Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 10:15
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Сентябрь » 16

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

... ԵՐԵՔ ՕՐ ՈՒ ԵՐԿՈՒ ԳԻՇԵՐ ԱՊՐԵԼ ԵՄ
ՊԱՏՄԱԿԱՆ ՋՈՒՂԱՅՈՒՄ

... ԵՎ ԻՆՁ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ ԶԳՈՒՄ

Հեռավոր 1971 թվականի հունիսին, լինելով Ջուլֆայում տեղակայված խորհրդային գնդի զինվոր, երեք օրով արձակուրդ ստացա և Երևան գալու փոխարեն, այո, այո, Երևան գալու փոխարեն գնացի պատմական Ջուղա: Երեք օր ու երկու գիշեր ապրեցի Հայոց պատմական Ջուղայում, քաղաքի, ամրոցի ավերակներում ու շուրջ վեց հազար խաչքարերի կողքին: Այն տարիներին արդեն թորք-ազերիները արգելել էին հայերի զանգվածային մուտքը Ջուղա: Գրում եմ ՛՛զանգվածային՛՛ ու ներքուստ ընդվզում գրածս բառի դեմ: Քանի որ իմ մուտքն էլ այդ տարածք այդպես հեշտ չիրագործվեց, ինչպես հիմա գրում եմ: Ինձ ևս կանգնեցրեցին, բայց հովանավորյալ էի գտել և մտա... Հետս ապարատ էի վերցրել, բայց ինչպես էլ թաքցրել էի՝ գտան, բայց նույն հովանավորյալի վախից չառգրավեցին: Երեք օր ու երկու գիշեր Ապրեցի արդեն ավերակ Ջուղայում, հինգ անգամ երեսունվեց կադր նկարեցի, այդ ժամանակների իմ գիտելիքների համապատասխան որքան կարողացա խաչքարերի ու այլ կառույցների վրա եղած հայերեն արձանագրություններ ՛՛նկարեցի՛՛ մի իննսուն էջանոց տետրի մեջ: Հիմա էլ, երբ հիշում եմ իմ ջուղայական ապրումնները մարմնովս սարսուռ է անցնում: Այդ ամենը իմ մոտ մնաց մինչև ծառայությանս քսաներքերորդ ամիսը: Մի թորք-ազերի գնդապետ նշանակվեց գնդի քաղգծով հրամանատարի տեղակալ ու իմ դեմ, որ շտաբում ծառայող միակ հայն էի, սադրանքների մի ամբողջ շարք սկսեց: Նրա ջանքերով իմ սենյակը ստուգվեց ու առգրավվեցին երևակված ֆոտոժապավեններն ու արձանագրությունների տետրը, միայն իմ հովանավորյալի ջանքերով դատապարտյալի կարգավիճակում չհայտնվեցի ու մեկ տառապալից ամսից հետո զորացրվեցի: Ես տեսել եմ պատմական Ջուղան, երբ դեռ որքան էլ ավերակ, բայց խոսուն էր ու հայկական: Այսօր իմ որդին՝ Հրաչյա Պետրոսյանցը, պատմության կեղծարար թորք-ազերիների իրականացրած խաչքարաջարդի նկարների տակ գրառել է. ՛՛Ջուղայից մնաց միայն սա․․․ ինչքան էլ մեղադրեմ թաթարական վիժվածքներին․․․ ամենամեծ մեղավորը մենք ենք․․․ ոնց կարողացանք կորցնել այս հողը․․․ո"նց․․․՛՛: Եվ ինձ մեղավոր եմ զգում:

Տիգրան ՀԱՅԱԶՆ


Просмотров: 530 | Добавил: tigranhayazn | Дата: 16.09.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz