| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Сентябрь » 25
ԶԻՆԱՆՇԱՆ ԳՈՄՔԻՑ
Այս պատկերը փորագրված է Վայոց Ձորի Գոմք գյուղի
որմնափակ մատուռի հետնամասի ստորին հատվածում: Ինքը մատուռը սկզբունքորեն
կառուցվել է որպես զինանշանային ամբողջություն: Դիմային մասում քանդակված է
Օրբելյան իշխանական տան խորհրդանիշ ճանկող
արծիվը: Մատուռի դիմային մասի զինանշանի օրգանական մաս է նաև մատուռի
հետնամասի սույն պատկեր: Այստեղ դեմ հանդիման քանդակված են առյուծ և ցուլ:
Սովորաբար ուսումնասիրողները այս հարթաքանդակը դիտարկել են որպես
զարդաքանդակ, իսկ երբեմն էլ դրան վերագրել են մահվանը հաղթահարելու
գաղափար: Մենք դեռևս 2005 թվականին հրատարակած ՛՛Հայկական իշխանական
զինանշաններ՛՛ գրքում սույն պատկերը ներկայացրել ենք որպես Օրբելյանների
ընտանիքին, կամ նրանց կրտսեր ճյուղերից մեկին, կամ նրանց ենթակա՝ ստորադաս
իշխանական տներից մեկին պատկանող զինանշան: Սակայն լրացուցիչ մտորումները
հաստատում են, որ սա ևս Օրբելյանների ընտանիքի զինանշաններից է: Առյուծի և
նրա առաջ ծնկածալ ցուլի պատկերով զինանշան ունեին Սյունյաց թագավորները:
Այն քանդակված է Ցախաց Քար եկեղեցու պատին: Օրբելյանները ժառանգորդության
սկզբունքը հաստատելու նպատակով որդեգրել են սույն թեման և քանդակել են տվել
տվյալ հուշարձանի վրա: Սրանով այս պատկերը հասկանալիորեն զինանշանային
քանդակ է:
Просмотров:
610
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
25.09.2012
|
| |
|
|
|