Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 02:33
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2013 » Январь » 7 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
03:29
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

1198 թ-ի հունվարի 6-ին Կիլիկյան Հայաստանի Թագավորության վերականգնման
և Լևոն Երկրորդ Մեծագործի թագադրման 850-ամյակի առթիվ


ԻՄ ՛՛ԼԵՎՈՆ ԵՐԿՐՈՐԴ՛՛ ՎԵՊԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հայ ժողովրդի Պատմության հանդեպ իմ սերը ձևավորվել է չորրորդ-հինգերորդ դասարանում: Ձևավորվել, միս ու արյուն է առել և վերածվել է անանց Սիրո: Այդ տարիներին ոտքով չափել եմ իմ հայրենի Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի, հարակից գյուղերի ամբողջ տարածքը, ձեռքով գծագրել-նկարել յուրաքանչյուր ձեռակերտ քար, իր, ընկերներիս համոզել ու նրանց հետ փորել-բացել Քասաղ գետի կիրճաբերանին հսկող մոտ հինգհազարամյա բնակավայր-հնավայրի եզրի չորրորդ դարի միանավ բազիլիկ տիպի եկեղեցու հիմնային հատվածը, որ ամբողջովին ծածկված էր ավելի քան երկու մետրոնոց հողի շերտով: Սրան զուգահեռ կարդում էի հայ մատենագիրներին /այդ պահին ինչ կար գյուղի գրադարանում, Ապարանի շրջանային գրադարանում/:
Կյանքի որոշակի հանգամանքների պատճառով ստիպված էի Վարդենիս գյուղի դպրոցի փոխարեն ուսումս շարունակել Վաղարշապատի շրջանի Շահումյան գյուղի դպրոցում ու ապրել Վաղարշապատ քաղաքում:
Այդ տարիները իմ կյանքի աստեղային ժամանակներն էին: Շատ արագ համախոհ ընկերներ ու շատ-շատ մեծ շրջապատ ունեցա: Տասնչորս տարեկանում իմ համադասարանցի Մարիամ Կարապետյանի օգնությամբ դարձա Հովհաննես Շիրազի ընկերը, մի հայրենասեր վարդապետի օգնությամբ ներկայացվեցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին, իսկ մեկ տարի անց դարձա Պարույր Սևակի շրջապատի մարդ:
Սրան զուգահեռ իմ կայացման հարցում մեծ էր իմ գրականության ուսուցիչ, մորս համակուրսեցի Ֆլորա Դավթյանի, պատմության ուսուցիչ Էմմա Բաբաջանյանի, օտար լեզվի ուսուցիչ, պատմաբան, բանաստեղծ Անդրանիկ Տերտերյանի ներդրումը:
Կրդում էի ձեռքս անցնող ամեն գիրք, հանդես, ամսագիր, թերթ: Գրում էի բանաստեղծություններ, պոեմ Կոլոմբոսի հետ Ամերիկա հասած հայ վարդապետի մասին: Իմ ՛՛Էրատո՛՛ չափածո դրաման բեմադրվեց ոչ միայն դպրոցական, այլև Մրգաստանի կուլտուրայի տան բեմերում: ՛՛Էրեբունի՛՛ բանաստեղծությունը 1967 թվականին Երևանի 2750-ամյակի առթիվ հայտարարված մրցանակաբաշխությունում արժանացավ խրախուսանքի և մի հատված տպագրվեց ՛՛Սովետական Հայաստան՛՛ թերթում:
Իմ առօրյա հացը վաստակում էի խաչբառ կազմելով, որոնք տպագրում էին ՛՛Ավանգարդ՛՛, ՛՛Պիոներ կանչ՛՛, ՛՛Սովետական դպրոց՛՛, ՛՛Կոմունիզմի համար՛՛ /Վաղարշապատ/, ՛՛Ծաղկունք՛՛ /Ապարան/ թերթերը, ՛՛Պիոներ՛՛ ամսագիրը:
Իներորդ դասարանում առընչվեցի քաղաքականությանը և հիմնադրեցի հակախորհրդային ՛՛Հող՛՛ կազմակերպությունը...
... Բայց այդ տարիների իմ ամենակարևոր գործը եղավ ՛՛Լևոն Երկրորդ. Հայոց վերածնունդ՛՛ վեպը: Կարդացել ու ծաղկաքաղ էի արել այդ ժամանակի հայտնի բոլոր մատենագրական աղբյուրները, Ալիշանի անմեռ գործը, Կիլիկյան թեմաներով Լևոն Շանթի գործերը /տրամադրել էր Անդրանիկ Տերտերյանը, որ իր հետ բերել էր Պարսկաստանից Հայաստան ներգաղթելիս/: Թեման ոգևորիչ էր ու ես էլ արագ աշխատում էի: Շարադրանքը տևեց մոտ հինգ ամիս և զուգահեռ կատարվեց մեքենագրական աշխատանքը: Մեքենագրված երկու օրինակները մոտ մեկ ամիս ՛՛պտտվեցին՛՛, անցան տարբեր մարդկանց ձեռքով: Եղան եվ լավ և վատ կարծիքներ, բայց ամենաէականը Անդրանիկ Տերտերյանի դիտողություններն էին: Այդ ամենի հիման վրա տեքստը վերամշակվեց և երեք օրինակով մեքենագրվեց: Երրորդ օրինակը ինձ բարեկամ վարդապետն իր հետ տարավ իր նոր նշանակման վայր՝ Արգենտինա, երկրորդ օրինակը Անդրանիկ Տերտերյանի մի ընկեր տարավ Լիբանան: Այդ երկու օրինակների ճակատագրի վերաբերյալ առ այսօր որևէ տեղեկություն չունեմ: Բայց առաջին օրինակին ավելի դաժան ճակատագիր բաժին ընկավ: 1967 թվականի սեպտեմբերի 17-ին խորհրդային պետանվտանգության մարմինները, ՛՛Հող՛՛ կազմակերպության մասին ստացած մատնության արդյունքում, ինձ ձերբակալեցին: Քեռիս՝ Վաղարշապատի Ծաղկունք գյուղի դպրոցի տնօրեն Վարդան Սարգսյանը, իր մոտիկներից ստանալով իմ սպասվող ձերբակալության լուրը, գնում է իմ վարձով բնակարանը և առանց բացառության բոլոր-բոլոր թղթերը հանում է բակ ու կրակին տալիս: Այրվում են կազմակերպության անդամների փաստաթղթերը, Շիրազի, Սևակի նամակները, բանաստեղծությունների ձեռագրերը, բազում հանրահայտ մարդկանց ձեռագիր կարծիքները, իմ ստեղծագործությունների ձեռագիր ու մեքենագիր էջերը: Եվ ամենացավալին՝ ՛՛Լևոն Երկրորդ՛՛ վեպի մեքենագիր առաջին օրինակը:
... Անցել է 44 տարի: Այդ բոլոր տարիների բոլոր օրերին հիշել ու ցավով ապրել եմ իմ պատանության տարիների այդ մեծ կորստը: Բազում անգամ ինձ համոզել եմ նստել ու վերագրել գոնե Լևոնի Մեծագործ թագավորի մասին վեպը: Բայց հաջորդ պահին ինձ բռնել եմ այն փաստի վրա, որ այնպես, ինչպես գրել եմ այն ժամանակ, այլևս չեմ կարող գրել ու հուսացել եմ, որ այդ կանեմ մի ուրիշ ժամանակ: Իսկ այդ Ժամանակը, ցավոք, քանի գնում այնքան կարճանում է:
... Եվ այսօր, 2013 թ-ի հունվարի 6-ին, Լևոն Մեծագործի թագադրման 850-ամյակի առիթով կրկին հիշեցի իմ 44-ամյա կորստի մասին: Հիշեցի մի հաստատ որոշմամբ, որ այդ Մեծ Հայի մասին, այնուամենայնիվ, պարտավոր եմ գրել...


Տիգրան ՊետրոսՅանց


Фотография: 815 տարի առաջ այս օրը Ռուբինյան Լևոն Բ իշխանը օծվեց Կիլիկիայի և ամենայն հայոց արքա... Հիշենք և հպարտությամբ գլուխներս բարձրացնենք վեր...

  • Naira Iskandaryan Անպայման գրե՛ք...իսկ առաջին օրինակը ոչ մի կերպ հնարավոր չէ՞ բերել Արգենտինայից կամ Լիբանանի՞ց...
  • Тигран Погхосян Տիգրան ջան, իմ մեծ եղբայր, ես հավատում եմ քեզ ու վստահ եմ, որ իրողություն կդարձնես որոշումդ: Քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում ծրագրերիդ իրականացման գործում: Բոլորս սիրով քեզ զորավիգ ենք:
  • Анаит Маргарян Ինչու չփնտրել երկու օրինակներից մեկնումեկը, պարոն ՊետրոսՅանց:

  • Ашот Мирзоян Ցավալի կորուստ:Տիգրան ջան, սիրտս վկայում է, որ գտնվելու է:

  • Գևորգ Հովհաննիսյան Տիգրան ջան, հնարավոր չէ՞ այդ երկու անձանց հետքերով փնտրել Լիբանանում և Արգենտինայում:

  • Санасар Карапетян Սարսուռի զգացում ունեցա , դեռ չի էլ անցնում լավ Բարեկամս: Ուղղակի ապշեցուցիչ է: Հուսով եմ նման կամք ու նվիրում ունեցող լավ բարեկամիս ոչ մի 44 տարի էլ չի խանգարի կորուստը ետ բերելու համար:

  • Վարդան Օնանյան Ձեռագրերը չեն այրվում: Պարոն Պետրոսյան կգտնվեն դրանք:

  • Տիգրան ՊետրոսՅանց Հարգելիներս՝ Анаит Маргарян ջան և Գևորգ Հովհաննիսյան ջան, փնտրել եմ, երկար ու անարդյունք: Բայց երբեմն հայտնություններ էլ են եղել: Դասընկերուհիներիցս մեկը Ռուսաստան էր գնում և իր գզրոցները մաքրելիս իմ ձեռագրով մի քանի էջ էր գտել և, ով զարմանք, Լևոն Բ-ի թագադրության տեսարանի նախնական գրառումներից էր: ՈՒղղակի չեմ էլ պատկերացնում, թե ինչպես էր մնացել նրա մոտ, բայց ուղղակի հրաշք էր: Իսկ տարիներ առաջ Ապարանի շրջանային ՛՛Ծաղկունք՛՛ թերթի գզրոցում գտա իմ չտպագրված ՛՛Երևան՛՛ /՛՛Էրեբունի-2750''/ բանաստեղծության ձեռագիրը: Իսկ անցած տարի իմ դպրոցի քիմիայի լաբորատորիայի նախկին վարիչն իր մանկավարժականում սովորող աղջկա հետ ուղարկել էր դպրոցական մեր վերջին զանգից մնացած մի լուսանկար և իր ալբոմում գրառած ՛՛Արարատ՛՛ բանաստեղծությունը: Այդ երկու բանաստեղծություններն առանց մի ստորակետ փոխելու այստեղ՝ իմ էջում կարող եք կարդալ: Ես երբեք հանգերով չեմ գրել: Իմ այդ գրելաձևը չի փոխվել նաև այսօր: Այդ դուր չէր գալիս Մեծն Հովհաննես Շիրազին և հակառակը դուր էր գալիս Մեծն Պարույր Սևակին: Առաջինն ասում էր լիրիկա չկա, պլակատ է, երկրորդն ասում էր՝ ավելացրու, ավելացրու ռիթմը: Այդպես էլ առ այսօր ապրում եմ՝ ռիթմի վերածելով մեր պատմությունը:


Просмотров: 622 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Январь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz