տրդատը Պարսկաստանից եկավ, այլ նրա նախորդներն էին Պարսկաստանի
տիրակալներ դարձել/, կանգնել են Բագրատունի տիրակալ-թագավորները, Զաքարյան
տիրակալ-թագավորները, կանգնել են ի սկզբանե հայերով բնակեցված Կիլիկիայում
Կիլիկյան Հայաստան ստեղծած տիրակալ-թագավորները, կանգնել են տասնիներոդ
դարի կեսերից ազգային ազատագրական պայքար սկսած ազգի սերուցքը՝ ԱԶԳԻ
ՍԵՐՈՒՑՔԸ, որ այս ալբոմի իմաստն է: Ես խոսում եմ ՀԱՅ ԱԶԳԻ ՄԻԱԲԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին:
Ես խոսում եմ ազգայնական-պահպանողական ՄԻԱԲԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին:
Ինձ, որ քաղաքական պայքարի ասպարեզ է մտել անցած դարի վաթսունական
թվականներին ու կարողացել է հասնել իր երազանքին՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ստեղծմանը՝ դառնալով նաև նրա զինվորը, գերագույնը եղել, կա և կլինի ԱԶԳԻ
ՄԻԱԲԱՆ ՍԵՐՈՒՑՔԻ պաշտամունքը և ՄՇՏԱԳՈ ՄԻԱԲԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ինձ համար չգո
անձեր են սորոսների գարշապարը լիզող տրանս/աշխարհա/քաղաքացիները, բոլոր
տեսակի ու գույնի բազմազանները... Սրանք օտարի աղբակուտի կենվորներ են
միայն ու իրենց ապրած ժամանակում անգամ գոյություն չունեցողներ: Սրանք են խոսում Հայոց ,,անմիաբանության,, մասին... ԱԶԳՍ միշտ հարատևելու է իր ՄԻԱԲԱՆ ՍԵՐՈՒՑՔՈՎ... Տիգրան ՀԱՅԱԶՆ
|