Հարգելի
բարեկամ Կարեն Ա. Սիմոնեան: Եթե անձաբ ճանաչած չլինեի Ձեզ /1987-1991
թվականներին Դուք նախ ՛՛Սովետական Հայաստան՛՛, ապա վերանվանված ՛՛Վերածնված
Հայաստան՛՛ ամսագրի խմբագիրն էիք, հետո ՀԽՍՀ /ՀՀ/ Նախարարների խորհրդին
առընթեր մամուլի կոմիտեի նախագահը, նաև՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի
պատգամավոր, իսկ ես՝ փողոցի մյուս կողմում գտնվող Հուշարձանների
պահպանության ընկերության գիտք
արտուղարը և
սկսված ազգային շարժման առաջամարտիկներից մեկը/ կմտածեի, որ գրված տողերի
հեղինակը այլմոլորակային է: Այո, լավ գիտենալով ինձ /գուցե լինելով
հեռվում՝ մոռացել եք/ բարի եք եղել ՛՛թերուս դոկտորից մինչև կիսագրագետ
չեկիստի՛՛ շարունակությունը կազմող միջանկյալի՝ ընդհանրապես հայերեն
չգիտեցողների մեջ ինձ էլ նկատի ունենալ... Ինչևէ, Ձեր իրավունքն է: Բայց
թույլ տվեք հակադարձել Ձեզ և նկատել, որ երբ Հայաստանում էիք ապրում և
տպագրում էիք ՛՛Մարսեցիները՛՛ /կարծես թե Ձեր առաջին գիրքն է տպագրված 1957
թվականին/, ՛՛Կապարե մարդկանց գաղտնիքը՛՛ /1959 թ./, ՛՛Երկրորդ Արևը՛՛,
՛՛Փոքր Առյուծի Ադամը՛՛, ՛՛Վալտեր Բուշ՛՛ /1962 թ./, ՛՛Մենք խաղալ էինք
ուզում՛՛ /1963 թ./, ՛՛Ժպիտը՛՛ /1964 թ./, ՛՛Մարգագետին՛՛ /1967 թ./,
՛՛Մոգական պատմություն՛՛ /1980 թ./, ՛՛Սիցիլիական պաշտպանություն՛՛ /1965
թ./, ՛՛Ներսես Մաժան դեղագործը՛՛ /1974 թ./, ՛՛Թափառող մոլորակը՛՛ /1961
թ./, ՛՛Ցտեսություն Նաթանիել՛՛ /1975 թ., նաև կինոնկար/, ՛՛Թող կատարվի քո
երազանքը՛՛ /1972 թ./ գրքերը ո?ր հայերենով էիք գրում: Հենց այն լեզվով, որ
այսօր այդպես ատում ու արհամարում եք /իսկ այդ լեզուն Հայաստանում
Սահմանադրական օրենքով կիրառվում է/: Միթե Ձեր կյանքի վերջին 20 տարին Ձեզ
այդքան փոխել է. որ ՛՛Հայերէնի Այբուբենը, Հայերէնի Ուղղագրութիւն եւ
Հայերէնի Կետադրութիւնը ... երբէք չեմ դարձնի սաւոկային սոցիալիստական՝
Վլադիմիր Լենինի ՛՛Ուղղագրութեան մասին դեկրետի՛՛ միտքն է միայն Ձեր
ուղեկիցը դարձել: Է, մնայիք Հայրենիքում /ուրիշները Ձեզանից լուրջ
պատճառներ ունեին այստեղից հեռանալու/, բայց մնացին, տառապեցին, կռվեցին,
Հաղթեցին: Իհարկե՝ առանց Ձեզ և փառք Արարչին, որ առանց Ձեզ: Այլապես Ձեր
ներկա մտածողությամբ, եթե այդ էլ գումարվեր, Հայաստանի համար շատ ՛՛դժվար՛՛
կլիներ:
Ասեմ, որ շատ սիրել եմ Ձեր գրականությունը, այսօր էլ իմ
գրադարակին կան Ձեր բոլոր գրքերը, իսկ որդիներս, այսօր էլ թոռներս՝
հատկապես սիրել ու մշտաընթերցել են ՛՛Ցտեսություն Նաթանիել,, գիրքը:
Այնպես, որ գրող Կարեն Ա.Սիմոնեանին Հայաստանում այսօր էլ գիտեն որպես հայ
գրող: Ու մի շտապեք Ձեզ ոչ հայ գրող համարել: Եվ անգամ ուրախացեք, որ ես
ունեմ նաև Ձեր 2002 թվականին տպագրված ՛՛Վարք Աբովյան Խաչատուրի՛՛ գիրքը:
Մի փոքր իմ մասին: Ձեզ հակառակ ես՝ ՛՛միջանկյալ ընդհանրապես հայերեն
չգիտեցողս՛՛ 1993 թվականին, թողնելով Խաչատուր Աբովյանի անվան
մանկավարժական համալսարանում դասախոսական աշխատանքը, թողնելով հասարակական
ակտիվ գործունեությունը /Հայաստանի Թագավորական կուսակցության նախագահ,
՛՛Անբերդի ֆոնդ՛՛ հասարակական կազմակերպության նախագահ/ մեկնեցի Արցախ և
Ակնի /Աղդամ/ ուղղությամբ որպես վաշտի հրամանատար մասնակցեցի պատերազմին:
Մի փոքր ուշ ինձ միացան նաև իմ տան երկու տղամարդիք՝ որդիներս, 16-ամյա
Հրաչյան իմ վաշտ եկավ, 18-ամյա Արգիշտին կռվեց Հորադիզի ճակատում: Մեր
կորուստները ահռելի են, բայց այդ պատերազմում տարած հաղթանակով մենք ձեռք
ենք բերել գերագույնը՝ ՊԱՏԻՎ:
Հիմա նվաստս գամ ձեր մեղադրանքին:
Ում-ում, բայց ինձ լեզվի հարցում մեղադրելու իրավունք Դուք բացարձակ չունեք
և դժվար թե կասկածեք նաև իմ գիտելիքներին: Այն, ինչ ես գրել եմ, ելնում է
այսօրյա Հայաստանի սահմանադրական լեզվի /ընկալում եք՝ Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությամբ հաստատված լեզվի/ իրողությու
... Читать дальше »
Կրկնում եմ իմ YAN /ՅԱՆ/-ի մասին գրառումը և
տեղեկացնում իմ ընկերներից բոլոր նրանց ում ազգանունը կմնա IAN երեք օրից
հետո կհեռացնեմ ՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերությունից...
՛՛YAN՛՛/՛՛ՅԱՆ՛՛/ -Ի ՄԱՍԻՆ ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱԶԳԱԿԻՑՆԵՐ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵՐ
Երկար ժամանակ մտորում էի. գրել այս նկատառման մասին, թե՝ չգրել: Ի վերջո հաղթեց գրելու պահանջը: Դարեր շարունակ հայը աշխարհի կողմից ճանաչվել է իր ազգությունը կերտող ՛՛յան՛՛
մասնիկով, որ ավելանալով անունի վերջում միանգամից շեշտել է տվյալ անձի
հայ լինելը: Արդեն Պատմահայր Խորենացին գիտի Հայկյան-Հայկազյաններին,
Երվանդյաններին, Արտաշեսյան ներին, Մամիկոնյաններին, Սրվանձտյաններին,
հետագա դարերի պատմիչները՝ Զաքարյաններին, Հեթումյաններին, Վաչուտյաններին,
Օրբելյաններին, Պռոշյաններին, Համազասպյաններին: Իսկ 18-19-րդ դարերից
սկսած գրեթե բոլոր հայերը իրենց ինքնությունը ձևակերպեցին ՛՛յան՛՛
վերջածանցով: Իհարկե հայկական միջավայրում առկա են ՛՛ունի՛՛ վերջածանցով
տոհմեր /Բագրատունի, Գնթունի, Հավնունի, Պահլավունի/, ՛՛ենց՛՛ վերջածանցով
տոհմեր /Հոնենց/, ՛՛ունց՛՛ վերջածանցով տոհմեր /Բակունց/, ՛՛լի՛՛
վերջածանցով տոհմեր /Օրբելի/: Բայց այս ազգություն կերտող ձևերը ընդհանուրի
մեկ տոկոսից ավելի չեն: Մնացյալ բոլոր հայերին աշխարհում գիտեն ՛՛յան՛՛
անվանավերջով: Այդ ՛՛յան՛՛-ը փաստորեն հայոց այցեքարտն է, հայոց հիմնական
դիմելաձևը, հայոց ինքնության առհավատչյան: Այդ ՛՛յան՛՛-ը այս պահին հայ
ազգի մտավոր - աննյութական մշակութային սեփականությունն է:
Հայկական ՛՛յան՛՛-ը անգլերեն ներկայացնելիս մեկ գրելաձև ունի՝ ՛՛yan'':
Բայց նայեք հենց այստեղ՝ ՛՛ֆեյսբուքյան՛՛ հայերի ազգանուններին: Հինգից
մեկը ներկայանում է ՛՛ian՛՛-ով: Այդպես է Հայաստանի ներկայացուցիչների
դեպքում, իսկ Սփյուռքում ծնվածների դեպքում հարյուրից մեկն է ՛՛yan''-ը
կրում որպես ազգանվան բաղադրիչ: Հիմնականում ՛՛ian՛՛-ն են:
Սիրելի
հայեր, եթե անգլերենում բացակայեր մաքուր ՛՛y՛՛ տառը, իհարկե, ՛՛i՛՛ տառի
օգտագործումը հասկանալի կդառնար: Բայց չէ, որ ՛՛y՛՛-ն կա: Այդ դեպքում
ինչու եք ձեր չքնաղ ազգանունը աղավաղում: Մի անգամ լրջորեն նայել եք ձեր
անգլերեն գրված ազգանունին: ՛՛i՛՛-ով գրված ձեր ազգանունով դուք արդեն հայ
չեք: Հավատացած եղեք այդ ազգանունով դուք մարդ եք, աշխարհաքաղաքացի, բայց
ոչ հայ:
Եվ հենց այդ են ուզել մեր բոլոր ժամանակների թշնամիները՝
բյուզանդացիք, արաբները, մոնղոլ-թաթարները, թուրքերը, և հատկապես ռուսները:
Այո, նրանք էին, որ ընդհանրապես արգելում էին ՛՛յան՛՛-ը և դրա փոխարեն
պարտադրում էին իրենց ՛՛ով՛՛-ը: Եվ եթե չլիներ 19-րդ դարի կեսերից սկսված
ազգային-ազատագրական շարժումը հիմա ոչ մենք կլինեինք որպես հայ ազգ, ոչ էլ
մեր ՛՛յան՛՛ ազգանունը: Հիմա մեզ ՛՛ազատություն՛՛ բերած ռուսների հանգույն
մենք ռուսացած ՛՛ով՛՛-եր կլինեինք:
Սա իմիջիայլոց: Հիմա դառնանք
՛՛i՛՛-ին: Այս տառադարձումը ուղղակի կործանարար է: Սրանով մենք կորցնում
ենք մեր ինքնությունն ու մեր ազգային պատկանելությունը:... Читать дальше »
՛՛ՈՒՐԱՐՏԱ՛՛ԳԵՏ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՂԵՂԻ ԻՄՊՈՏԵՆՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Շուրջ քառասուն տարի իմ ավագ ու լուսավոր ընկերների /Սուրեն Այվազյան,
Պարիս Հերունի, ուրիշներ/ հետ պայքարել ու պայքարում ենք հայ
պատմաբան-ուրարտապաշտների դեմ և փորձել ու փորձում ենք սրանց հասկացնել, որ
պատմության մեջ ՛՛Ուրարտու՛՛ պետություն ու ՛՛ուրարտացի՛՛ առանձին ազգ չի
եղել ու չկա: Նման պետություն ու
այդ
անունով ժողովուրդ, ուղղակի քաղաքական նկատառումներով, ստեղծեցին մեր ազգի
ոխերիմ թշնամի հրեա պատմաբանները հատուկ ծրագրով, որպեսզի որքան հնարավոր է
մեզ կտրեն մեր պատմական արմատներից ու մեր ազգին իր պատմական
դերակատարությունից աշխարհստեղծման իրենց արարչական գործընթացում: Ցավոք,
այդ մարդիք /դժվարանում եմ դրանց հայ անվանել/ լծվելով օտարների սայլին
որպես հինգերորդ անիվ, պաշտպանելով ու անգամ զարգացնելով նրանց կեղծած
պատմագրությունը՝ չկարողացան գնահատել իրականությունը /քանզի ակադեմիկոսի,
դոկտորի, գիտության թեկնածուի կոչումներ էին ստացել այդ կեղծիքի
հավաստագրումով/ շարունակեցին իրենց ազգադավ գործունեությունը:
Խորհրդային տարիներին այս ազգադավներին պաշտպանում էր ՊԱԿ-ը /սա արդեն
քաղաքական խնդիր էր/, անգամ այդ տարիներին տպվող ՛՛ԽՍՀՄ պատմություն՛՛
դասագրքում պոռնկաբար գրվեց, որ այդ կեղծ ՛՛ուրարտացիների՛՛ հաջորդները
վրացիները, հայերը և ադրբեջանցիներն են: Եվ ոչ մի հայ ՛՛ուրարտագետ՛՛ դրա
դեմ չընդվզեց: Հայաստանի Երկրորդ, մեր այսօրյա պետությունում, չգիտես
ինչու, դրանց թիկունքին կանգնեց երկրի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մեր
մտածողության մարդկանց տալով ՛՛դիլետատ - սիրող-ականներ՛՛ անունը:
Այսպես է եղել: Եվ սրա հետևանքները թե քաղաքական, թե գիտական որոգայթ են
հայ ժողովրդի համար: Եվ այս վիճակի պատասխանատուն այլևս այն առաջին
կեղծարար հրեաները չեն, այլ ազգադավ հայ ՛՛ուրարտապաշտները՛՛, որոնք թեև
այս պահին ՛՛ծակն՛՛ են մտել, բայց շարունակում են իրենց իմպոտենտ ուղեղով
մեր պատմության կեղծարարությունը:
Եվ ահա արդյունքը: Քրդերը, որ
սեփական պետություն են ուզում ստեղծել, դրա համար նաև պատմական ու
գաղափարական հենք են ստեղծում: Երեկ իմ ՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերներից Արթուր
Եղիազարյանը գրում է.
՛՛Այսօր, երբ մի քանի ստատուս ստորև
զրուցում էինք քրդական գենի մասին, ՖԲ-ական լավագույն գաղափարակից
ընկերներիցս մեկը` Արմեն Արին, պատահականորեն «դեմ էր առել» «քրդական
հարցին»: Տեսեք, թե ինչ է գտել վիքիպեդիայում: Կարելի է ասել, որ նոր
«հայտնագործություն» է կատարվել: Վիքիպէդիայի` քրդերին վերաբերող
հունարեն բաժնում գրված է, որ քրդերը գոյություն են ունեցել դեռևս տասերորդ
հազարամյակից, ունեցել են Ուրի քաղաքակակրթությունը (այսինքն` շումերները
հենց քրդերն են), ինչպես նաև քրդական ցեղերից են կուտիները, միտանացիները,
ուրարտացիները, կասիտները և այլն (համապատասխան իրենց պետություններով):
Քրդերեն լեզուն էլ իբրև պատկանում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքին՝ նման
չեչեներենին»՛՛:
Դե ՛՛ուրարտապաշտ՛՛ հայ պատմաբաններ, դուրս եկեք ձեր թաքստոց-ծակերից և կուլ տվեք ձեր ավերմունք-գիտելիքի հաբերը:
Մի ասածվածք կա, որ սուրբ տեղը դատարկ չի մնում:
Երբ դուք իրար գլուխ կոտրելով գոյություն չունեցած ՛՛Ուրարտու՛՛
պետություն ու ՛՛ուրարտական՛՛ ազգ էիք պրոպագանդում ու հայ ժողովրդի
պատմությունը նվիրաբերո
... Читать дальше »