Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 21:52
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2012 » Октябрь » 02

ՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՐԵՆ Ա. ՍԻՄՈՆԵԱՆԻՆ


Հարգելի բարեկամ Կարեն Ա. Սիմոնեան: Եթե անձաբ ճանաչած չլինեի Ձեզ /1987-1991 թվականներին Դուք նախ ՛՛Սովետական Հայաստան՛՛, ապա վերանվանված ՛՛Վերածնված Հայաստան՛՛ ամսագրի խմբագիրն էիք, հետո ՀԽՍՀ /ՀՀ/ Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեի նախագահը, նաև՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ ես՝ փողոցի մյուս կողմում գտնվող Հուշարձանների պահպանության ընկերության գիտք
արտուղարը և սկսված ազգային շարժման առաջամարտիկներից մեկը/ կմտածեի, որ գրված տողերի հեղինակը այլմոլորակային է: Այո, լավ գիտենալով ինձ /գուցե լինելով հեռվում՝ մոռացել եք/ բարի եք եղել ՛՛թերուս դոկտորից մինչև կիսագրագետ չեկիստի՛՛ շարունակությունը կազմող միջանկյալի՝ ընդհանրապես հայերեն չգիտեցողների մեջ ինձ էլ նկատի ունենալ... Ինչևէ, Ձեր իրավունքն է: Բայց թույլ տվեք հակադարձել Ձեզ և նկատել, որ երբ Հայաստանում էիք ապրում և տպագրում էիք ՛՛Մարսեցիները՛՛ /կարծես թե Ձեր առաջին գիրքն է տպագրված 1957 թվականին/, ՛՛Կապարե մարդկանց գաղտնիքը՛՛ /1959 թ./, ՛՛Երկրորդ Արևը՛՛, ՛՛Փոքր Առյուծի Ադամը՛՛, ՛՛Վալտեր Բուշ՛՛ /1962 թ./, ՛՛Մենք խաղալ էինք ուզում՛՛ /1963 թ./, ՛՛Ժպիտը՛՛ /1964 թ./, ՛՛Մարգագետին՛՛ /1967 թ./, ՛՛Մոգական պատմություն՛՛ /1980 թ./, ՛՛Սիցիլիական պաշտպանություն՛՛ /1965 թ./, ՛՛Ներսես Մաժան դեղագործը՛՛ /1974 թ./, ՛՛Թափառող մոլորակը՛՛ /1961 թ./, ՛՛Ցտեսություն Նաթանիել՛՛ /1975 թ., նաև կինոնկար/, ՛՛Թող կատարվի քո երազանքը՛՛ /1972 թ./ գրքերը ո?ր հայերենով էիք գրում: Հենց այն լեզվով, որ այսօր այդպես ատում ու արհամարում եք /իսկ այդ լեզուն Հայաստանում Սահմանադրական օրենքով կիրառվում է/: Միթե Ձեր կյանքի վերջին 20 տարին Ձեզ այդքան փոխել է. որ ՛՛Հայերէնի Այբուբենը, Հայերէնի Ուղղագրութիւն եւ Հայերէնի Կետադրութիւնը ... երբէք չեմ դարձնի սաւոկային սոցիալիստական՝ Վլադիմիր Լենինի ՛՛Ուղղագրութեան մասին դեկրետի՛՛ միտքն է միայն Ձեր ուղեկիցը դարձել: Է, մնայիք Հայրենիքում /ուրիշները Ձեզանից լուրջ պատճառներ ունեին այստեղից հեռանալու/, բայց մնացին, տառապեցին, կռվեցին, Հաղթեցին: Իհարկե՝ առանց Ձեզ և փառք Արարչին, որ առանց Ձեզ: Այլապես Ձեր ներկա մտածողությամբ, եթե այդ էլ գումարվեր, Հայաստանի համար շատ ՛՛դժվար՛՛ կլիներ:

Ասեմ, որ շատ սիրել եմ Ձեր գրականությունը, այսօր էլ իմ գրադարակին կան Ձեր բոլոր գրքերը, իսկ որդիներս, այսօր էլ թոռներս՝ հատկապես սիրել ու մշտաընթերցել են ՛՛Ցտեսություն Նաթանիել,, գիրքը: Այնպես, որ գրող Կարեն Ա.Սիմոնեանին Հայաստանում այսօր էլ գիտեն որպես հայ գրող: Ու մի շտապեք Ձեզ ոչ հայ գրող համարել: Եվ անգամ ուրախացեք, որ ես ունեմ նաև Ձեր 2002 թվականին տպագրված ՛՛Վարք Աբովյան Խաչատուրի՛՛ գիրքը:


Մի փոքր իմ մասին: Ձեզ հակառակ ես՝ ՛՛միջանկյալ ընդհանրապես հայերեն չգիտեցողս՛՛ 1993 թվականին, թողնելով Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում դասախոսական աշխատանքը, թողնելով հասարակական ակտիվ գործունեությունը /Հայաստանի Թագավորական կուսակցության նախագահ, ՛՛Անբերդի ֆոնդ՛՛ հասարակական կազմակերպության նախագահ/ մեկնեցի Արցախ և Ակնի /Աղդամ/ ուղղությամբ որպես վաշտի հրամանատար մասնակցեցի պատերազմին: Մի փոքր ուշ ինձ միացան նաև իմ տան երկու տղամարդիք՝ որդիներս, 16-ամյա Հրաչյան իմ վաշտ եկավ, 18-ամյա Արգիշտին կռվեց Հորադիզի ճակատում: Մեր կորուստները ահռելի են, բայց այդ պատերազմում տարած հաղթանակով մենք ձեռք ենք բերել գերագույնը՝ ՊԱՏԻՎ:


Հիմա նվաստս գամ ձեր մեղադրանքին: Ում-ում, բայց ինձ լեզվի հարցում մեղադրելու իրավունք Դուք բացարձակ չունեք և դժվար թե կասկածեք նաև իմ գիտելիքներին: Այն, ինչ ես գրել եմ, ելնում է այսօրյա Հայաստանի սահմանադրական լեզվի /ընկալում եք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հաստատված լեզվի/ իրողությու ... Читать дальше »
Просмотров: 616 | Добавил: tigranhayazn | Дата: 02.10.2012 | Комментарии (0)


Կրկնում եմ իմ YAN /ՅԱՆ/-ի մասին գրառումը և տեղեկացնում իմ ընկերներից բոլոր նրանց ում ազգանունը կմնա IAN երեք օրից հետո կհեռացնեմ ՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերությունից...


՛՛YAN՛՛/՛՛ՅԱՆ՛՛/ -Ի ՄԱՍԻՆ

ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱԶԳԱԿԻՑՆԵՐ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵՐ

Երկար ժամանակ մտորում էի. գրել այս նկատառման մասին, թե՝ չգրել: Ի վերջո հաղթեց գրելու պահանջը:
Դարեր շարունակ հայը աշխարհի կողմից ճանաչվել է իր ազգությունը կերտող ՛՛յան՛՛
մասնիկով, որ ավելանալով անունի վերջում միանգամից շեշտել է տվյալ անձի հայ լինելը: Արդեն Պատմահայր Խորենացին գիտի Հայկյան-Հայկազյաններին, Երվանդյաններին, Արտաշեսյան
ներին, Մամիկոնյաններին, Սրվանձտյաններին, հետագա դարերի պատմիչները՝ Զաքարյաններին, Հեթումյաններին, Վաչուտյաններին, Օրբելյաններին, Պռոշյաններին, Համազասպյաններին: Իսկ 18-19-րդ դարերից սկսած գրեթե բոլոր հայերը իրենց ինքնությունը ձևակերպեցին ՛՛յան՛՛ վերջածանցով: Իհարկե հայկական միջավայրում առկա են ՛՛ունի՛՛ վերջածանցով տոհմեր /Բագրատունի, Գնթունի, Հավնունի, Պահլավունի/, ՛՛ենց՛՛ վերջածանցով տոհմեր /Հոնենց/, ՛՛ունց՛՛ վերջածանցով տոհմեր /Բակունց/, ՛՛լի՛՛ վերջածանցով տոհմեր /Օրբելի/: Բայց այս ազգություն կերտող ձևերը ընդհանուրի մեկ տոկոսից ավելի չեն: Մնացյալ բոլոր հայերին աշխարհում գիտեն ՛՛յան՛՛ անվանավերջով: Այդ ՛՛յան՛՛-ը փաստորեն հայոց այցեքարտն է, հայոց հիմնական դիմելաձևը, հայոց ինքնության առհավատչյան: Այդ ՛՛յան՛՛-ը այս պահին հայ ազգի մտավոր - աննյութական մշակութային սեփականությունն է:

Հայկական ՛՛յան՛՛-ը անգլերեն ներկայացնելիս մեկ գրելաձև ունի՝ ՛՛yan'': Բայց նայեք հենց այստեղ՝ ՛՛ֆեյսբուքյան՛՛ հայերի ազգանուններին: Հինգից մեկը ներկայանում է ՛՛ian՛՛-ով: Այդպես է Հայաստանի ներկայացուցիչների դեպքում, իսկ Սփյուռքում ծնվածների դեպքում հարյուրից մեկն է ՛՛yan''-ը կրում որպես ազգանվան բաղադրիչ: Հիմնականում ՛՛ian՛՛-ն են:


Սիրելի հայեր, եթե անգլերենում բացակայեր մաքուր ՛՛y՛՛ տառը, իհարկե, ՛՛i՛՛ տառի օգտագործումը հասկանալի կդառնար: Բայց չէ, որ ՛՛y՛՛-ն կա: Այդ դեպքում ինչու եք ձեր չքնաղ ազգանունը աղավաղում: Մի անգամ լրջորեն նայել եք ձեր անգլերեն գրված ազգանունին: ՛՛i՛՛-ով գրված ձեր ազգանունով դուք արդեն հայ չեք: Հավատացած եղեք այդ ազգանունով դուք մարդ եք, աշխարհաքաղաքացի, բայց ոչ հայ:


Եվ հենց այդ են ուզել մեր բոլոր ժամանակների թշնամիները՝ բյուզանդացիք, արաբները, մոնղոլ-թաթարները, թուրքերը, և հատկապես ռուսները: Այո, նրանք էին, որ ընդհանրապես արգելում էին ՛՛յան՛՛-ը և դրա փոխարեն պարտադրում էին իրենց ՛՛ով՛՛-ը: Եվ եթե չլիներ 19-րդ դարի կեսերից սկսված ազգային-ազատագրական շարժումը հիմա ոչ մենք կլինեինք որպես հայ ազգ, ոչ էլ մեր ՛՛յան՛՛ ազգանունը: Հիմա մեզ ՛՛ազատություն՛՛ բերած ռուսների հանգույն մենք ռուսացած ՛՛ով՛՛-եր կլինեինք:


Սա իմիջիայլոց: Հիմա դառնանք ՛՛i՛՛-ին: Այս տառադարձումը ուղղակի կործանարար է: Սրանով մենք կորցնում ենք մեր ինքնությունն ու մեր ազգային պատկանելությունը:
... Читать дальше »
Просмотров: 793 | Добавил: tigranhayazn | Дата: 02.10.2012 | Комментарии (0)

՛՛ՈՒՐԱՐՏԱ՛՛ԳԵՏ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅԱՆ
ԵՎ ՈՒՂԵՂԻ ԻՄՊՈՏԵՆՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Շուրջ քառասուն տարի իմ ավագ ու լուսավոր ընկերների /Սուրեն Այվազյան, Պարիս Հերունի, ուրիշներ/ հետ պայքարել ու պայքարում ենք հայ պատմաբան-ուրարտապաշտների դեմ և փորձել ու փորձում ենք սրանց հասկացնել, որ պատմության մեջ ՛՛Ուրարտու՛՛ պետություն ու ՛՛ուրարտացի՛՛ առանձին ազգ չի եղել ու չկա: Նման պետություն ու
այդ անունով ժողովուրդ, ուղղակի քաղաքական նկատառումներով, ստեղծեցին մեր ազգի ոխերիմ թշնամի հրեա պատմաբանները հատուկ ծրագրով, որպեսզի որքան հնարավոր է մեզ կտրեն մեր պատմական արմատներից ու մեր ազգին իր պատմական դերակատարությունից աշխարհստեղծման իրենց արարչական գործընթացում: Ցավոք, այդ մարդիք /դժվարանում եմ դրանց հայ անվանել/ լծվելով օտարների սայլին որպես հինգերորդ անիվ, պաշտպանելով ու անգամ զարգացնելով նրանց կեղծած պատմագրությունը՝ չկարողացան գնահատել իրականությունը /քանզի ակադեմիկոսի, դոկտորի, գիտության թեկնածուի կոչումներ էին ստացել այդ կեղծիքի հավաստագրումով/ շարունակեցին իրենց ազգադավ գործունեությունը:

Խորհրդային տարիներին այս ազգադավներին պաշտպանում էր ՊԱԿ-ը /սա արդեն քաղաքական խնդիր էր/, անգամ այդ տարիներին տպվող ՛՛ԽՍՀՄ պատմություն՛՛ դասագրքում պոռնկաբար գրվեց, որ այդ կեղծ ՛՛ուրարտացիների՛՛ հաջորդները վրացիները, հայերը և ադրբեջանցիներն են: Եվ ոչ մի հայ ՛՛ուրարտագետ՛՛ դրա դեմ չընդվզեց: Հայաստանի Երկրորդ, մեր այսօրյա պետությունում, չգիտես ինչու, դրանց թիկունքին կանգնեց երկրի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մեր մտածողության մարդկանց տալով ՛՛դիլետատ - սիրող-ականներ՛՛ անունը:


Այսպես է եղել: Եվ սրա հետևանքները թե քաղաքական, թե գիտական որոգայթ են հայ ժողովրդի համար: Եվ այս վիճակի պատասխանատուն այլևս այն առաջին կեղծարար հրեաները չեն, այլ ազգադավ հայ ՛՛ուրարտապաշտները՛՛, որոնք թեև այս պահին ՛՛ծակն՛՛ են մտել, բայց շարունակում են իրենց իմպոտենտ ուղեղով մեր պատմության կեղծարարությունը:


Եվ ահա արդյունքը: Քրդերը, որ սեփական պետություն են ուզում ստեղծել, դրա համար նաև պատմական ու գաղափարական հենք են ստեղծում: Երեկ իմ ՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերներից Արթուր Եղիազարյանը գրում է.


՛՛Այսօր, երբ մի քանի ստատուս ստորև զրուցում էինք քրդական գենի մասին, ՖԲ-ական լավագույն գաղափարակից ընկերներիցս մեկը` Արմեն Արին, պատահականորեն «դեմ էր առել» «քրդական հարցին»: Տեսեք, թե ինչ է գտել վիքիպեդիայում: Կարելի է ասել, որ նոր «հայտնագործություն» է կատարվել:

Վիքիպէդիայի` քրդերին վերաբերող հունարեն բաժնում գրված է, որ քրդերը գոյություն են ունեցել դեռևս տասերորդ հազարամյակից, ունեցել են Ուրի քաղաքակակրթությունը (այսինքն` շումերները հենց քրդերն են), ինչպես նաև քրդական ցեղերից են կուտիները, միտանացիները, ուրարտացիները, կասիտները և այլն (համապատասխան իրենց պետություններով): Քրդերեն լեզուն էլ իբրև պատկանում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքին՝ նման չեչեներենին»՛՛:

Դե ՛՛ուրարտապաշտ՛՛ հայ պատմաբաններ, դուրս եկեք ձեր թաքստոց-ծակերից և կուլ տվեք ձեր ավերմունք-գիտելիքի հաբերը:


Մի ասածվածք կա, որ սուրբ տեղը դատարկ չի մնում:


Երբ դուք իրար գլուխ կոտրելով գոյություն չունեցած ՛՛Ուրարտու՛՛ պետություն ու ՛՛ուրարտական՛՛ ազգ էիք պրոպագանդում ու հայ ժողովրդի պատմությունը նվիրաբերո ... Читать дальше »
Просмотров: 684 | Добавил: tigranhayazn | Дата: 02.10.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Октябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz