Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 07:21
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Сентябрь » 30
ՀՐԱԺԱՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Այսօրը ինձ համար տխուր օր էր: Այսօր, իմ նախաձեռնությամբ, հրաժեշտ տվեցի երկու ՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերների:

Առաջինի դեպքում ցավում եմ, որովհետև Կարինե Հայրապետյանը և լավ հայ է և կարևոր գործ են անում Արևմտյան Հայաստանի կառավարության հետ կապված: Իսկ իմ հրաժարումը հետևանք է վերջինս, սրան նախորդած գրառումիս հետ կապված, պատասխանի հետ, որի առիթով նա գրել էր, որ ինքը հպարտանում է Հ
այաստանին տրված ՛՛Ուրարտու՛՛ անվան համար: Նման մոտեցումը բացարձակ չեմ վիճարկում, քանի որ յուրաքանչյուրը կարող է ունենալ իմ կարծիքին չհամապատասխանող սեփական մոտեցում: Ի վերջո, ինքը միակը չէ, որ շրջանառում է մեր ազգի համար չարաբաստիկ, մեր ազգի պատմությունն աղճատող և որոշների կողմից հորջորջվող ՛՛Ուրարտու՛՛ պետության ու ՛՛ուրարտացի՛՛ ազգի /ոչ հայ/ լինելու գաղափարի հետ: Բայց նաև նման մոտեցում կրողը չի կարող լինել իմ ընկերը թեկուզև այս՝ ՛՛ֆեյսբուքյան՛՛ հարթությունում: Սա էլ իմ մոտեցումն է, քանի որ այդպիսին է իմ կյանքի ՛՛կրեդոն՛՛:

Երկրորդ մարդը Անդրանիկ Նիկողոսյանն է: Նրա ընկերությունից հրաժարումն այլ պատճառ ունի և նրանք, ովքեր կուզենան, այս նույն էջում կարող են կարդալ իմ խոսքը ուղղված Անդրանիկ Նիկողոսյանին: Մարդկային հարաբերություններում ես հարգել և հարգում եմ իրենց խոսքը ՛՛իրացնող՛՛ մարդկանց և հիասթափություն եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում, սովորական հարաբերություններում, պահել իրենց պայմանավորվածությունը, էլ առավել՝ չեն հարգում դիմացինի արժանապատվությունը:


Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 581 | Добавил: tigranhayazn | Дата: 30.09.2012 | Комментарии (0)

ՆԱՄԱԿ ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Բարև հարգարժան Կարինե: Համոզված եմ, որ դու ել գիտես, որ երբևէ ՛՛Ուրարտու՛՛ անունով պետություն չի եղել: Երբ ասսուրական սեպագրերը ընթերցում էին՝ նրանց բառային
հնչողությամբ Արարատի երկրի անունը կարդացին ՛՛Ու՛՛ տառով, այսինքն Արարատը դարձավ ՛՛Ուրարատ՛՛ կամ ՛՛Ուրարտ-ու՛՛: Դրանից օգտվեցին հրեական ծագումով պատմաբանները, որոնց համար նման անունը երկնքից ընկած մանանա էր, և ի լու
ր աշխարհի հնարեցին ՛՛Ուրարտու՛՛ պետությունն ու ՛՛ուրարտական՛՛ ազգը, որ հայերի ու Հայաստանի ժխտման, համաշխարհային պատմության շրջափուլերից ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ դուրս մղելու հիմնական գործիք դարձավ: Եվ այդ նոր տեսակետը /կոչենք դյակոնովյան, պիատրովսկիական/ շատ արագ կյանքի ուղեգիր ՛՛ստացավ՛՛: Ու ամենացավալին ու անհասկանալին այն եղավ, որ այդ կեղծիքի մաս դարձան նաև ու հենց հայ պատմաբանները, որ տարաստիճան կոչումներ ու գիտական խույրեր դրանով ստացան ու դարձան այդ կեղծ երկրի պրոպագանդիստն ու այդ կեղծ գիտության կրողը: Հիմա յուրաքանչյուր հայ, նաև՝ դու, Արարատի երկիր գրելու փոխարեն եթե գրում կամ պրոպագանդում ես ՛՛Ուրարտու՛՛ կոչված պետության անունը՝ ջուր ես լցնում պատմական կեղծիքի ջրաղացին: Այն գործից, որի նվիրյալն ես դու, ես ամենօրյա հրճվանք եմ ապրում: Եվ համոզված եմ, որ քո համար էլ խորթ ու խրթին է մեր պատմության շուրջ 400-ամյա շրջափուլի ոչ հայեցի մեկնաբանման փաստը: Կարծում եմ, որ առաջինը հենց դու պիտի պայքարես այդ կեղծ ՛՛ուրարտագիտության՛՛ դեմ և չպրոպագանդես: Ներիր, որ դու-ով եմ դիմել: Սա քո և իմ գաղափարակիր լինելու, բարեկամ լինելու, եղբայր ու քույր լինելու, նույն նպատակին ձգտելու արդյունքն է:

Քո բարեկամ և գաղափարակից Տիգրան Պետրոսյանց

Просмотров: 550 | Добавил: tigranhayazn | Дата: 30.09.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz