Արսենիս
հետ գնացինք դպրոց ընդունվենք... ասեց գիտես չէ Հայաստանի դրոշն է...
կարմիր, կապույտ, ծիրանագույն...: Հետո էլ ասեց դե հիմա նկարի ինձ դրոշի
հետ, ասեցի բալես, բայց դրոշը շատ բարձր է չի երևում: Ասեց, ոչինչ դու
նկարի մենք բոլորին կբացատրենք, որ ձողի վերևում Հայստանի դրոշն է:
Ինձ մնում է շնորհակալություն հայտնել Ասքանազ Աբրահամյանին իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքի առիթով արված իր այս գրառման համար:
Տիգրան ՊետրոսՅանց
Asqanaz Abrahamyan: Տիգրան Պետրոսյանցի հողերը մեր շատ ինստիտուտների ու
թանգարանների գլխին: Այս Մարդը մենակ այդպիսի սուտ գիտական հիմնարկների մի
քանի տարվա աշխատանք է կատարել, հիրավի, տիտանական աշխատանք... Ափսոս, ըստ
արժանվույն չի գնահատվում:
Դու իմն ես եղել միշտ, Հայաստան, Եվ անգամ, երբ դեռ առաջին պապս Նոր միայն պիտի տոհմ հիմնադրեր Եվ դառնար նախնի ՊետրոսՅանց տոհմի:
Դու իմն ես եղել միշտ, Հայաստան, Թե անգիտակից ու թե գիտակից Մտորումներիս, դեգերումներիս բոլոր ծալքերում Եվ հորս արյան ու մորս կաթի Հայկականության նրբերանգներում:
Դու իմն ես եղել միշտ, Հայաստան, Եվ քեզ զգացել ու սիրել եմ միշտ, Եվ դու, Հայաստան, իմ զավակների Ստացած արյամբ ու նաև կաթով՝ Կլինես հավետ:
18.08.2013
ԶՈՐԱՎԱՐ
/տարբերակ/
Դու հայազգի զորական ես, միշտ անպարտ ես, զորավար, Պատվելի ես աշխարհի մեջ քո քաջությամբ, զորավար: Երբ քո տանն ես, միակամ ես՝ դու հզոր ես, հաղթական, Եվ քո տունը Արևի տակ քո երկիրն է՝ Հայաստան:
Կրկներգ Հայոց ոգին քո ոգին է, զորավար, Հայոց փառքը զորավոր է, զորավար: Քո անունը զորավար է, հզոր հայ, Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:
Այրուձին քո Արևելքն էր, Արևմուտքն էր ակոսում, Քո զորավոր զորավարն էր այլ գահերի տիրանում: Տիգրան Մեծն է աշխարհով մեկ քո անունը հռչակել, Բաղրամյանը անանց փառքդ վառ աստղերին հասցրել:
Կրկներգ Հայոց ոգին քո ոգին է, զորավար, Հայոց փառքը զորավոր է, զորավար: Քո անունը զորավար է, հզոր հայ, Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:
Դու հաղթող ես, գեներալ ես, ծովակալ ես ու մարշալ, Ամենայն տեղ դու զինվոր ես, դու հաղթող ես, զորավար: Քո սխրանքը հազար փառք է, հազար դափնի, հազար ձոն, Քո պատվին է աշխարհի մեջ ամեն օրհնանք, գինեձոն:
Կրկներգ Հայոց ոգին քո ոգին է, զորավար, Հայոց փառքը զորավոր է, զորավար: Քո անունը զորավար է, հզոր հայ, Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:
Վայրկյաններ առաջ իմ ՛՛Ֆեյսբուքյան՛՛ ընկերների թիվը հատեց 2000-ի սահմանը: 2000-րդը դարձավ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Տիգրանուհի Արմենակյանը /Տինա Մարլի/: Շնորհավորում եմ Տիգրանուհուն: Նա դառնում է իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքի հերթական տերը: Շնորհավորում եմ:
Տիգրան ՊետրոսՅանց
Տիգրանուհի Արմենակյան: Ընտանիքիս շնորհիվ իմ մեջ սերմանված հայրենական ոգիս այսօր էլ ավել բոցավառվեց Տիգրան ՊետրոսՅանցի հետ ունեցած զրույցի ընթացքում:
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Ձեզ: Ձեզ հետ զրուցելիս անգամ մոռացել
էի ժամանակի մասին, քանզի այնքան հետաքրքիր էր, տպավորիչ և գաղափարական: Եվ այս պարգև-գիրքը համարում եմ կյանքիս լավագույն ձեռքբերումներից: Անչափ շնորհակալ եմ, պարոն Տիգրան ՊետրոսՅանց:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի գիտական գրադարանի
հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում, շաբաթ օրը, տեղի
ունեցավ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը: Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Էվելինա Միրզոյանը, Լիլիթ Ավագյանը, Արարատ Խաչատրյանը, Արմինե Նազարեթյանը, Վահե Խալաֆյանը: Յուրաքանչյուր հեղինակի ներկայացվող ստեղծագործության շուրջ ծավալվեց գործնական խոսակցություն:
Վերջում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց 1967 թ-ին գրած ՛՛Էրատո՛՛
պատմական դիմապատկերի գրվելու պատմությունը և դրա տպագրության
այժմեականության հետ կապված խնդիրը: Ներկաները լսեցին նաև Տ.ՊետրոսՅանցի
՛՛Զորավար՛՛ բանաստեղծության հիման վրա ստեղծվելիք երգի տարբերակը Լիլիթ
Համբարձումյանի կատարմամբ:
Վեհադեմ արքայուհի արքայից-արքա Էրատոն դանդաղաքայլ մտնում է Արտաշատ մայրաքաղաքի Հայոց արքայական գահադահլիճ:
Նրանից մի քանի քայլ հեռավորությամբ գալիս է Հայոց ավագանին. առաջին հինգ
գործակալ-նախարարները՝ գլխավոր թագադիր ասպետ Բագրատ Բագրատունին, բանակի
գլխավոր հրամանատար սպարապետ Մամիկ Մամիկոնյանը, գլխավոր մատակարար
հազարապետ Աբեղոն Աբեղյանը, գլխավոր դիվանապետը, արքայից-արքայի թիկնազորի
գլխավոր հրամանատար Մերուժան
Բագրատունին, նրանց զուգահեռ՝ Հայոց Աստվածատան մեծ քրմապետ Մաժաքը: Սրանց
հաջորդում են երկրորդ խմբի գործակալ-նախարարներ՝ Ներսես Դիմաքսյանը,
Հադոմիհր Գնթունին, Տուր Տրունին, ապա Հայոց աշխարհի չորս կողմերը իշխող
բդեշխ-փոխարքաները՝ Արևելյան կողմից Վասակ Սյունին, Արևմտյան կողմից
Տիրանը, Հարավային կողմից Սմբատ Բագրատունին, Հյուսիսային կողմից Վրույրը:
Հաջորդ շարքերը կազմում են Հայաստանի 122 գավառների
նահապետ-գավառապետ-հրամանատարները:
Գահադահլիճի գահին զուգահեռ երկու պատերի երկայնքով կանգնած են օրվա
հանդիսության համապատասխան հագած վերնախավի ներկայացուցիչ պալատականները:
Պալատի արևմտյան պատի կենտրոնում Հայոց արքայից-արքայի ադամանդազարդ գահն
է: Գահից վեր Հայոց պետության ծիրանագույն արծվակիր դրոշն է: Գահի երկու
կողմերում կանգնած են արքայից-արքայի հավատարիմ թիկնապահները՝ աջ ձեռքերը
թրի դաստակներին դրած: Արքայից-արքա Էրատոն նույն դանդաղ քայլով
անցնում է գահասրահի արևելյան հատվածից դեպի արևմտյան կողմն ընկած հատվածը,
քայլելով հատուկ նման ընդունելությունների համար գահադահլիճում փռված
արնակարմրաներկ գորգի վրայով: Փառահեղ, թեթև նազանքով բարձրանում է գահից
առաջ եղած յոթ աստիճանները, մոտենում գահին և մեկ քայլաչափ հեռավորությամբ
շրջվում է դեմքով գահադահլիճ մտած ավագանու կողմը և քարանում: Գահի աջ
և ձախ կողմերից նրան են մոտենում երկու ծառայուհիներ՝ մատուցարանի վրա
բերելով Հայոց արքայական թագն ու արքայական գավազանը: Առաջապահ խմբից
անջատվում, աստիճաններով վեր է բարձրանում գլխավոր թագադիր ասպետ Բագրատ
Բագրատունին, արքայից-արքայի առաջ խոնարհվում է, աջ կողմի մատուցարանից
վերցնում է Հայոց արքայական թագը, դնում արքայից-արքա Էրատոյի գլխին, կրկին
խոնարհվում է թագակիր արքային և ձախակողմյան ծառայուհուց վերցնելով
արքայական գավազանը՝ տալիս է արքայից-արքայի աջ ձեռքը և իր
պ
... Читать дальше »