Խաչատուր Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի
հումանիտար գրականության ընթերցասրահ այցելեց ուսումնական գործընթացի
փոխանակության ծրագրով ՀՊՄՀ-ում գտնվող Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական
համալսարանի տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական
գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լյուդմիլա Ֆիլիպովնա Օբուխովան՝ կրթության
հոգեբանության ֆակուլտետի երկու մագիստրոսների հետ:
Գիտական գրադարանի
տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը հյուրերին ներկայացրեց գրադարանի պատմությունը,
գրադարանում առկա գրականությունը, մասնավորապես հոգեբանամանկավարժական
գրականությունը /նաև գիտնականի գրքերը/: Անվանի գիտնականը ծանոթացավ
ընթերցասրահում առկա մասնագիտական գրքերին ու ամսագրերին: Առանձնապես երկար
ուսումնասիրեց ընթերցասրահի պահոցում առկա 1890-1910-ական թվականներին
Ռուսաստանում հրատարակված հոգեբանա-մանկավարժական գրականությունը: