Նախ շնորհակալ եմ ընկերության առաջարկս ընդունելու համար: Հաջորդիվ: Երջանիկ համընկնում է: Այսօր քո ծննդյան օրն է և ջերմորեն շնորհավորում եմ ու ստեղծագործական հաջողություններ մաղթում:
Հաջորդիվ: Ուրախ եմ, քանզի նույն՝ մանկավարժականի շրջանավարտներ ենք և
հպարտ, որ մեծ Աշխարհում Հայրենիք ես ներկայացնում և, իհարկե, նաև մեր
համալսարանը:
Հերթական անգամ Ձեր տոնն է:
Ես ծնվել ու մեծացել եմ ուսուցչի ընտանիք-գերդաստանում: Մայրս հիսուն տարի
առաջին դասարանցիների է կյանք ճանապարհել: Նրա հազարից ավելի աշակերտներից
մեկն էլ ես եմ: Մորեղբայրս երեսուն տարուց ավելի դպրոցական մեծ կոլեկտիվ է
ղեկավարել: Մորաքույրս քառասուն տարուց ավելի դպրոցական մի կոլեկտիվի
ուսուցչուհի է եղել: Ճակատագրի բերումով ես ամուսնացա Մելանյա ուսուցչ
ուհու հետ: Իսկ իմ բոլոր բարեկամների երեխաների մեծ մասն այսօր էլ
ուսուցիչներ են: Ուսուցիչ-մանկավարժ է նաև իմ զինվորական որդին՝ Հրաչյան:
Ես այսօրվա հեռվից սիրով եմ հիշում Ապարանի Վարդենիս գյուղում ինձ
դասավանդած ուսուցիչներ Պարսամ Մայիլյանին, Զալիբեկ Հակոբյանին, Ժորա
Կարապետյանին, Գուրգեն Վարդանյանին, Ռաֆիկ Ներսիսյանին և հատկապես Ռուբեն
Ավետիսյանին: Սիրով եմ հիշում Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղում ինձ
դասավանդած ուսուցիչներ Ֆլորա Դավթյանին, Մելանյա Իսրայելյանին, Գայանե
Աղայանին, Վոլտեր Բաբաջանյանին: Եվ էլի սիրով եմ հիշում Խաչատուր Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի իմ դասախոս-ուսուցիչներ
Քնարիկ Կորկոտյանին, Բալաբեկ Մելյանին, Նինել Ոսկանյանին, Գուրգեն
Մկրտչյանին, Ելենա Բաղդասարյանին, Խիկար Բարսեղյանին, Պարույր Սահակյանին,
Կառլեն Միրզախանյանին: Թվարկածս մարդիկ և բոլոր նրանց, ում անունը չեմ
գրել ոչ միայն ինձ գիտելիք են տվել, այլ նաև իրենց հոգու ջերմությունն են
փոխանցել ինձ: Եվ ես այսօր այն եմ, ինչ կամ: Եվ դրա համար պարտական ու
երախտապարտ եմ նրանց: Նրանք և մեր փոքր երկրում դաստիարակությամբ
զբաղված բոլոր մարդիկ մեծատառով Ուսուցիչներ են: Այդ նրանք են այս երկրի,
մեր Հայաստան հայրենիքի ապագան կերտողները, բոլոր Նախագահների,
նախարարների, ակադեմիկոսների, դոկտորների, գրողների, նկարիչների, բժիշկների
և բոլոր-բոլորի կերտողները: Հավերժ հիշատակ անցած-գնացած Ուսուցիչներին, հիշենք ու գլուխ խոնարհենք նրանց: Քաջառողջություն ու մտքի թռիչք մաղթենք այսօրյա Ուսուցիչներին: Բոլորի տոնը շնորհավոր:
Ինչպես նշել էի
երեք օր առաջ ''YAN'' /՛՛ՅԱՆ՛՛/-Ի ՄԱՍԻՆ՛՛ գրառմանս մեջ, ուղիղ երեք օր
հետո անդրադարձա ընկերացուցակիս: Անդրադարձա և տեսա, որ մեկ մարդուց բացի,
որ ''ian''-ը փոխել էր ''yan''-ի, մյուսները չէին ըմբռնել գրածիս
կարևորությունը ու այդպես էլ պահել էին իրենց որդեգրած ՛՛ian՛՛-ները: Իսկ
այս կյանքում ես ունեցել և ունեմ մի սկզբունք՝ ՛՛իմ խոսքը գործ է՛՛: Եվ
բոլոր նրանց, ովքեր պ
ահել էին ՛՛ian'' ազգանունակերտ մասնիկը, իսկ նրանց թիվն անցնում էր 250-ից, հանեցի իմ ՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերացուցակից:
Ապագայի համար նշեմ հետևյալը. ընկերության առաջարկի դեպքում կնդունեմ
միայն ՛՛Յան-Եան՛՛ /՛՛Yan''/ ազգանունով մարդկանց ընկերությունը: Բարին ընդ Ձեզ ՛՛Յան-Եան՛՛ ազգանունով Հայեր: