ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԱԽՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ ԱՅՍՕՐՅԱ ՍԵՐՈՒՆԴ
21.09.2012 թ.
Հազարամյակների պատմության ելևէջում հայերն ունեցել կամ վերստեղծել են բազում անկախ պետականություններ՝
- Նահապետական կազմավորումներ՝ շուրջ 5000 տարի, - Հայկազյաններ՝ շուրջ 3000 անընդմեջ տարիներ, - Երվանդյաններ՝ շուրջ 300 տարի, - Երվանդյան-Արտաշեսյաններ՝ շուրջ 200 տարի,
- Արշակունիներ՝ շուրջ 350 տարի, - Բագրատունիներ՝ շուրջ 150 տարի, - Ռուբինյան-Հեթումյաններ՝ շուրջ 350 տարի, - Զաքարյաններ՝ շուրջ 30 տարի /1200-1236 թթ-ին/, - Դավիթ Բեկյան Սյունիք՝ շուրջ 10 տարի /1722-1730 թթ-ին/, - Հայաստանի Առաջին Հանրապետությունը Լեռնահայաստանի հետ՝ շուրջ 3 տարի, - Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը Արցախի հետ՝ արդեն 21 տարի...
Նաև բազում հարյուրամյակներ պետականությունների միջև եղել են անգո, պետականազուրկ տարիներ:
Եվ պետականությունների ու պետականազուրկ տարիների հանրագումարով ավելի քան
10000 տարի ՀԱՅԵՐԸ հայերեն լեզվով /ժայռագիր, մեհենագիր, սեպագիր,
հայատառ/ ապրում ու աշխարհի հետ հարաբերվում են մեր այս Արարչական,
Դրախտածին երկրամասում՝ Հայկական բարձրավանդակում ու նրան հարակից Մերձավոր
Արևելյան տարածքներում, որ իր ձևավորման ու կայացման բնօրրանն է՝
ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Եվ այսօր, 2012 թվականի սեպտեմբերի 21-ին, ՀԱՅԵՐԸ տոնում են իրենց այս՝ վերջին անկախության, 21 տարին...
Ճակատագրի բերումով ՀԱՅԵՐԸ իրենց բոլոր անկախությունները նվաճել են զենքով՝ - այդպես՝ 4554 տարի առաջ Հայկ Նահապետը հաղթել է Բելին՝ վերականգնելով Դրախտի երկիրը, - այդպես՝ մ.թ.ա. 333 թ-ին, Գավգամելայում պարտված Պարսից տերությունից անկախացան Երվանդյանները, - այդպես մ.թ.ա. 189 թ-ին Մագնեզիայում պարտված Սևլեվկյաններից անկախացան Երվանդյան-Արտաշեսյանները, - այդպես՝ իշխաության եկան Արշակունիները, - այդպես՝ բազմամյա պատերազմներից հետո, իշխանության եկան Բագրատունիները, - այդպես՝ Զաքարյան բանակը նվաճեց իր Հայաստանը, - այդպես՝ Ռուբինյանները կերտեցին Ռուբինյան-Հեթումյան Կիլիկյան Հայաստանը, - այդպես՝ Դավիթ Բեկը հռչակեց Սյունիքի անկախությունը /որը ճանաչեց Պարսկաստանի Թահմազ շահը/,
- այդպես՝ 1918 թ-ի մայիսին, Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի
հաղթանակներով, վեցհարյուրամյա դադարից հետո, ցավոք, միայն Արևելյան
Հայաստանում, վերստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որ 1919 թ-ի
մայիսին միավորեց նաև Արևմտահայաստանի որոշ հատվածներ ու կոչվեց Միացյալ
Հայաստան, - այդպես՝ 1988 թ-ին ծավալված ազատագրական շարժման,
թորք-ազերիների դեմ մղված ազատագրական պատերազմի արդյունքում, 1991 թ-ի
սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով, հռչակվեց Հայաստանի Երկրորդ՝
մեր սերնդի ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ...
Այս անկախության արմատները ձգվում
են 1940-ական, 1960-ական թվականների այն լուսավոր մարդկանց հոգիների
... Читать дальше »
Երկար ժամանակ մտորում էի. գրել այս նկատառման մասին, թե՝ չգրել: Ի վերջո հաղթեց գրելու պահանջը:
Դարեր շարունակ հայը աշխարհի կողմից ճանաչվել է իր ազգությունը կերտող
՛՛յան՛՛ մասնիկով, որ ավելանալով անունի վերջում միանգամից շեշտել է տվյալ
անձի հայ լինելը: Արդեն Պատմահայր Խորենացին գիտի Հայկյան-Հայկազյաններին,
Երվանդյաններին, Արտաշեսյան
ներին,
Մամիկոնյաններին, Սրվանձտյաններին, հետագա դարերի պատմիչները՝
Զաքարյաններին, Հեթումյաններին, Վաչուտյաններին, Օրբելյաններին,
Պռոշյաններին, Համազասպյաններին: Իսկ 18-19-րդ դարերից սկսած գրեթե բոլոր
հայերը իրենց ինքնությունը ձևակերպեցին ՛՛յան՛՛ վերջածանցով: Իհարկե
հայկական միջավայրում առկա են ՛՛ունի՛՛ վերջածանցով տոհմեր /Բագրատունի,
Գնթունի, Հավնունի, Պահլավունի/, ՛՛ենց՛՛ վերջածանցով տոհմեր /Հոնենց/,
՛՛ունց՛՛ վերջածանցով տոհմեր /Բակունց/, ՛՛լի՛՛ վերջածանցով տոհմեր
/Օրբելի/: Բայց այս ազգություն կերտող ձևերը ընդհանուրի մեկ տոկոսից ավելի
չեն: Մնացյալ բոլոր հայերին աշխարհում գիտեն ՛՛յան՛՛ անվանավերջով: Այդ
՛՛յան՛՛-ը փաստորեն հայոց այցեքարտն է, հայոց հիմնական դիմելաձևը, հայոց
ինքնության առհավատչյան: Այդ ՛՛յան՛՛-ը այս պահին հայ ազգի մտավոր -
աննյութական մշակութային սեփականությունն է:
Հայկական ՛՛յան՛՛-ը
անգլերեն ներկայացնելիս մեկ գրելաձև ունի՝ ՛՛yan'': Բայց նայեք հենց
այստեղ՝ ՛՛ֆեյսբուքյան՛՛ հայերի ազգանուններին: Հինգից մեկը ներկայանում է
՛՛ian՛՛-ով: Այդպես է Հայաստանի ներկայացուցիչների դեպքում, իսկ Սփյուռքում
ծնվածների դեպքում հարյուրից մեկն է ՛՛yan''-ը կրում որպես ազգանվան
բաղադրիչ: Հիմնականում ՛՛ian՛՛-ն են:
Սիրելի հայեր, եթե
անգլերենում բացակայեր մաքուր ՛՛y՛՛ տառը, իհարկե, ՛՛i՛՛ տառի օգտագործումը
հասկանալի կդառնար: Բայց չէ, որ ՛՛y՛՛-ն կա: Այդ դեպքում ինչու եք ձեր
չքնաղ ազգանունը աղավաղում: Մի անգամ լրջորեն նայել եք ձեր անգլերեն գրված
ազգանունին: ՛՛i՛՛-ով գրված ձեր ազգանունով դուք արդեն հայ չեք: Հավատացած
եղեք այդ ազգանունով դուք մարդ եք, աշխարհաքաղաքացի, բայց ոչ հայ:
Եվ հենց այդ են ուզել մեր բոլոր ժամանակների թշնամիները՝ բյուզանդացիք,
արաբները, մոնղոլ-թաթարները, թուրքերը, և հատկապես ռուսները: Այո, նրանք
էին, որ ընդհանրապես արգելում էին ՛՛յան՛՛-ը և դրա փոխարեն պարտադրում էին
իրենց ՛՛ով՛՛-ը: Եվ եթե չլիներ 19-րդ դարի կեսերից սկսված
ազգային-ազատագրական շարժումը հիմա ոչ մենք կլինեինք որպես հայ ազգ, ոչ էլ
մեր ՛՛յան՛՛ ազգանունը: Հիմա մեզ ՛՛ազատություն՛՛ բերած ռուսների հանգույն
մենք ռուսացած ՛՛ով՛՛-եր կլինեինք:
Սա իմիջիայլոց: Հիմա դառնանք
՛՛i՛՛-ին: Այս տառադարձումը ուղղակի կործանարար է: Սրանով մենք կորցնում
ենք մեր ինքնությունն ու մեր ազգային պատկանելությունը:
Հայաստանի
հայեր, դարձի եկեք: Վերականգնեք ձեր ազգանունները ՛՛ֆեյսբուքյան՛՛ այս
տարածքում, առավել ևս, որ ձեր անձնագրերում ձեր ազգանունը բացարձակ ճիշտ է
ներկայացված՝ ՛՛yan''-ով:
Սփյուռքում բնակվող հայրենակից հայեր,
դադարեք թշնամու ցանկացած ձևով ձեր ազգանունը աղավաղել և ձեր անձնագրերում
՛՛ian՛՛-ը դարձրեք ՛՛yan'', այլապես ՛՛ian՛՛ վերջածանց-ազգանունով ձեր
զավակները մեկ-երկու սերունդ հետո ոչ միայն լեզուն կկորցնեն, այլ նաև իրենց
/ձեր/ ազգային արմատները /գոնե ՛՛
... Читать дальше »
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ՀԱՅՏՆԱԾ ԿԱՐԾԻՔԻ ԱՌԹԻՎ
Պացիֆիզմը, պարտվողականությունն ու կապիտուլյանտությունը եղել և մնում են
որևէ գաղափարախոսություն չունեցող, ավելի շուտ ազգային գաղափարախոսությունը
կեղծ կատեգորիա հայտարարած, սույն անձի և նրա ներկայացրած կուսակցության
դավանանքը: Սրանց լսելու դեպքում անգամ պիտի համակերպվեինք այն իրողության
հետ, որ չլիներ Արցախյան ՀԱՂԹԱՆԱԿՆ ու Արցախի Հանրապետու
թյունը
/ինչ գլխացավանք/, որ իրենց պատմաբան առաջնորդն հայտարարեր, որ հայերը
/լսում եք/ այլ ժողովուրդ են՝ ուրարտացիները այլ և հայ ժողովուրդն էլ մի
երկու հազար տարեկան է ընդամենը /ականջդ կանչի 4554 տարեկան Հայկ Նահապետ,
5500 տարեկան կաշվե տրեխ, 8 հազար տարեկան Քարահունջ, 8-20 հազար տարեկան
ժայտապատկերներ, 100 հազար և ավելի տարեկան հայ ժողովուրդ/... Սրանց կարելի
է ՛՛լսել՛՛ և անել հակառակը: Սրանք մոռանում են մի տարրական իմաստություն՝
ուժն է ծնում իրավունք և ուժեղին ընդունում են ու եթե պետք է՝ քծնում: Իսկ
տիկին Եվրոպայի համար միայն ուժն է գերակա և ընդունելի: