| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Сентябрь » 09 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
02:14 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Քանի որ ,,ֆեյսբուքյան,, տարածքում սկսվել է Հայաստանի ապագա կառավարման
կառույցի տեսլականի ընդգրկուն քննարկումը /Դավիթ Միրզոյանը ներկայացրել է
իր մոտեցումները, Խաչիկ Մանասելյանը ներկայացրել է ապագա Սահմանադրության
որոշ մանրամասներ/, ես նույնպես ներկայացնեմ այն մոտեցումները, որոնց շուրջ
մտորում եմ արդեն 30 տարի ու նաև որոշակիորեն ձևակերպել եմ շուրջ կես դար
առաջ: Ամեն ինչ որոշակի ձևակերպում է ստացել 1988 թվականին իմ և
համախոհներիս կողմից ստեղծված ,,Հայաստանի Թագավորական կուսակցություն,,
քաղաքական կազմակերպության ծրագրում: Երկու խոսք այդ կուսակցության մասին:
Եռամյա գործունեությունից հետո կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը
1991 թվականի կեսերին ներկայացվել է գրանցման և պետական վավերացում է
ստացել 1992 թվականի ապրիլի 15-ին: Քաղաքական հայտարարություններով,
միջոցառումներով մասնակցել է Հայաստանում ծավալված քաղաքական
գործընթացներին, տարբեր մակարդակների ընտրություններին: Կուսակցության որոշ
անդամներ ընտրվել են շրջխորհուրդների պատգամավորներ, գյուղապետեր:
Կուսակցությունը հայտ է ներկայացրել մասնակցելու 1995 թ-ին անցկացված ՀՀ
Ազգային ժողովի ընտրություններին, հավաքել է մասնակից բոլոր
կուսակցություններից ավելի ստորագրություններ, բայց օրվա իշխանությունների
կողմից հանվել է ընտրապայքարից: Կուսակցությունն իր գաղափարախոսությունը
տարածել է ,,Անբերդ,, պաշտոնաթերթի միջոցով: 2004 թվականին կուսակցությունը
վերագրանցման հայտ չի ներկայացրել և 2006 թվականին դատարանի որոշմամբ
լուծարվել է /տես http://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի Թագավորական կուսակցություն, Գէորգ Եազըճեան, Հայաստանի 1985-1991 թուականներու պարբերական մամուլը, Անթիլիաս, 2004, էջ 129-130/:
Ըստ Հայաստանի Թագավորական կուսակցության ծրագրի Հայաստանը դառնալու էր
բացարձակ միապետություն /թագավորություն/ միապետի /արքայի/ գլխավորությամբ:
Ոչ թե սահմանադրական միապետություն, որտեղ միապետ-արքան ձևական անձ է:
Պետության կառուցվածքը՝ - նահանգներ - գավառներ - ազատ /մեծ/ քաղաքներ - գյուղեր
Համայնքներ՝ - մայրաքաղաք - ազատ /մեծ/ քաղաքներ - նահանգային գյուղաքաղաքներ - գյուղեր
Կառավարման բուրգ՝ - միապետ /արքա/ - գործակալներ /նախարարներ/ - ռազմական կառույցների ղեկավարներ - դատական կառույցների ղեկավարներ - նահանգապետեր - ազատ /մեծ/ քաղաքների քաղաքապետեր - գավառապետեր - գյուղապետեր
Միապետը /անքան/ գործելու է Արդարության օրենքներով և պետությունում բոլորի հանդեպ Հոր սկզբունքով:
Միապետի /արքայի/ խորհուրդ /գործադիր և օրենսդիր իշխանություն/՝
- միապետ /արքա/, թագուհի, ավագ արքայազն, խորհրդականներ,
գործակալ-նախարարներ, ռազմական կառույցների ղեկավարներ, դատական
կառույցների համապետական ղեկավարներ, նահանգապետեր, ազատ /մեծ/ քաղաքների
քաղաքապետեր:
Միապետի /արքայի/ խորհրդի սկզբունքով կազմվելու են նաև բուրգի ստորին աստիճանների խորհուրդները:
Նահանգային խորհուրդ՝
- նահանգապետ, խորհրդականներ, նահանգային գործակալներ, նահանգային դատական
կառույցի ղեկավար, գավառապետեր, նահանգային կենտրոնի քաղաքապետ:
Գավառապետի խորհուրդ՝ - գավառապետ, գավառական գործակալներ, գավառական դատական կառույցի ղեկավար, գյուղապետեր, գյուղաքաղաքի քաղաքապետ:
Գյուղապետի խորհուրդ՝ - գյուղապետ, գյուղապետարանի գործակալներ, դատական քննիչ:
Չի բացառվում, որ բոլոր մակարդակների խորհուրդներում կարող են ընդգրկվել նաև հայտնի մտավորականներ:
Երկրում ընտրովի որևէ պաշտոն չի լինի:
- գործակալ-նախարարներին, ռազմական կառույցների ղեկավարներին, դատական
համապետական կառույցների ղեկավարներին, նահանգապետերին, ազատ /մեծ/
քաղաքների քաղաքապետերին նշանակում է միապետը /արքան/ - գավառապետերին միապետի /արքայի/ համաձայնությամբ նշանակում է նահանգապետը - գյուղապետերին նահանգապետի համաձայնությամբ նշանակում է գավառապետը:
Երկրում ամբողջ տնտեսությունը ազգայնացվելու է և համարվելու է միապետի /արքայի/ սեփականությունը:
Երկրում ստորին օղակից մինչև վերին օղակ գործելու է հարկադրման մեկ
չափաքանակ՝ 10 տոկոս /սա պատմական տասնորդի կրկնությունն է և բավարարելու է
երկրի բոլոր կենսական պայմաններին/:
Երկրի անվտանգության
հարցերը, արտաքին քաղաքականությունը, այլ պետությունների հետ
հարաբերությունները, սոցիալական հավասարության հարցերը տնօրինում է միապետը
/արքան/:
Ահա այն մոտեցումները, որ որպես տեսլական եղել են Հայաստանի Թագավորական կուսակցության ծրագրային հիմնական դրույթները:
Ներկայացնելով այս դրույթները, միաժամանակ ի լուր ամենի հայտնում եմ, որ
շարունակաբար ,,ֆեյսբուքյան,, իմ էջի գրառումները հղելով ,,ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ,
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞,, միտքին փորձել եմ վերակենդանացնել ,,Հայաստանի Թագավորական
կուսակցությունը,,: Համոզված եմ, որ վերը շարադրված գաղափարների իրագործման համար կուսակցության վերակազմակերպումը առաջին պայմանն է:
Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ /Տիգրան ՀԱՅԱԶՆ/
|
|
Просмотров: 662 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/2 |
|
|
|