ԽՈՍՔ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ
Արա,
գիտես, գեղեցիկ չէ: Հայկական ՛՛Վիքիպեդիայից՛՛ վերցրել ես իմ տեքստը /իսկ
այդ ամրագրված է և նույն հոդվածի գրականության մեջ նշված իմ ազգանունով՝
Տիգրան Հայազն և իմ ՛՛1000 հայազգի գեներալներ և ադմիրալներ՛՛ գրքում եղած
Մախլուտոյի կենսագրությամբ և մի
նրբությամբ. Հայաստանում միայն ես եմ ՛՛թվականներին՛՛ բառը ՛՛թթ-ին՛՛ ձևով,
առանց այլ կետադրական նշանների գրում/, տեղադրել այստեղ հեղինակային
իրավունքի խախտումով: BlogNews.am-ի հարգելի կառավարիչներ, բացեք հայկական
՛՛Վիքիպեդիայի՛՛ համապատասխան հոդվածը և բառացի կտեսնեք Ձեր հրատարակած
նյութը, բացեք իմ գիրքը և կտեսնեք բառացի նույն բառհոդվածը, բացեք իմ
tigranhayazn.do.am կայքը և բառացի կտեսնեք նույն նյութը, բացեք
՛՛ֆեյսբուքի՛՛ իմ առաջին էջը և դարձյալ կհանդիպեք նույն տեքստին: Հարգելի
BlogNews.am, ուղղակի գեղեցիկ չէ...