Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:25
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2012 » Октябрь » 14

Շնորհավոր տոնդ, գրադարանավար

ՀՀ-ում հոկտեմբերի 7-ը 2004 թվականից պաշտոնապես նշվում է, որպես <Գրադարանավարի օր>:
Գրադարանավարի մասնագիտությունը երևի ամենամարդասիրականներից է: Գրադարանավարը գիտելիքների զարմանալի ու հիանալի աշխարհի միջոցով ձևավորում է մարդու հոգին: Կատարված հարցումների համաձայն կարևոր և հեղինակություն ունեցող տասը մասնագիտությունների թվում է նաև գրադարանավարի մասնագիտությունը: Հայտնի է նաև, որ գրադարաններում սովորաբար աշխատում են յուրահատուկ հոգեկան խառնվածք ունեցող մարդիկ: Նրանց առանձնահատկություններն են` ուշադրությունն ու համեստությունը, կրթվածությունն ու բարյացակամությունը, իսկ համալսարանական գրադարաններում` նաև սերը երիտասարդության հանդեպ:
Ավանդական տոն է դարձել նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գրադարանում, այն դարձել է տոն ոչ միայն գրադարանավարների, այլ նաև նրանց, ովքեր սիրում և գնահատում են գրադարանավարի աշխատանքը: Այսօր գրադարանավարներին լրացուցիչ առիթ է ընձեռնվում մասսայական ցուցադրել իրենց գործունեությունը, ընթերցողների
ն իրենց վրա ուշադրություն դարձնելով լուծել որոշ գրադարանային խնդիրներ:
Մեր բուհի որակական փոփոխություններից փոխվել է նաև գրադարանի դերը, մեծացնելով ուշադրությունը գրադարանային խնդիրներին և պահանջներին: Այժմ գրադարանը սկսել է նպատակասլաց կերպով յուրացնել նոր տեխնոլոգիաները, դառնալով ինֆորմացիոն տեղեկատվական օջախ, նաև առաջարկելով տպագիր ռեսուրսներ, որոնք հանդիսանում են համալսարանի ժառանգությունը:
Այսօր համալսարանի գրադարանում աշխատում են գրադարանային գործին նվիրված մասնագետներ, որոնք հանդես են գալիս գրադարանավարի ժամանակակից դերով, ունենալով բարձր պրոֆեսիոնալիզմ, տիրապետելով համակարգչային տեխնոլոգիաներին, ունակ լինելով արագ կողմնորոշվելու:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը հետևողական ուսումնասիրում է գրադարանի առաջընթացներն ու խնդիրները, հաջողություններն ու թերությունները, քննարկելով այն գրադարանվարների հետ, ուսումնասիրելով գրադարանային գործի զարգացման հնարավոր հիմնահարցերը:
Ցանկանում եմ բուհի գրադարանավարներին առողջություն, լավատեսություն, աշխատանքային հաջողություններ, և իհարկե ընթերցողների ուշադրությունը մեր մասնագիտության հանդեպ:


Աննա Մարտիրոսյան
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Просмотров: 725 | Добавил: tigranhayazn | Дата: 14.10.2012 | Комментарии (0)


Հանդիպում մագիստրոսների և ասպիրանտների հետ

28.09.2012

Սեպտեմբերի 26-ին և 27-ին համալսարանի գիտական գրադարանի գիտաշխատողների սրահում մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայի բաժնի վարիչ Սիմա Վարդանյանը, տեղակալ Լուսինե Ավետիսյանը, գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը, գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտորի օգնական Ջեմա Մինասյանը, մագիստրատուրայի բաժնի վարիչ Լյովա Հարությունյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, համալսարանի գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր Արա Երեմյանի ղեկավարությամբ հանդիպեցին համալսարանի ասպիրանտներին և մագիստրոսներին:
 
Հանդիպման նպատակն էր խրախուսել ուսանողների գիտական գործունեությունը, նախանշել բուհի գիտական առաջնահերթությունը, հստակեցնել ուսանողների անելիքները: 
 
Ասպիրանտների հետ հանդիպման ժամանակ Սիմա Վարդանյանը ասպիրանտներին և նրանց գիտական ղեկավարներին ներկայացրեց «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012»  մրցույթի պահանջները: 
 
Բուհի ղեկավարությունը կրկին պատրաստակամություն հայտնեց աջակցել ասպիրանտներին նրանց  գիտական հետազոտություններում: 
 
Վերջիններս անդրադարձան նաև ամբիոնների աշխատանքին`անհրաժեշտ համարելով ուսանողների հետ փոխադարձ կապը, մագիստրոսական կրթությունը: Ավարտին  տրվեցին ցուցումներ, խորհուրդներ սեփական աշխատանքները ավելի բարձր որակով կազմակերպելու համար, եղան ընթացիկ աշխատանքային քննարկումներ, հարց ու պատասխաններ:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ գրադարանը ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների գիտական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ գրականություն և տեխնիկական հնարավորություններ ունի և կապահովի բոլոր պահանջները:
 
Գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, կարևորելով դեկտեմբերի 12-ին բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովի աշխատանքները, ներկաների ուշադրությունը հրավիրեց ուսանողների մասնակցության խնդրին: «Գիտական հետազոտությամբ զբաղվող ուսանողների համար սա լավ հնարավորություն է  հրատարակելու իրենց գիտական հոդվածները, ցուցաբերելու սեփական նախաձեռնողականություն»,-ասաց նա: 
 
Խորհրդակցությանը ներկա էին նաև բուհի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ Մարիամ Մելքումյանը և Լևոն Նազարյանը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին ներգրավվել վերը նշված աշխատանքներում:

http://armspu.am/news/n/1090/ln/am - կայքից
Просмотров: 547 | Добавил: tigranhayazn | Дата: 14.10.2012 | Комментарии (0)


Ե Ր ԵՎ Ա Ն



Երևան, Հայոց քաղաքամայր,

Արգիշտին է դրել քո հիմնաքարը,
Բայց դու կայիր դեռ նրանից առաջ:
Դու Մարդատուն էիր,
Դու Հայատուն էիր դեռ նրանից առաջ:
Հրազդանի ձորում հարյուր հազար տարի
մշակույթ էիր կերտում,
Շենգավիթ էիր հիմնում,
Ծիծեռնակաբերդում թշնամիներիդ դիմակայող
                          բերդ կառուցում...

Երևան, Հայոց քաղաքամայր,

Հայկական զեն ու զորքով
Արգիշտի արքան եկավ
Եվ կարմրահող բլրի վրա,
Արարատի դիմաց,
Հիմնաքարդ դրեց
Ու կոչեց քեզ Էրեբունի:

Երևան, Հայոց քաղաքամայր,

Քո գլխով դարերը ակնթարթի պես սահեցին,
Թշնամիներդ փոշի դարձան դարերի մեջ,
Եվ դու Էրեբունուց դարձար Երևան...

Երևան, Հայոց քաղաքամայր,

Դու Հաղթել ես Ժամանակին,
Դու եղել ես, դու կաս,
Եվ պարտք ունես՝
Մնալ Հավերժ մայրաքաղաք...


Տիգրան ՊետրոսՅանց


1967 թ.
Հ.Գ. Գրվել է 1967 թ-ին և ներկայացվել Երևանի 2750 ամյակի առթիվ հայտարարված մրցույթին: Արժանացել է խրախուսանքի: Այստեղ տեղադրելուց առաջ կրճատվել է:

Просмотров: 613 | Добавил: tigranhayazn | Дата: 14.10.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Октябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz