ՄԻ ՔԱՆԻ ՄՏՈՐՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ԱՌԻԹՈՎ /ԱՅԼԵՎԱՅԼ ԱՌԻԹՆԵՐՈՎ ԻՄ ԿՈՂՄԻՑ ԱՍՎԱԾ/
Աշխարհի գլխով անցած բոլոր ճակատամարտերի նման /օրինակ՝ Գավգամելա,
Ավարայր, Գրյունվալդ, Բորոդինո, Կուրսկի աղեղ և հազարավոր այլ
ճակատամարտեր/ Ապարանի հերոսական ճակատամարտն ստացել է անուն և
համաշխարհային պատմագրությանը հայտնի է հենց այդ անունով՝ Ապարանի
ճակատամարտ: Հայկական կողմի հաղթանակի արդյունքում Ապարանի յոթօրյա ճակատամարտի պատմական նշանակությունը կարելի է ձևակերպել՝ 1. փրկեց Ապարանի գավառամասի հայ բնակչությանը բնաջնջումից և բնակավայրերը՝ կողոպուտից ու թալանից,
2. փրկեց այդ ժամանակի Հայաստանը, անցնեին թուրքերը Ապարանը, դուրս գային
Սարդարապատի թիկունք՝ կլիներ համահայկական ողբերգություն, Հայաստանի և հայ
ժողովրդի կորուստ, 3. փրկեց Կովկասը թուրքացումից, 4. փրկեց Վրաստանի և Բաքվի հայերին թուրքական յաթաղանից, 5. հայ ժողովրդի Առաջին Հայրենական Պատերազմի իր մասով ապահովեց Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, 6. հիմք դարձավ Հայաստանի պետականության վերածննդին,
7. յոթանասունամյա ռազմակալումից հետո, հայ ժողովրդի Երկրորդ Հայրենական
/Արցախյան/ պատերազմի հաղթանակով ապահովեց Հայաստանի Երկրորդ
Հանրապետության ծնունդը: