Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 03.02.2023, 15:40
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1529
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Сентябрь » 09
Անիկ Շահմուրադյան
... ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ ՄԵԾԱՄԱՍՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԸ ՍՓԻՒՌՔՈՒՄ ԵՆ , ԴՐԱՆՔ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՄԵՐ ԱԶԳ ՈՒ ԿՐՕՆ ՈՒ ՀԱՅԻ ՊԱՏԻՎԸ:

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՆԻԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

Հարգարժան Անիկ, հայցում եմ ներողամտություն, քանի որ հիմա լրիվ հակառակ միտք եմ հայտնելու և միանշանակ գրածդ համարելու եմ սխալ: Որևէ Սփյուռք /լինի հայկական, թե չինական/ չի կարող և երբեք չի փոխարինի Հայրենիքին: Քրիստոնեական երկրներում երկրորդ-երրորդ
սերնդի ծնվածները չեն էլ հիշում իրենց ազգային պատկանելության մասին /եթե անգամ գիտեն ու հպարտանում են դրանով՝ չգիտեն լեզուն. օրինակ՝ Վիլյամ Սարոյան, Շառլ Ազնավուր, Արթուր Չիլինգարյան/: Մուսուլմանական երկրներում կարգը թերևս մի փոքր այլ է. քանի որ կա կրոնական հակադիր ճնշում՝ հայերը պահպանում են իրենց դեմքը, բայց անցած դարասկզբի հզոր համայնքներից բան չի մնացել: Այդ երկրներում իրար հետ վերցրած երկուհարյուր հազարից մի փոքր ավելի հայ է մնացել /Եգիպտոս, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան/: Այս պարագայում գովերգել Սփյուռքն ու այնտեղ հայապահպանությանը նման որակում տալ՝ կնշանակի հակառակ ելակետով այպանել Հայրենիքը: Իսկ այդ արդեն շատ վատ է: Ես մի անգամ քեզ գրել եմ, որ շատ երկրներում եմ եղել և քիչ թե շատ հայապահպանության /ազգապահպանության մասին չխոսենք, որովհետև լրիվ վտանգված է՝ չգիտեն լեզու, ամուսնանում կամ հարաբերվում են օտարի հետ, երևի գիտես Գալուստ Գյուլբենկյանը որդուն ժառանգությունից զրկեց ու իր ունեցվածքը թողեց մի օտար երկրի, քանի որ որդին չցանկացավ հայուհու հետ ամուսնանալ/ նշույլներ եմ տեսել միայն: Այս պարագայում հայապահպանության միակ տեղը հայերի փոքրամասնությամբ ապրող Հայաստանի Հանրապետությունն է: Եվ միայն այստեղ է հնարավոր հայ ծնվել, հայ ապրել և, ի վերջո, հայ մեռնել:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 452 | Добавил: tigranhayazn | Дата: 09.09.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Սա Արևի տակ՝ Հողագնդի վրա հիմնադրված հնագույն քաղաքներից մեկի՝ մեր չքնաղ մայրաքաղաք Երևանի պատկերն է տիեզերքից՝ Արևի կողմից...
Սա այսօրյա Հայաստանի և Ապագա Հայաստանի մայրաքաղաքն է և այդպիսին կլինի մինչը Տիգրանակերտի վերականգնումը, բայց դրանից հետո էլ միշտ կլինի Պետության Արևելյան մայրաքաղաքը...


Տիգրան ՀԱՅԱԶՆ


Просмотров: 440 | Добавил: tigranhayazn | Дата: 09.09.2012 | Комментарии (0)

ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿ



Շախմատի Հայոց հավաքականի անդամներըը՝ Լևոնը, Գաբրիելը, Վլադիմիրը, Սերգեյը, Տիգրանը Ստամբուլում ժամեր առաջ փառահեղ ՀԱՂԹԱՆԱԿ տարան ու երրորդ անգամ դարձան Օլիմպիական չեմպիոններ: Սա սովորական ՀԱՂԹԱՆԱԿ չէր, այլ պատվի, արժանապատվության ու կամքի հզոր դրսևորում:
Անցած դարասկզբին մեր ազգը Ստամբուլի տերերի ստոր ոգորումով ցեղասպանվեց: Նրանք երդվել էին մեկ հայ թողնել՝ այն էլ թանգարանի համար: Այդ ժամանակ էլ ծնվել էր հայ վրիժառուների հայտնի երգը՝ ՛՛Ստամբուլը դարձնել արյան ծով՛՛: Ու եթե այդ ցանկությունը նրանց չհաջողվեց իրականություն դարձնել, կատարեցին շախմատի Հայոց հավաքականի տղաները: Կատարեցին հպարտորեն ու պատվի զգացումով: Եվ հաստատեցին, որ հայությանը ցեղասպանողները գլխահակ պիտի հաշտվեն հայության մշտագո ներկայությամբ:
Եվ ինչ հաղթանակ: Նայեք երկու հիմնական մրցակիցներին՝ Ռուսաւտան /աշխարհի տարածքով ամենամեծ երկիրն է/, Չինաստան /աշխարհի ամենամեծ բնակչությամբ երկիրն է/: Եվ Հայաստանը, որ մեծ քարտեզների վրա անգամ չի էլ ՛՛երևում՛՛, իսկ բնակչության թվով փոքրքգույններից մեկն է, ՀԱՂԹՈՒՄ է նրանց ու Հայաստան բերում Օլիմպիական գավաթը:
Շնորհավորում եմ մեր երկիրը շախմատային ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ դարձրած շախմատիստների ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԸ:
Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 448 | Добавил: tigranhayazn | Дата: 09.09.2012 | Комментарии (0)

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ,
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ

ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
անհատական ցուցահանդեսը

Բացումը սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին
Հայաստանի Ազգային պատկերասրահում




Տիգրան Հայազնի ՛՛ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ՛՛ կենսագրական հանրագիտարանից


ԽԱՉԱՏՐՅԱՆ ԶԱՔԱՐ ԱՎԱԳԻ (ծն. 11.12.1924 թ., Սյունիքի մարզ, Սիսիանի շրջան, գ.Սառնակունք), գեղանկարիչ, պրոֆեսոր (22.10.1992 թ.), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983 թ.), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2005 թ.), Սանկտ-Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի ակադեմիկոս (1995 թ.), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության անդամ (1956 թ.), Հայաստանի նկարիչների միության անդամ (1963 թ.): 1938 թ. ավարտել է Սիսիանի 7-ամյա դպրոցը, 1941 թ.՝ Գորիսի մանկավարժական ուսումնարանը, 1948 թ.՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1951 թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1956 թ.՝ գերազանցությամբ՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Սանկտ-Պետերբուրգի Ի.Ռեպինի անվան ինստիտուտը, 1961 թ.՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Սանկտ-Պետերբուրգի Ա.Գերասիմովի ստեղծագործական արվեստանոցի դասընթացը: 1941-1942 թթ-ին եղել է Սիսիանի շրջանի Սպանդարյան և Շաղաթ գյուղերի դպրոցների գծագրության և մաթեմատիկայի ուսուցիչ: 1942-1945 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել պատերազմին և Կովկասից հասել Բեռլին: 1961-1968 թթ-ին եղել է Սիսիանի մանկական արվեստի դպրոցի տնօրեն, 1967-1970 թթ-ին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտի գեղարվեստի կաբինետի վարիչ, 1968-1981 թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի գծանկարի ամբիոնի ավագ դասախոս, 1971-1984 թթ-ին՝ դոցենտի պաշտոնակատար, 1981-1994 թթ-ին՝ ՀՊՄՀ գծանկարի ամբիոնի վարիչ: 1984 թ-ին ստացել է դոցենտի գիտական կոչում: 1995 թ-ից ապրում և աշխատում է Սանկտ-Պետերբուրգում: Հայտնի աշխատանքներից են ՛՛Սայաթ-Նովա՛՛ /1963 թ./, ՛՛Կոմիտաս՛՛ /1968 թ./, ՛՛Հին Մեղրի՛՛ /1970 թ./, ՛՛Արագած. ծաղիկներ՛՛ /1974 թ./, ՛՛Հին Երևանյան բակ՛՛ /1980 թ./, ՛՛Հին Ռիգա՛՛ /1980 թ./, ՛՛Սամարղանդ. Ռեգիստան՛՛ /1980 թ./, ՛՛Մեգալիթներ Սյունիքում՛՛ /1980 թ./, ՛՛Մանուշակներ և ձնծաղիկներ՛՛ /1982 թ./, ՛՛Վարդեր՛՛ /1982 թ./, ՛՛Ա.Զ.Խաչատրյան՛՛ /1982 թ./ կտավները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում /1956 թ./, Մոսկվայում /1974 թ./, Երևանում /1975 թ./, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում: Աշխատանքներից պահվում են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և այլ պատկերասրահներում: Հրատարակել է ՛՛Զավեն Խաչատրյան՛՛ /2004 թ., Սանկտ-Պետերբուրգ, ռուսերեն/ ալբոմը: 1961 թ-ին Սիսիանում հիմնադրած մանկական արվեստի դպրոցին տրվել է իր անունը: Պարգևատրվել է խորհրդային Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի /1945 թ./, Կարմիր աստղի /1944 թ./ շքանշաններով, ՛՛Խիզախության համար՛՛ /1943 թ./ և այլ մեդալներով:

Просмотров: 458 | Добавил: tigranhayazn | Дата: 09.09.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ


Քանի որ ,,ֆեյսբուքյան,, տարածքում սկսվել է Հայաստանի ապագա կառավարման կառույցի տեսլականի ընդգրկուն քննարկումը /Դավիթ Միրզոյանը ներկայացրել է իր մոտեցումները, Խաչիկ Մանասելյանը ներկայացրել է ապագա Սահմանադրության որոշ մանրամասներ/, ես նույնպես ներկայացնեմ այն մոտեցումները, որոնց շուրջ մտորում եմ արդեն 30 տարի ու նաև որոշակիորեն ձևակերպել եմ շուրջ կես դար առաջ:
Ամեն ինչ որոշակի ձևակերպում է ստացել 1988 թվականին իմ և համախոհներիս կողմից ստեղծված ,,Հայաստանի Թագավորական կուսակցություն,, քաղաքական կազմակերպության ծրագրում: Երկու խոսք այդ կուսակցության մասին: Եռամյա գործունեությունից հետո կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը 1991 թվականի կեսերին ներկայացվել է գրանցման և պետական վավերացում է ստացել 1992 թվականի ապրիլի 15-ին: Քաղաքական հայտարարություններով, միջոցառումներով մասնակցել է Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացներին, տարբեր մակարդակների ընտրություններին: Կուսակցության որոշ անդամներ ընտրվել են շրջխորհուրդների պատգամավորներ, գյուղապետեր: Կուսակցությունը հայտ է ներկայացրել մասնակցելու 1995 թ-ին անցկացված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, հավաքել է մասնակից բոլոր կուսակցություններից ավելի ստորագրություններ, բայց օրվա իշխանությունների կողմից հանվել է ընտրապայքարից: Կուսակցությունն իր գաղափարախոսությունը տարածել է ,,Անբերդ,, պաշտոնաթերթի միջոցով: 2004 թվականին կուսակցությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել և 2006 թվականին դատարանի որոշմամբ լուծարվել է /տես http://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի Թագավորական կուսակցություն, Գէորգ Եազըճեան, Հայաստանի 1985-1991 թուականներու պարբերական մամուլը, Անթիլիաս, 2004, էջ 129-130/:

Ըստ Հայաստանի Թագավորական կուսակցության ծրագրի Հայաստանը դառնալու էր բացարձակ միապետություն /թագավորություն/ միապետի /արքայի/ գլխավորությամբ: Ոչ թե սահմանադրական միապետություն, որտեղ միապետ-արքան ձևական անձ է:


Պետության կառուցվածքը՝

- նահանգներ
- գավառներ
- ազատ /մեծ/ քաղաքներ
- գյուղեր

Համայնքներ՝

- մայրաքաղաք
- ազատ /մեծ/ քաղաքներ
- նահանգային գյուղաքաղաքներ
- գյուղեր

Կառավարման բուրգ՝

- միապետ /արքա/
- գործակալներ /նախարարներ/
- ռազմական կառույցների ղեկավարներ
- դատական կառույցների ղեկավարներ
- նահանգապետեր
- ազատ /մեծ/ քաղաքների քաղաքապետեր
- գավառապետեր
- գյուղապետեր

Միապետը /անքան/ գործելու է Արդարության օրենքներով և պետությունում բոլորի հանդեպ Հոր սկզբունքով:


Միապետի /արքայի/ խորհուրդ /գործադիր և օրենսդիր իշխանություն/՝

- միապետ /արքա/, թագուհի, ավագ արքայազն, խորհրդականներ, գործակալ-նախարարներ, ռազմական կառույցների ղեկավարներ, դատական կառույցների համապետական ղեկավարներ, նահանգապետեր, ազատ /մեծ/ քաղաքների քաղաքապետեր:

Միապետի /արքայի/ խորհրդի սկզբունքով կազմվելու են նաև բուրգի ստորին աստիճանների խորհուրդները:


Նահանգային խորհուրդ՝

- նահանգապետ, խորհրդականներ, նահանգային գործակալներ, նահանգային դատական կառույցի ղեկավար, գավառապետեր, նահանգային կենտրոնի քաղաքապետ:

Գավառապետի խորհուրդ՝
... Читать дальше »
Просмотров: 461 | Добавил: tigranhayazn | Дата: 09.09.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2023Сделать бесплатный сайт с uCoz