Ես
դեռ երեխա էի, որ աշխարհում սկսվեց հայկական Նեմեսիս-վրեժխնդրության
երկրորդ շրջանը և այն իրականություն դարձրեց ամերիկաբնակ Յանիկյանը՝
աշխարհին մի անգամ ևս հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանություն է եղել և իրականացնողները՝
թուրքերը, անկախ ժամանակից, հաջորդականությունից պատասխանատու են Հայաստան
երկիրն ավերելու, հայաթափելու, այդ ժողովրդի հայրենիքն ու հարստությունը
սեփականելու համար: Նրա գործը շարունակվեց Հայոց գաղտնի հեղափոխական բանակի
կազմակերպած գործողություններով, որոնք իրականացրեցին քաջազուն ու
հայրենապաշտ հայ երիտասարդները: Այդ շարքից է 1983 թվականի հուլիսի 27-ին
Լիզբոնի թուրքական դեսպանատունը գրաված և վերջնարդյունքում պայթեցրած հինգ
հայրենապաշտ հայերի, իմ եղբայրների՝ Սարգսի, Վաչեի, Սիմոնի, Սեդրակի, Արայի
գործողությունը: Նրանցից առաջ և նրանցից հետո նման գործողություններ
իրականացրած բոլոր մյուս հայ երիտասարդները սովորական անձնազոհներ չէին,
այլ ազատության, Հայոց վրեժխնդրության բագինին իրենց կյանքը դրած հերոսներ
էին, Ազգային հերոսներ, որոնց անունները մենք՝ ապրողներս, մեր ժառանգները,
այս հողի վրա ծնվելիք բոլոր հայերը մշտապես պիտի սրբորեն պահենք ու հավերժ
հիշենք: