Անցած դարասկզբին մեր ազգը Ստամբուլի տերերի ստոր ոգորումով ցեղասպանվեց:
Նրանք երդվել էին մեկ հայ թողնել՝ այն էլ թանգարանի համար: Այդ ժամանակ էլ
ծնվել էր հայ վրիժառուների հայտնի երգը՝ ՛՛Ստամբուլը դարձնել արյան ծով՛՛:
Ու եթե այդ ցանկությունը նրանց չհաջողվեց իրականություն դարձնել, կատարեցին
շախմատի Հայոց հավաքականի տղաները: Կատարեցին հպարտորեն ու պատվի
զգացումով: Եվ հաստատեցին, որ հայությանը ցեղասպանողները գլխահակ պիտի
հաշտվեն հայության մշտագո ներկայությամբ:
Եվ ինչ հաղթանակ: Նայեք երկու
հիմնական մրցակիցներին՝ Ռուսաւտան /աշխարհի տարածքով ամենամեծ երկիրն է/,
Չինաստան /աշխարհի ամենամեծ բնակչությամբ երկիրն է/: Եվ Հայաստանը, որ մեծ
քարտեզների վրա անգամ չի էլ ՛՛երևում՛՛, իսկ բնակչության թվով
փոքրքգույններից մեկն է, ՀԱՂԹՈՒՄ է նրանց ու Հայաստան բերում Օլիմպիական
գավաթը:
Շնորհավորում եմ մեր երկիրը շախմատային ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ դարձրած շախմատիստների ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԸ:
Տիգրան ՀԱՅԱԶՆ