| ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ
ԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ
 Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (27.03.1866թ.)Ռուսական բանակի գեներալ-համհարզ (1878թ.) Իվան Դավիդի Լազարևը (Հովհաննես 
Դավիթի Լազարյան) (ծն. 1820թ., Լեռնային Ղարաբաղ, Շուշի - 14.08.1878թ., 
Չաթ, թաղված է Թիֆլիսում) ռուսական բանակի ռազմական գործիչ է, 
հայ-գրիգորյանական, գեներալ-մայոր Ալեքսանդր Իվանի Լազարևի հայրն է: Սերում
 է Արցախի մելիքական տոհմից: Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում: 
1839 թ-ին զինվորական ծառայությունն սկսել է գեներալ-ֆերդմարշալ, կոմս 
Պասկևիչի անվան հետևակային գնդում: 1850-1854 թթ-ին եղել է Մեխտուլինի 
խանության, 1854-1859 թթ-ին՝ Դարգինի օկրուգի կառավարիչ, 1859 թ-ին՝ Միջին 
Դաղստանի զորքերի ժամանակավոր հրամանատար, Մերձկասպյան երկրամասին միացված 
Դաղստանի գրավյալ տարածքների ժամանակավոր վարչության պետ, 1865-1868 թթ-ին՝
 21-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1868-1878 թթ-ին՝ Կովկասյան 
բանակի գեներալ-համհարզ, 1878 թ-ին՝ Կովկասյան 2-րդ կորպուսի հրամանատար, 
1879 թ-ին՝ Ախալցխայի էքսպեդիցիայի պետ: 1840-1841, 1844-1851 թթ-ին կռվել է
 Կովկասի լեռնականների դեմ, որոնց առաջնորդ Շամիլը Գունիբում գերի է 
հանձնվել Իվան Լազարևին: Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական 
պատերազմին: Նշանակվել է Կարսը պաշարած ռուսական զորաջոկատի հրամանատար, 
գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը: 1878-1879 թթ-ին եղել է Կովկասյան 
բանակի 2-րդ կորպուսի հրամանատար: Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ 
(1842թ.), 3-րդ (27.10.1877թ.), 2-րդ (1877թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ 
(1842թ.), 2-րդ (1859թ.), 1-ին (1860թ.) աստիճանի շքանշաններով, 
<<Խիզախության համար>> ոսկե թրով (1585թ.):
 
 <<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 262,  Տիգրան Հայազն
 
 
  Ռուսական բանակի գեներալ-մայոր (27. 03. 1866թ.)
 Իշխան Լազար Հովակիմի Լազարևը (Եղիազար Լազարյան) (ծն. 1793թ. - 
14.11.1871թ., Բրյուսել, թաղվել է Սիլեզիայի Դիգորնֆուռտ դղյակում) 
ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1810-1813 թթ-ին 
սովորել է Սանկտ-Պետերբուրգի ճանապարհային հաղորդակցության կորպուսում: 
Ծառայությունը Սումիական հուսարական գնդի կազմում սկսել է 1813 թ. մայիսի 
29-ին: 1826թ. մայիսի 14-ին արժանացել է գնդապետի աստիճանի: 1828-1829 
թթ-ին եղել է Թավրիզ քաղաքի պարետ: 1829թ-ին նշանակվել է հայերին Արևելյան 
Հայաստան գաղթեցնող հանձնաժողովի նախագահ: 1827-1828 թթ. մասնակցել է 
ռուս-պարսկական պատերազմին: Պարգևատրվել է Սուրբ Աննայի 1-ին 
(16.09.1829թ.), պարսկական՝ Առյուծի և Արևի 2-րդ (1830 թ.) աստիճանի 
շքանշաններով, քաջության համար ոսկե թրով, երեք արծաթե մեդալներով:
 <<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 293,  Տիգրան Հայազն
 
Կոմս ԼՈՌԻՍ - ՄԵԼԻՔՈՎ ՄԻՔԱՅԵԼ
  Դուսական բանակի գեներալ-լեյտենանտ (17.03.1863թ.) Ռուսական բանակի գեներալ-համհարզ (30.08.1865թ.)
 Ռուսական բանակի հեծելազորի գեներալ (30.08.1875թ.)
 Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ (1879թ.)
 Կովկասի փոխարքայի պաշտոնակատար (1880թ.)
 Ռուսաստանի դիկտատոր (1880-1881թթ-ին)
 Ռուսաստանի ներքին գործերի նախարար (1881թ-ին)
 
 
 Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովը (ծն. 
21.10.1824թ., Թիֆլիս - 12.12.1888թ., Ֆրանսիա, Նիցցա, թաղված է Թիֆլիսի Ս.
 Գևորգ եկեղեցու բակում) Ռուսաստանի պետական, ռազմական ու դիվանագիտական 
ականավոր գործիչ է, հայ-գրիգորյանական, Ռուսաստանի գիտությունների 
կայսերական ակադեմիայի ակադեմիկոս (1880թ.): Արժանացել է Ռուսաստանի 
բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (01.11.1880թ.): Սերում է 
Լոռիս-Մելիքյանների ազնվական տոհմից: Սովորել է Մոսկվայի  Լազարյան 
ճեմարանում և Պետերբուրգի հեծելազորային յունկերների դպրոցում: Զինվորական 
ծառայությունն սկսել է 1845 թվականին Կովկասում, որտեղ ընդհանուր առմամբ 
ծառայել է 32 տարի: 1852 թ-ին, 27 տարեկան հասակում արժանացել է գնդապետի, 
1856 թ-ի օգոստոսի 4-ին՝ 31 տարեկան հասակում՝ գեներալ-մայորի աստիճանի: 
Մասնակցել է Շամիլի գլխավորած լեռնականների դեմ ռազմական 
գործողություններին: 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ հեծելազորի 
ջոկատի հրամանատար էր, աչքի է ընկել մի շարք մարտերում: 1860-1873 թթ-ին 
եղել է Հարավային Դաղստանի զինվորական պետ և Դերբենդի քաղաքապետ, Թերեքի 
մարզի պետ: 1877 թ-ին նշանակվել է Կովկասյան բանակի առանձին կորպուսի 
հրամանատար և մասնակցել ռուս-թուրքական պատերազմին: Գլխավորել է Արդահանի 
գրոհը և գրավումը, Ալաջայի բարձրունքներում ջախջախել է Մուխթար փաշայի 
զորքերին, գրավել Կարսը: Պատերազմի արդյունքում Ռուսաստանին է միացվել 17 
հազար քառակուսի մետր տարածք: 1879 թ-ին նշանակվել է Աստրախանի, Սարատովի, 
Սամարայի և Խարկովի ժամանակավոր պաշտոնակատար: 1880 թ-ի փետրվարի 12-ին 
նշանակվել է Ռուսաստանի կայսրության  Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի 
նախագահ՝ դիկտատորի լիազորություններով: Նախապատրաստել է Ռուսաստանի կայսեր
 իրավունքները սահմանափակող ռեֆորմի նախագիծ, որով Ռուսաստանը վերածվելու 
էր սահմանադրական միապետության: Մանիֆեստի հրատարակության նախօրյակին՝ 1881
 թ-ի մարտի 1-ին  Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը սպանվել է: Նոր կայսրը 
հրաժարվել է ռեֆորմից և վերացրել է կարգադրիչ հանձնաժողովը: Հանձնաժողովի 
վերացումից հետո Լոռիս-Մելիքովը նշանակվել է Ռուսաստանի ներքին գործերի 
նախարար: 1881 թ-ին պաշտոնաթող է եղել:Առողջությունը
 վերականգնելու նպատակով մեկնել է Նիցցա, որտեղ էլ կնքել է մահկանացուն: 
Պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նևսկու (1869թ.), Սուրբ Մեծ իշխան Ալեքսանդր
 Նևսկու ադամանդազարդ (1871թ.), Սպիտակ Արծվի (1865թ.), Սուրբ Գեորգիի 3-րդ
 (1877թ.), 2-րդ (1877թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1854թ.), 3-րդ (1855թ.), 
2-րդ (1864թ.), 1-ին (1877թ.), Սուրբ Աննայի 4-րդ (1848թ.), 3-րդ (1850թ.),
 2-րդ (1852թ.), 1-ին (1860թ.), Սուրբ Ստանիսլավի 1-ին (1859թ.) աստիճանի 
շքանշաններով, <<Խիզախության համար>> ոսկե սուսերով (1854թ.), 
Ոսկե զենքով (1862թ.), թուրքական՝ Մեջլիսի շքանշանով (1857թ.), պարսկական՝ 
Առյուծի և Արծվի 2-րդ աստիճանի շքանշանով (1864թ.): Հրատարակել է 
<<Կովկասի կառավարիչների մասին>>, <<Երկտող Թերեքի մարզի
 կացության մասին>>, <<Նոթեր Հաջի Մուրադի մասին>> 
գրքերը: 
 <<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 251,  Տիգրան Հայազն
 
ԴԱՎԻԹ ԴԵԼՅԱՆՈՎ
 
 
 Ռուսական բանակի գեներալ-մայոր (1813թ.) 
 
Դավիթ Արտեմի Դելյանովը (Դավիթ Հարությունի Դելանյան) (ծն. 1761 թ., 
Սանկտ-Պետերբուրգ - 1837թ.)  ռուսական բանակի ռազմական գործիչ է: Սերում է 
Պարսկաստանի Նոր Ջուղա քաղաքից Սանկտ-Պետերբուրգ փոխադրված հայկական 
Դալլաքյանների ազնվական տոհմից: Սովորել է Պետերբուրգի կադետական 
կորպոսում: Ծառայությունը Նարվայի հրաձգային գնդում սկսել է 1780 թ-ին: 
1807 թ. արժանացել է գնդապետի կոչման: 1812 թ-ին եղել է Սումիական 
հուսարական գնդի հրամանատար, 1812-1815 թթ-ին՝ 2-րդ դրագունյան դիվիզիայի 
2-րդ բրիգադի հրամանատար, 1815-1823 թթ-ին՝ 2-րդ հուսարական դիվիզիայի 2-րդ
 բրիգադի հրամանատար: 1792-1793 թթ-ին մասնակցել է ռուսական բանակի լեհական
 արշավանքին, 1805-1807 թթ-ին Սումիական հուսարական գնդի կազմում 
Պրուսիայում կռվել է Նապոլեոնի զորքերի դեմ, աչքի է ընկել 1807 թ. 
Ֆրիդլանդի ճակատամարտում: 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է
 ռուսական բանակի Բորոդինոյի և Մոժայսկի ճակատամարտերին: Մասնակցել է 
ռուսական բանակի 1813-1814 թթ. արտասահմանյան արշավանքներին, իր զորամասով 
մտել Փարիզ, աչքի է ընկել  Բար-Սյուր-Օբի կռիվներին ժամանակ: Պարգևատրվել է
 Սուրբ Գևորգիի 4-րդ (1813թ.), Սուրբ Վլադիմիրի 3-րդ (1814թ.), Սուրբ 
Աննայի 3-րդ, 2-րդ (02.07.1807թ.), Սուրբ Աննայի ադամանդազարդ 2-րդ 
(26.08.1818թ.), 1-ին (1819թ.) աստիճանի, պրուսական՝ 
<<Արժանապատվության համար>> շքանշաններով: Որդին՝ կոմս Իվան 
Դավիթի Դելյանովը (1818-1897թթ.) 1874-1897 թթ-ին եղել է Ռուսաստանի 
Պետական խորհուրդի անդամ, 1882-1897 թթ-ին՝ Ռուսաստանի լուսավորության 
նախարար:
 <<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 290,  Տիգրան Հայազն
 |