Նոյեմբերի 23-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ստուդիայի հերթական հանդիպումը:
Հրաչյա-Ժորա Հակոբյանը ներկայացրեց մրցութային ալմանախի պատրաստության մասին տեղեկատվություն: Նշեց, որ արդեն ներկայացվել են 27 հեղինակների գործեր, նրանց համառոտ կենսագրականները և լուսանկարները:
Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի
առաջին կուրսեցի Վարսինե Հայրապետյանը, ՀՊՄՀ ուսանողներ Արմենուհի
Սումբուլյանը, Հրաչյա-Ժորա Հակոբյանը, Արարատ Խաչատրյանը, Տիգրանուհի
Արշակյանը, Լիլիթ Պետրոսը, ԵՊՀ մագիստրոս Մելինե Սիմոնյանը, բանաստեղծ
Իշխան Բադալյանը: ՛՛Եվրասիա՛՛ վարժարանի տասնմեկերորդ դասարանի աշակերտուհի
Մարիամ Գևորգյանը կարդաց Թումանյանի տարածաշրջանի Արևածագ գյուղի դպրոցի
11-րդ դասարանի աշակերտ Նանե Աբովյանի երեք բանաստեղծություն:
՛՛Եվրասիա՛՛ վարժարանի տասնմեկերորդ դասարանի աշակերտուհիներ Մարիամ
Գևորգյանը և Նանա Մկրտչյանը ներկայացրեցին Միքայել Նալբանդյանի
՛՛Ազատություն՛՛ բանաստեղծությունը, Հրաչյա-Ժորա Հակոբյանը կատարեց
Սայաթ-Նովայի երկու երգ, Գոհար Մարտիրոսյանը կատարեց ՛՛Անի՛՛ երգը:
Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը: