ՀՀ-ում հոկտեմբերի 7-ը 2004 թվականից պաշտոնապես նշվում է, որպես <Գրադարանավարի օր>:
Գրադարանավարի մասնագիտությունը երևի ամենամարդասիրականներից է:
Գրադարանավարը գիտելիքների զարմանալի ու հիանալի աշխարհի միջոցով ձևավորում
է մարդու հոգին: Կատարված հարցումների համաձայն կարևոր և հեղինակություն
ունեցող տասը մասնագիտությունների թվում է նաև գրադարանավարի
մասնագիտությունը: Հայտնի է նաև, որ գրադարաններում սովորաբար աշխատում են
յուրահատուկ հոգեկան խառնվածք ունեցող մարդիկ: Նրանց
առանձնահատկություններն են` ուշադրությունն ու համեստությունը,
կրթվածությունն ու բարյացակամությունը, իսկ համալսարանական գրադարաններում`
նաև սերը երիտասարդության հանդեպ: Ավանդական տոն է դարձել նաև Խ.
Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գրադարանում, այն դարձել է տոն ոչ միայն
գրադարանավարների, այլ նաև նրանց, ովքեր սիրում և գնահատում են
գրադարանավարի աշխատանքը: Այսօր գրադարանավարներին լրացուցիչ առիթ է
ընձեռնվում մասսայական ցուցադրել իրենց գործունեությունը, ընթերցողների
ն իրենց վրա ուշադրություն դարձնելով լուծել որոշ գրադարանային խնդիրներ:
Մեր բուհի որակական փոփոխություններից փոխվել է նաև գրադարանի դերը,
մեծացնելով ուշադրությունը գրադարանային խնդիրներին և պահանջներին: Այժմ
գրադարանը սկսել է նպատակասլաց կերպով յուրացնել նոր տեխնոլոգիաները,
դառնալով ինֆորմացիոն տեղեկատվական օջախ, նաև առաջարկելով տպագիր
ռեսուրսներ, որոնք հանդիսանում են համալսարանի ժառանգությունը: Այսօր
համալսարանի գրադարանում աշխատում են գրադարանային գործին նվիրված
մասնագետներ, որոնք հանդես են գալիս գրադարանավարի ժամանակակից դերով,
ունենալով բարձր պրոֆեսիոնալիզմ, տիրապետելով համակարգչային
տեխնոլոգիաներին, ունակ լինելով արագ կողմնորոշվելու: Գրադարանի տնօրեն
Տիգրան Պետրոսյանցը հետևողական ուսումնասիրում է գրադարանի առաջընթացներն
ու խնդիրները, հաջողություններն ու թերությունները, քննարկելով այն
գրադարանվարների հետ, ուսումնասիրելով գրադարանային գործի զարգացման
հնարավոր հիմնահարցերը: Ցանկանում եմ բուհի գրադարանավարներին
առողջություն, լավատեսություն, աշխատանքային հաջողություններ, և իհարկե
ընթերցողների ուշադրությունը մեր մասնագիտության հանդեպ: