ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՈՒՄ
Այսօր ՀՀ պետական խորհրդանշանների օրն է
15.06.2012
Արդեն մի քանի տարի` հունիսի 15-ին ՀՀ պետական խորհրդանշանների
օրվա կապակցությամբ Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում ողջ օրվա ընթացքում ցուցադրվում են ՀՀ խորհրդանշաններն ու հնչում է պետական օրհներգը: Գրադարանի
տնօրեն, պատմաբան,մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը վստահ է` պետությունը ճանաչվում է մի քանի կարևոր գործոններով`հատկապես
խորհրդանիշներով: «Մենք երկար տարիներ զրկված ենք եղել պետականությունից և
այն իր հետքն է թողել մեր ժողովրդի գիտակցության վրա: Այս
նախաձեռնության նպատակն է երիտասարդ սերնդի մեջ ներարկել սեփական
պետության արժանիքների մասին գաղափար, ձևավորել ազգային գիտակցություն,
հարգանք` հայկական պետական խորհրդանիշների նկատմամբ և բարձրացնել
հայրենասիրական ոգին»,-նշեց գրադարանի տնօրենը: Ուրախալի է, որ գրադարանի երիտասարդ այցելուներից շատերն են տեղյակ օրվա խորհրդին: Հունիսի 15-ն է նշվում որպես պետական խորհրդանշանների տոն, քանի որ 2006 թվականի այդ օրն է խորհրդարանը ընդունել «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները: ՀՀ պետական խորհրդանշաններ են` Եռագույն դրոշը, Զինանշանն ու Օրհներգը: Տոնի առիթով այսօր Երևանում կայանալու է տոնական քայլերթ, որին կմասնակցեն նաև Մանկավարժանի ուսանողները:
http://armspu.am/news/n/920/ln/am
|