Շնորհավորում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի դասախոսներին և ուսանողներին Նոր ուսումնական տարվա մեկնարկի
կապակցությամբ: Ցանկանում եմ հետաքրքիր, հաջողություններով լի ուսումնական
տարի:
Ջերմորեն շնորհավորում եմ
բակալավրիատի առաջին կուրս ընդունված տղաներին և աղջիկներին: Առաջին
կուրսեցիներն ընտրություն են կատարել և լինելու են մեր մեծ մանկավարժների
գործի ուսումնսիրողները:
Մագիստրատուրա ընդունված տղաների և
աղջիկների ընտրությունն առավել գիտակից է և ուղղված է բակլավրիատում ստացած
կրթության առավել ամբողջացմանը: Համոզված եմ, որ տարիներ հետո նրանք
վստահորեն կդառնան իրենց ուսուցիչների փոխարինողները: ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանց
Ջերմորեն շնորհավորում եմ 70-ամյակդ: Քո ապրած տարիներից կեսից ավելին եղել է այլ համակարգի ու այլ պետության ծիրում: Բայց Դու այն քիչ հնից եկող մարդկանցից էիր, որ բոլորոնվեր դարձար Անկախության սերնդի ռահվիրան՝ հասարակական-քաղաքական ասպարեզից սկսած մինչև դաստիարակության ոլորտն ու Հայոց պատմության ավերված գիտության վերականգնումը: Միայն այն, որ քո ստորագրությունը դրված է Հայոց նորօրյա Անկախության ՀՌՉԱԿԱԳՐԻ տակ՝ քեզ դարձնում է առասպելական մարդ:
Քեզ մաղթում եմ առողջություն երազածդ գործը՝ Հայկազունիների պատմությունը
վերաշարադրելու ու եկող սերունդներին Հայոց ճշմարիտ պատմությունը
հասցնելու համար:
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի օրվա և Նոր
ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում եմ հետաքրքիր,
հաջողություններով լի ուսումնական տարի:
Ջերմորեն շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, թող տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից լինի կրթության ընթացքում:
Շնորհավորում եմ բոլոր աստիճանի դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին Նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթում հաջող ուսումնական տարի:
ՋԵՐՄՈՐԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԹՈՌՆԻԿՆԵՐԻՆ
Արգիշտիիս բալիկներին՝ Նանեին՝ 9-րդ դասարան, Մանեին՝ 5-րդ դասարան, Արգիշտիին՝ 3-րդ դասարան,
Հրաչյայիս բալիկներին՝
Տիգրանին՝ 10-րդ դասարան, Աննային՝ 6-րդ դասարան, Արսենին՝ 1-ին դասարան,
Օգոստոսի 31-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում
տեղի ունեցավ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը: Նոր
ստեղծագործություններ ներկայացրեցին Լիլիթ Ավագյանը, Ռեգինա Ճաղարյանը,
Գուրգեն Հարությունյանը, Վահե Խալաֆյանը, Պայծառ Միքայելյանը, Տիգրան
ՊետրոսՅանցը:— с Регина Врежовна Джагарян и еще 4.
Դու գահ բարձրացար հայրական կտակով Քո եղբայր Տիգրանի հետ, Եվ եղար արքա գահակից, Գահազուրկ եղար նրա հետ, Հեռացար հեռու Պարսկաստան, Բայց նրա հետ դու կրկին Հետ դարձար արքունի քո գահին…
Եղբայրդ զոհվեց կռվում, Քո սուգն անձնական էր ու խոր Եվ դու խռովյալ ու տխուր Հեռացար հայրական քո գահից…
Եկան-գնացին ինքնակոչ արքաներ, Գողացան երկրիդ արծաթն ու ոսկին, Բայց ժողովուրդը հայոց Մերժեց, սատակեց ինքնակոչ գողերին…
Դու երրորդ անգամ օծվեցիր արքա, Հայոց թագն առար քո գլխին Եվ խառնակ ու ծանր մի շրջան Առաջնորդ եղար քո ազգին…
Չապրեցիր անձնական կանացի մի կյանք, Ուսերիդ տարար հոգսը պետական Եվ օրերիդ ծանր հոլովույթում Պահեցիր գահը հայկական…
Դու ապրել ես, գործել Հին ու նոր ժամանակների Ծանոթ-անծանոթ սահմանին՝ Քսան դար առաջ, Քսան դար անունդ Ապրում, հնչում է մեր հոգում՝ Անվանդ չի լինի մոռացում…
Խաչատուր
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի
ֆակուլտետի ուսանողուհի, գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ստուդիայի անդամ Գոհար Մարտիրոսյանի ուղեկցությամբ գրադարան այցելեց
շվեյցարահայ /Թեհրան քաղաքում ծնված/ ազգագրագետ Նևրիկ Ազատյանը: Նա սիրով
գրադարանին նվիրեց իր հրատարակած ՛՛Հայկական տարազ՛՛ գրքի մեկ օրինակ:
Արծրունիները Հայկական լեռնաշխարհի բնիկներ են, համաձայն Արարատյան
թագավորության ժամանակաշրջանի արձանագրությունների՝ սերվում են Արծրունի
տոհմից, որն ապրում էր Վանա լճի արևելյան կողմում՝ Տոսպում: Հետագայում
նրանց է անցել նաև Աղբակը, իսկ ավելի ուշ Արծրունիները միավորվելով
Մարդպետական տոհմի հետ՝ դարձել են Հայաստանի հզորագույն իշխանատոհմերից
մեկը: Արշակունյաց թագավորական <<Գահնամակի>> համաձայն՝
Արծրունիներն զբաղեցնում էին երեք բարձ (Բագրատունի և Սյունի տոհմերից
հետո):
Արծրունիներն իրենց հզորությունն օգտագործելով՝ գերագահություն ձեռք
բերեցին ամբողջ Վասպուրական աշխարհում, և նրանցից վասալական կախվածության
էին Ռշտունի, Անձևացի, Ամատունի, Ակեացի, Տրպատունի տոհմերը, որոնք ևս
հետագայում սկսեցին ներկայանալ որպես Արծրունիներ: Սրանով է բացատրվում այն
փաստը, որ 850-ական թվականներին Արծրունիները բաժանվում էին 16 ճյուղի:
Արծրունիները իրենց կարողություններով մշտապես եղել են հայրենյաց նվիրյալներ:
Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը
Ներշապուհ Արծրունին էր: Նրանք ակտիվորեն մասնակցել են 480, 774-ական
թվականների ազատագրական պատերազմներին, իսկ 851 թվականին Բագրատունիների
հետ գլխավորել են Արաբական խալիֆայության դեմ ուղղված ժողովրդական
ապստամբությունը:
Արծրունիները, մասնակցելով Բագրատունիների կողմից Հայաստանի անկախ
պետականության վերականգնման գործին, միաժամանակ հանդես բերեցին անջատողական
դրսևորումներ և 908 թվականին ստեղծեցին Վասպուրականի անկախ
թագավորությունը, որն ընդունելով Բագրատունիների գերագահությունը՝ գոյատևեց
մինչև 1021 թվականը: Վասպուրականում հաջորդաբար թագավորել են
Գագիկ-Խաչիկը, Աշոտ-Դերենիկը, Աբուսահլ-Համազասպը, իսկ 968 թվականից՝
միաժամանակ Աշոտ-Սահակը, Գագիկ-Խաչիկը, Սենեքերիմ-Հովհաննեսը:
Սելջուկ-թուրքերի հարձակումների և Բյուզանդիայի ճնշման հետևանքով
Սենեքերիմ-Հովհաննեսը 1021 թվականին Վասպուրականի ազատանու և բնակչության
մի մասի հետ գաղթել է Փոքր Հայք, որտեղ կազմավորել է Արծրունիների ավատական
իշխանությունը՝ Սեբաստիա կենտրոնով: 1080 թվականին Արծրունիների այս
իշխանապետությունը ևս ընկավ:
Արծրունիների որոշ ներկայացուցիչներ հաստատվեցին Կիլիկիայում, մի մասը
շարունակում էր գոյատևել Վասպուրականում, ևս մեկ ճյուղ հաստատվեց
Հյուսիսային Հայաստանի Կայան գավառում՝ հիմնելով Մահկանաբերդի Արծրունյաց
իշխանությունը և ծառայության անցնելով Վրաց արքունիքում՝ հասավ բարձրագույն
պաշտոնների: Ավելի ուշ այս տան ներկայացուցիչները խնամիանալով
Զաքարյանների հետ՝ շարունակեցին ազդեցիկ դիրք գրավել Զաքարյանների
իշխանապետությունում: Թիֆլիսի ամիրապետի և արքունի գանձարանապետի տեղակալի
պաշտոններն Արծրունիների ժառանգական պաշտոններն էին:
Զաքարյանների իշխանապետության հզոր,
ինքնօրեն իշխանատոհմերից են Օրբելյանները: Մոր կողմից Բագրատունիներից
սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում,
Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին:
Էլիկում Ա-ն, հավանաբար, 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի,
Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ
բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր: Նա ամուսնացավ տեղական
մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝
Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեց նրա քաղաքական կողմնորոշման գործում
դեպի հայկականն ու հայությունը: Նա զոհվում է 1184 թվականին, Գանձակի
ճակատամարտում: Միակ որդին՝ Լիպարիտ Գ-ն, մոր հետ արգելափակվում է
Նախճավանում:
Իսկ հայ-վրացական զորագնդերն արդեն մոտենում էին
Սյունիքին: Ստեփանոս եպիսկոպոսը դիմում է Իվանե Ա Զաքարյանին, Թամար
թագուհուն, վերջինիս որդի Գեորգի Լաշային և նրա հովանավորությամբ
կազմակերպում քրոջ որդու փախուստը Նախճավանից: Իվանե Ա Զաքարյանը Լիպարիտ
Գ-ին նշանակում է Սյունիքի վրա հարձակվող զորաջոկատներից մեկի հրամանատար:
Լիպարիտ Գ-ն կռվում է քաջաբար և Սյունյաց լեռնաշխարհն ազատագրելուց հետո
Իվանե Ա-ից տիրույթներ է ստանում Գեղարքունիքում, Վայոց ձորում, Կոտայքում,
Ուրծում: Այս Լիպարիտ Գ-ով էլ սկսվում է Օրբելյան իշխանատոհմը:
Օրբելյան իշխանատոհմը հայ իրականությանը տվել է ականավոր ռազմական,
քաղաքական և հոգևոր գործիչներ: Լիպարիտ Գ-ի որդի Սմբատ Բ-ն, որ մոնղոլների
տիրապետության պայմաններում այնքան հզոր դիրք ուներ Հայաստանում և
մոնղոլական արքունիքում, որ իր իշխանատիրույթում ինքնօրեն արքա էր
ճանաչված, Տարսայիճ Ա-ն, վերջիններիս ժառանգներն ավելի քան երեք ու կես
հարյուրամյակ տիրեցին երկրամասին՝ կռվելով բազում թշնամիների դեմ, անխարդախ
ծառայելով հայ ժողովրդի հարատևության գաղափարին:
Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես
նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում,
Ցաղաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդևանքում, Մամասի
վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք
ձեռագրեր: Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների
նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը
վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի
սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում:
Մեծ է Օրբելյանների իշխանատոհմի ծավալած շինարարական
գործունեությունը: Ավելի քան մեկ դարի ընթացքում Օրբելյան տան տարբեր
իշխանավորներ (Լիպարիտ Գ, Սմբատ Բ, Տարսայիճ Ա, Բուրթիլ Բ) կառուցել են
Նորավանքի հոյաշեն եկեղեցիները, գավիթը, տոհմական տապանատունը: Այստեղ
աշխատել ու շինությունները կառուցել են միջնադարյան Հայաստանի հանճարեղ
ճարտարապետներ Սիրանեսը և Մոմիկը: Օրբելյան տան պատվերով են կառուցվել
Արենիի հոյաշեն եկեղեցին, Սելիմի իջևանատունը, Սուրբ Կարապետը, բազմաթիվ
բերդեր, պալատական շինություններ:
Օրբելյանների տոհմը խնամիական կապերով կապված էր ժամանակաշրջանի մյուս
հայկական իշխանատոհմերի հետ, իսկ Տ
... Читать дальше »
Աբովյանի տարածաշրջանի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդներ:
Բերդապարսպի ստորին շարքերը մասամբ շարված են անտաշ, իսկ վերին շարքերը և մուտքի հատվածը՝ կոփածո սրբատաշ քարերով:
Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ: Բերդի տարածքում
պահպանվել են նաև միևնույն՝ 1501 թվականի պատրաստված երկու զինանշան: Բերդի մուտքի զինանշանը: Այն փորագրված է մուտքի բարավորի
երեսին: Միակտոր քանի ներքևի հատվածը գոգավոր մշակում ունի: Ներքին մասում
կոր է գծվել, որով ստեղծվել է կիսաշրջան կամ կիսագնդի պատկեր: Կիսագնդի
վերևում պատկերված են վիշապներ, որոնց գլուխները քարի կենտրոնական
հատվածում են: Բացված երախները համաչափորեն հպված են իրար, յուրաքանչյուրի
բերանում երևում են չորսական իրար սեղմված ատամներ (երկուսը՝ վերևում,
երկուսը՝ ներքևում), որոնց արանքում տեսանելի է լեզուն: Կլորավուն
գլուխների կենտրոնական մասում տեղադրված են նշաձև աչքերը, գլխի վրա
պատկերված են երկու փոքրիկ կոտոշներ, որոնք թագի տպավորություն են
ստեղծում: Գլուխների շարունակությունը կազմող հզոր մարմիններն իրար վրայով
անցնելով՝ հպվում են կիսագնդին և, արդեն քարի վերին մասում երկրորդ գալարը
տալով՝ սրածայր պոչով ձգվում են մինչև քարի ուղղահայաց եզրերը:
Վիշապները պատկերված են հարթաքանդակի եղանակով, իրականացված են առանց
մանրամասների ընգծման, բայց խոսուն ու արտահայտիչ են, և թվում է՝ աչքերից
հուր է ցայտում:
Կիսաշրջան-կիսագնդի առկայությունը պատկերային համակարգում վերջինիս զինանշանային հաստատումն է:
Զինանշանի կոնկրետ պատկանելիությունն անհայտ է: Մուտքի բարավորի
աջակողմյան հենարան քարին փորագրված արձանագրությունից պարզվում է, որ
վիշապներով զինանշանը 1501 թվականին ձևավորել է Մանվել քարգործը:
Ստեփանոս եպիսկոպոսի զինանշանը: Բերդի տարածքում շարաքարի երկու բեկորների վրա քանդակված է դիմահայաց, ճանկող արծիվ:
Արծիվը կիսաբաց թևերի եզրերով, հզոր պոչով հենված է գետնին և ճանկերով
ողնաշարաջարդ է անում ինչ-որ կենդանու (վերջինս թեև ամբողջովին ջարդոտված
է, բայց, ամենայն հավանականությամբ, գառ է): Արծվի գլուխն, ըստ պահպանված
մասի, եղել է կլոր, մարմնի վերնամասն ու կուրծքը ձևավորված են իրար վրա
շարված եռաշար ռմբափոսիկներով: Թևերի մնացած հատվածները ձևավորված են
եռաշարք ուղղահայաց զուգահեռ փոսիկներով, իսկ ոտքերը՝ զուգահեռ բարակ
գծերով: Զինանշանն իրականացված է կլոր քանդակի եղանակով:
Արծվապատկեր զինանշանը երեք կողմից առնված է երկաթագիր արձանագրության
շրջանակի մեջ: Ահա այն, <<Ստեփանոս եպիսկոպոս նկարող յիշեցեք, ի թվին
ՋԾ (1501թ.)>>:
Արձանագրությունից պարզ չէ, թե ով է այս Ստեփանոս եպիսկոպոսը: Հնարավոր
է, որ այս Ստեփանոս եպիսկոպոսը 1501 թվականին հաստատվել է Առինջի բերդում,
նորոգել բերդը, այստեղ գտնվող եկեղեցին, կառույցները և փորագրել է տվել
բերդի վիշապներով և իր՝ ճանկող արծվի զինանշանները:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 89-91