Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 03:22
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Январь » 13 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
03:10
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ՆԱՄԱԿ ԻՄ ԸՆԿԵՐ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ
/Մի գրության առթիվ, որ իր հետ ոչ մի կապ չունի/

Արթուր ջան, ես միապետական եմ և 1988-1995, 2002-2006 թվականներին եղել եմ իմ հիմնադրած Հայաստանի Թագավորական կուսակցության նախագահ: Այդ պաշտոնին չեմ եղել միայան պաշտոնապես ՀՀ ԶՈՒ-ում ծառայածս տարիներին: Եվ, իվերջո, երկրի այսօրվա վիճակը հաշվի առնելով, հայտ եմ ներկայացնում քաղաքականություն վերադառնալու և այդ կուսակցությ
ունը ՛՛Հայոց աշխարհ՛՛ անունով վերականգնելու համար: Այո, Թագավորը աշխարհայացք է և ոչ միայն վարչաձև: Եվ բոլոր նրանք, ովքեր քամհարանքով կխոսեն այդ վարչաձևի մասին, և այսօր, և ապագայում այս երկիրն ու այս ժողովրդին կշարունակեն դատապարտել յուրաքանչյուր ընտրությունից հետո ունենալու նորանոր մարտի մեկեր... Պարզապես անհրաժեշտ է, որ հանրաքվեի դրվի իրական հարցը՝ ուզում են իրական միապետություն, թե ուզում են ամեն հնգամյակ /տասնամյակ/ ունենալու թալանչի միապետ, ուզում են որ երկրում լինի իրական սոցիալական կարգավիճակ, թե ուզում են ապրել ամենամյա արտագաղթ, ուզում են, որ երկրում կարևորագույն ռազմավարական արտադրությունները ազգայնացվեն ու ծառայեն ժողովրդին, թե ավելի ու ավելի օտարվեն սահմանից այն կողմ գտնվողներին... Կարծում եմ շարունակելն անիմաստ է: Ու եթե ժողովուրդը դեմ արտահայտվի նշածս առաջարկներին՝ ես սկսածս գործը վայրկյանական կկանգնեցնեմ: Հիմա խնդրում եմ միապետության կամ թագավորության մասին խոսելիս նայել աշխարհի կենսամակարդակով երկրների ցանկին, որտեղ առաջին տաս հորիզոնականները զբաղեցնում են հենց բացարձակ թագավորական կարգավիճակ ունեցող երկրները: Օրինակ, անցած տարի տասնամյակներով առաջին տեղում գտնվող թագավորական Շվեդիային փոխարինեց Լիխտենշտեյնի դքսությունը: Մտածելու հնարավորությունը թողնում եմ ձեզ՝ ժողովրդավար հանրապետություն /խորհրդարանական/ -ականներիդ:

Քո ընկեր՝ Տիգրան ՊետրոսՅանց

08.01.2013 թ.
  • Պեպանյան Արծրուն ,,Ու եթե ժողովուրդը դեմ արտահայտվի նշածս առաջարկներին՝ ես սկսածս գործը վայրկյանական կկանգնեցնեմ,,:

    կարծուեմ ճիշտն այն կլինի, որ հարցը հանրաքվեի դրվի թագավորության , ասենք, տասնհինգերորդ տարում: իսկ ներկա փուլում հանրաքվեի արդյունքներով ընդառաջվելը ճիշտ չեմ համարում: /մեխանիզմը նկատի ունեմ. վերաբերմունք չեմ արտահայտել պետության կառավարման այդ եղանակի հանդեպ/:
  • Տիգրան ՊետրոսՅանց Հարգարժան Արծրուն Պեպանյան: Շնորհակալություն արձագանքի համար: Մեր ծրագրում ներառել ենք երկու հանրաքվե: Առաջինը սկզբում. պետության կառավարման այդ եղանակին անցնելու համար և երկրորդը հինգ տարի հետո, արդեն կառավարման այդ եղանակի վստահությունը ստանալու և շարունակելու համար: Առաջինը համարում ենք պարտադիր, քանի որ որևէ իշխանություն հնարավոր չէ ստանձնել չունենալով դրա համընդհանուր համաձայնությունը: Կուսակցությունը /այն դեռ ձևակերպում կստանա/ դեմ է ամեն տեսակ հեղափոխականությանը, բայց անգամ ընտրությունների մասնակցությունը պիտի լինի ժողովրդի համաձայնությամբ: Երկրորդը կլինի խորհրդանշական, եթե արդարանան մարդկային երազանքները:
  • Պեպանյան Արծրուն չեմ կարծում, թե ներկա փուլում ժողովուրդը ունակ է արդյունավետ ընտրության: եթե ունակ լիներ, ապա այլ իշխանություն կունենայինք:
    թերևս ճիշտ կլինի մի որոշ ժամանակ ժողովրդի կարծիքը չհարցնել:
  • Mari Harutyunyan Ես համակարծիք եմ Ձեզ հետ պարոն Պեպենյան...մեր ժողովրդի կարծիքը այժմ անհրաժեշտ չէ, այլապես մենք կունենանք նույն իշխանությունը:
  • Տիգրան ՊետրոսՅանց Ես համաձայն չեմ ոչ ձեր հետ պարոն Պեպանյան, ոչ ձեր հետ Մարի: Ինչպիսի իրավիճակ էլ լինի, որքան էլ դրան անպատրաստ լինի ժողովուրդը, նրա կարծիքը պիտի գերագույնը լինի քաղաքական գործընթացներում /և ցանկացած հաշվարկներում/: Եվ հետո մեղադրում եք ժողովրդին, որ կարծիք չունի և, եթե նրան վստահենք, կունենանք այն նույն իշխանությունը՝ ինչ ունենք: Ես հակառակ կարծիքի եմ. վստահենք ժողովրդի առողջ մտածողությանը և նրան ճիշտ ուղղորդիչներ տանք, որպեսզի նա շատ վատի, վատի և քիչ թե շատ լավի միջև ինքնուրույն ընտրություն կատարի: Որովհետև նա միշտ էլ հետհաշվարիկի սկզբունքով, անգամ սխալ ընտրության դեպքում, իր սխալը զգալու և այն ուղղելու հնարավորություն ունի: Ուրիշ հարց է, որ նրան այդ իրավունքից զրկող քաղաքական մտածողություն կերտողները հետայսու այդ հնարավորությունն այլևս չպիտի ունենան:
  • Mari Harutyunyan Պարոն Պետրոսյանց ես Ձեզ հետ կհամաձայնեի եթե չտեսնեի այս տիրող իրավիճակը:Ներկայումս մեր հասարակության անդամներից շատերը չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել կամ չեն ուզում ինքնուրույն լինել...հաշվի են առնում բարեկամների, հարևանների, հարազատների կարծիքները չստեղծելով իրենց սեփականը:
  • Պեպանյան Արծրուն փորձեք:
    մի հոգի բայց մի իննսուն տարի առաջ ասել էր՝ ախտորոշենք, բուժենք:
    երևի սխալվել է:
  • Mari Harutyunyan մի հոգի էլ ասել է ամեն մի ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որն ունի...
Просмотров: 587 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Январь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz