Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Среда, 29.11.2023, 11:20
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1530
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Октябрь » 07

ՍԻՐԵԼԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐ



Վաղը՝ հոկտեմբերի 7-ը, ձեր/մեր մասնագիտական օրն է:

Գրադարանավարությունը տիեզերական Արևի տակ առաջին մասնագիտություններից մեկն է: Այն հին է, ինչպես Աշխարհը: Առաջին գրադարանավարները դեռևս մարդկության արշալույսին, անգամ չգիտակցելով իրենց մասնագիտության ապագա կարևորությունը, քարայրների պատերին ածուխով գծված պատկերների պահապաններն էին: Հետո նրանք դարձան ժայռերի վրա փորագրված ժայռապատկերների պահապանները: Հետո դարձան իմի հավաքված սեպագիր սալիկներ մեկտեղած սրահ-գրադարանների, ավելի ուշ՝ մագաղաթների վրա գրառված տեքստերի պահապանները:

Նրանք էին Ալեքսանդրիայի հայտնի գրադարանի, Եդեսիայի հայ Արշակունիների գրադարանի պահապանները:


Գրադարաններ /՛՛գրատուն՛՛ անունով/ ունեին Սանահինի, Հաղբատի, Հոռոմոսի, Տաթևի, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Թեղենյաց վանքի, Գոշավանքի և մյուս բոլոր վանական համալիրները: Այս գրադարաններն անգամ գրացուցակներ ունեին: Այդպիսի մի գրացուցակ, որ հայ իրականության մեջ ամենահինն է, կազմվել է մինչև 1245 թվականիը Սաղմոսավանքում /տե՛ս մեր ՛՛Սաղմոսավանքի գրացուցակի գրվելու ժամանակը՛՛ հոդվածը ՛՛Լրաբեր հասարակական գիտությունների՛՛ հանդեսում, 1981 թ., թիվ 1, էջ 82-84/:


... Ես էլ պատահաբար չընտրեցի գրադարանավար-մատենագետի մասնագիտությունը, թեև դպրոցական նստարանից երազում էի հնագետ-պատմաբանի մասնագիտության մասին: Տնտեսագետ հայրս, երկարատև հիվանդությունից հետո, աշխատանքի անցավ Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի գրադարանում: Հասուն տարիքում գերազանցությամբ ավարտեց Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումի գրադարանային բաժինը, ապա՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության և մատենագիտության բաժինը: Հենց այս վերջինն էլ դարձավ նաև իմ կրթական դարբնոցը: Եվ հիմա ես ուրախ եմ, որ հենց այդ կրթությունն ստացա: Իմ զբաղեցրած աշխատանքային այլևայլ, ու իրարից 180 աստիճանով տարբեր պաշտոններում, երբեք դժվարության չհանդիպեցի ու պատվով կատարեցի, քանի որ մատենագետի կրթությունը /այո, հենց այդ կրթությունը/ ինձ միշտ հաջողություն բերեց:


Գրադարանավարներին ես միշտ նմանեցնում եմ սրմնացանների: Համբերատար, բազմակողմ զարգացում ունեցող այդ մարդիկ թափանցում են առաջին անգամ գրքերի տիեզերական աշխարհը մտած մանուկների հոգին, կարդում-վերծանում են պատանիների ներաշխարհը, գիտնականների հետ քայլում են նրանց հետաքրքրող արահետներով...


Այդպիսին են գրադարանավար-գրքի պահապան ու պրոպագանդող մարդիկ: Այդպիսին են եղել նրանք քարայրների ածխանկարների պահապաններից մինչև մերօրյա գրքերի, համացանցային նյութերի պահապան ու պրոպագանդող մարդիկ:


Եվ նրանք տարվա մեջ մեկ անգամ, հոկտեմբերի 7-ին, նշում են իրենց մասնագիտական օրը:


Շնորհավոր ձեր տոնը գրադարանավարներ, հայ գրադարանավարներ, գիտելիք ու գիրք պահպանող ու պրոպագանդող հայ գրադարանավար-սերմնացաններ:


Ձեր գործընկեր Տիգրան ՊետրոսՅանց

... Читать дальше »
Просмотров: 478 | Добавил: tigranhayazn | Дата: 07.10.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Октябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2023Сделать бесплатный сайт с uCoz