Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 22:22
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Июнь » 05

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ

Մ.թ.ա. 25-րդ դար



Հայկ Նահապետը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Հայոց ավանդադիրը: Ջվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն Կովկասյան լեռնաշղթայի, Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև տարածված երկիրը Հայկը ժանառգել է հորից՝ Թորգոմից: Հայկը հարկատու է եղել աշշուրակա-բաբելոնական բռնապետ Բելին (Նեբրովթ): Համախմբելով իր եղբայրների, որդիների, թոռների ուժերը Հայկն ապստամբել ու թոթափել է օտար բռնակալի իշխանությունը: Բելն իր որդիներից մեկի գլխավորությամբ դիվանագիտական պատգամավորություն է ուղարկել Արարատի երկիրը և Հայկից պահանջել հնազանդվել և վերստին ճանաչել իր գերագահ իրավունքները: Հայկը ենթակա աստծո գահն իր համար անպատվաբեր համարելով՝ հետ է ուղարկել Բելի պատգամավորներին: Հայկին պատժելու նպատակով Բելը մեծաքանակ զորքով մտել է նրա բնակությքան սահմանը: Քերթողահայր Մովսես Խորենացին հիշատակում է, որ Կադմոս թոռան միջոցով իմանալով Բելի ներխուժման մասին, Հայկը հավաքել է իր զորքերին և արագ երթով հասել է <<աղի ջրեր ու մանր ձկներ ունեցող ծովակի>>՝ Վանա լճի ափը և մ.թ.ա. 2492թ-ին Խոշաբ գետի ափին, բռնակալ Բելի դեմ կռվի է ելել իր փոքրաթիվ զորաբանակով: Հայկյանները, չերկնչելով ստվար թշնամուց, մարտն ընդունել են քաջաբար. <<Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով թավալվում ընկնում էին գետին, և կռիվն (անորոշ էր մնում), երկու կողմերն էլ անպարտելի մնալով:
Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց, և հետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր. որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի թափով անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս կերպով՝ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում է: Իսկ ամբոխն այս քաջության ահագին գործը տեսնելով փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը>>: Հայկի և Բելի մասին վեպը վերաբերում է հայ ժողովրդի մանր տոհմային միավորումներից մեկ ընդհանուր պետական կազմավորում ստեղծելու փուլին և իր մեջ կրում է Հայկական լեռնաշխարհի ցեղերի համախմբման և հայ ժողովրդի ինքնահաստատման գաղափարը: Բելին սպանելուց հետո Հայկը վերադարձրել է իր բնակատեղը՝ հետը տանելով Բելի զմռսած դիակը << ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց>>: Ի պատիվ հաղթանակի Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ նետսպան է եղել Բելը, Հայկն անվանել է Գերեզմանք: Այս դեպքերից հետո նրա բնակիչները Հայկի անունով կոչվել են Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ նրանց երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Անանիա Շիրակացու և Վանական Վարդապետի մոտ պահպանված ավանդություններում Հայկը նաև հայոց առաջին տոհմադիրն է, ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը (հայկակամն տարվա ամիսները կոչվել են Հայկի ո ... Читать дальше »
Просмотров: 1703 | Добавил: tigranhayazn | Дата: 05.06.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz