Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 10:16
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Ноябрь » 06

ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԻ


Հայոց թագավոր (մ.թ.ա. 189-160թթ-ին)

Արտաշես Ա Բարի թագավորը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Հայոց Երվանդունիների տոհմից վերընձյուղված Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է, Զարեհի որդին: Մինչև թագադրումը զորավար է եղել Սելևկյանների բանակում: Մ.թ.ա. 190թ-ին Մագնեսիայի ճակատամարտում՝ Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ-ի պարտությունից հետո, Արտաշես Ա Բարի թագավորը Մեծ Հայքը հռչակել է անկախ թագավորություն: Վերամիավորել է հայկական հողերի մեծ մասը, ստեղծել կենտրոնացված հզոր հայկական պետություն: Նրան չի հաջողվել Հայաստանին միավորել միայն բուն հայկական հողատարածքներ Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Կարգավորել է պետական կառույցը, կատարել հողային բարենորոգումներ, երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների: Մեծացրել և հզորացրել է Հայկական բանակը: Կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները: Մ.թ.ա. 179 թ-ին Արտաշես Ա-ն միջնորդ դատավորի (խաղարար) կարգավիճակով դիվանագիտական բանակցություններ է վարել Փոքր Ասիայի հինգ պետությունների՝ Փոքր Ասիայի, Պոնտոսի, Պերգամոնի, Կապադովկիայի, Գաղատիայի թագավորների հետ և կնքել է խաղաղության պայմանագիր: Այդ պայմանագրով Փոքր Հայքի Միհրդատ թագավորը և Պոնտոսի Փառնակես Ա թագավորը հրաժարվել են մյուս երեք թագավորություններից և մուծել են  ռազմատուգանք:



<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 19, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

Просмотров: 1683 | Добавил: tigranhayazn | Дата: 06.11.2013 | Комментарии (0)

ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ


Հայոց արքայից արքա (մ.թ.ա. 96-55թթ-ին)
Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. մոտ 140-55թթ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Արտաշեսյան հարստության ամենահզոր արքան, Տիգրան Ա-ի որդին, Արտաշես Ա Բարի թագավորի ծոռը: Երկար տարիներ պատանդ է եղել Պարթևստանում: Տիգրան Բ-ն մ.թ.ա. 96 թ-ին պարթև  Միհրդատ Բ Արշակունուն  (մ.թ.ա. 123-87թթ-ին) զիջել է Հայաստանի հարավ-արևելյան գավառները (70 հովիտները), վերադարձել Հայաստան և մ.թ.ա. 96թ-ին ժառանգել հայրական գահը: Դիվանագիտական ճկունություն է դրսևորել երկու հզոր հարևանների Պարթևստանի և Հռոմի նվաճողական ձգտումներին հանդեպ և Հայաստանը դարձրել է զարգացող ու հզոր երկիր և զերծ պահելով վտանգներից: Սրան զուգահեռ ռազմական ճանապարհով ամբողջացրել է իր նախորդների սկսած Հայաստանի հողահավաքի քաղաքականությունը: Մ.թ.ա. 93-91 թթ-ին դիվանագիտական պայքար է ծավալել Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ, որը սպառնալիք էր դառնալու Հայաստանի արևմտյան սահմաններին: Մ.թ.ա. 93թ-ին արշավել է Կապադովկիա և գահից զրկել Հռոմի դրածո թագավորին: Հայաստանի սահմանները հյուսիսից անվտանգ դարձնելու համար մ.թ.ա. 94-91 թթ.-ին  դաշինք է կնքել Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորի (մ.թ.ա. 111-63թթ-ին) հետ: Հին աշխարհում ընդունված կարգի համաձայն կնության է առել Միհրդատ Զ-ի դստերը: Կապադովկիայի համար պայքարում մ.թ.ա. 93թ-ին տեղի է ունեցել հայ-հռոմեական առաջին բախումը, որն ավարտվել է հայ զորքի պարտությամբ: Նույն թ-ին Հայաստանի սահմանին է մոտեցել զորավար Սուլլան, որ Եփրատի մոտ հանդիպել պարթևների հետ և քննարկել Հայաստանի դեմ հռոմեա-պարսկական դաշինք ստեղծելու հարցը: Երկու կողմերը որոշել են Եփրատ գետը դարձնել Հռոմի և Պարսից տերության ազդեցության ոլորտների սահման:
Պարթևների որդեգրած սպառնալից դիրքը ստիպել է Տիգրան Բ-ին առժամանակ Կապադովկիայի խնդրով դադարեցնելու Հռոմի հետ առճակատումը: Մ.թ.ա. 91-87 թթ-ին Տիգրան Բ -ն իրեն է ենթարկել Վիրքը ու Աղվանքը, իրականացնելով ռազմական լայնամասշտաբ ռեֆորմ և ավարտել Պարթևստանի դեմ պատերազմի նախապատրաստութունը: Մ.թ.ա. 86-85 թթ-ին պատերազմելով պարթևների դեմ՝ հաղթել է նրանց, ազատագրել 70  հովիտները, գրավել Ատրպատականը, Հյուսիսային Միջագետքի Բաբելոնյայի միջև ընկած պետությունները: Վերջնական կործանումից խուսափելու համար պարթևները իրենց համար ծանր պայմաններով դաշն են կնքել Տիգրան Բ-ի հետ: Մ.թ.ա. 85 թ-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները նրան զիջել են <<արքայից արքա>> տիտղոսը: Տիգրան Բ-ն Հռոմի տիրապետությունը Միջերկրածովյան ավազանում կանխելու նպատակով զուտ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել Ասորիքի հանդեպ: Այս երկրի հելլեն վերնախավը Տիգրան Բ-ի անձի մեջ տեսնելով հելլենիզմի իրական պահապանի՝ մ.թ.ա. 83 թ-ին, առանց ռազմական գրավման, Սելեվկյան գահը հանձնել են Արևելքի գերագույն տիրակալին՝ Տիգրան Բ-ին: Միաժամանակ գրավել է Կոմագենեն ու դաշտային Կիլիկիան: Լայնարձակ պետության հզորությունը ցուցադրելու, ինչպես նաև պետության կառավարումը մեկ կենտրոնից իրականացնելու  համար Աղձնիքի նահանգում մ.թ.ա. 83-78 թթ-ին կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը: Տիգրանակերտ անունով հիմնադրվել է ևս 3 քաղա ... Читать дальше »
Просмотров: 822 | Добавил: tigranhayazn | Дата: 06.11.2013 | Комментарии (0)

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
/ՏԻԳՐԱՆՈՒՀԻՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԵՐԵՎՆԵՐ ՆՎԻՐԵՑ ՍՏՈՒԴԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ/

02.11.2013




Նոյեմբերի 2-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ՛՛Օրանժ-Արմենիա. 2013՛՛ գրական մրցույթի պայմանների մասին և առաջարկեց մի ժողովածույով մասնակցել մրցույթին:



Սերինե Հովհաննիսյանը ներկայացրեց բանաստեղծ Սիամանթոյի կենսագրությունը և կարդաց հատված ՛՛Մեսրոպ Մաշտոց՛՛ պոեմից:
Տիգրանուհի Արշակյանը ստուդիայի անդամներին նվիրեց իր հավաքած աշնանային տերևները՝ մակագրությամբ:



Իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին ՀՊՄՀ ուսանողներ Լիլիթ Մարտիրոսյանը /Լիլիթ Պետրոս/, Տիգրանուհի Արշակյանը, Արարատ Խաչատրյանը, Արփի Վարդանյանը, բանաստեղծ Իշխան Բադալյանը:
Գոհար Մարտիրոսյանը և Հրաչյա-Ժորա Հակոբյանը ներկայացրեցին մի երգ Արմեն Տիգրանյանի ՛՛Կարինե՛՛ /՛՛Լեբլեբեջի՛՛/ օպերայից:



Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 797 | Добавил: tigranhayazn | Дата: 06.11.2013 | Комментарии (0)

ԹՈՌՆԻԿՍ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ

Երևանի 2795-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած շարադրության մրցույթին իր աշխատանքն էր ներկայացրել նաև 9-րդ դասարանցի թոռնիկս՝ Նանեն:
Հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում տեղի ունեցավ մրցույթի ամփոփումը:
Այլոց թվում շնորհակալագրի արժանացավ նաև Նանեի շարադրությունը:






ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ

ԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ

Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (27.03.1866թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (1878թ.)

Իվան Դավիդի Լազարևը (Հովհաննես Դավիթի Լազարյան) (ծն. 1820թ., Լեռնային Ղարաբաղ, Շուշի - 14.08.1878թ., Չաթ, թաղված է Թիֆլիսում) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական, գեներալ-մայոր Ալեքսանդր Իվանի Լազարևի հայրն է: Սերում է Արցախի մելիքական տոհմից: Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում: 1839 թ-ին զինվորական ծառայությունն սկսել է գեներալ-ֆերդմարշալ, կոմս Պասկևիչի անվան հետևակային գնդում: 1850-1854 թթ-ին եղել է Մեխտուլինի խանության, 1854-1859 թթ-ին՝ Դարգինի օկրուգի կառավարիչ, 1859 թ-ին՝ Միջին Դաղստանի զորքերի ժամանակավոր հրամանատար, Մերձկասպյան երկրամասին միացված Դաղստանի գրավյալ տարածքների ժամանակավոր վարչության պետ, 1865-1868 թթ-ին՝ 21-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1868-1878 թթ-ին՝ Կովկասյան բանակի գեներալ-համհարզ, 1878 թ-ին՝ Կովկասյան 2-րդ կորպուսի հրամանատար, 1879 թ-ին՝ Ախալցխայի էքսպեդիցիայի պետ: 1840-1841, 1844-1851 թթ-ին կռվել է Կովկասի լեռնականների դեմ, որոնց առաջնորդ Շամիլը Գունիբում գերի է հանձնվել Իվան Լազարևին: Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին: Նշանակվել է Կարսը պաշարած ռուսական զորաջոկատի հրամանատար, գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը: 1878-1879 թթ-ին եղել է Կովկասյան բանակի 2-րդ կորպուսի հրամանատար: Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ (1842թ.), 3-րդ (27.10.1877թ.), 2-րդ (1877թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1842թ.), 2-րդ (1859թ.), 1-ին (1860թ.) աստիճանի շքանշաններով, <<Խիզախության համար>> ոսկե թրով (1585թ.):

<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 262,  Տիգրան Հայազն

ԼԱԶԱՐ ԼԱԶԱՐԵՎ


Ռուսական բանակի գեներալ-մայոր (27. 03. 1866թ.)


Իշխան Լազար Հովակիմի Լազարևը (Եղիազար Լազարյան) (ծն. 1793թ. ... Читать дальше »
Просмотров: 1512 | Добавил: tigranhayazn | Дата: 06.11.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Ноябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz