Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 10:33
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Ноябрь » 27 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
19:10
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՀՊՄՀ գիտական գրադարանի
 գրադարանավարները ստացան հավաստագրեր




ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագրի կոնսորցիումի անդամ է: 2012 թվականին մեկնարկած ծրագրի տևողությունը երեք տարի է: Պետական կառավարման ակադեմիայից բացի ASPIRE ծրագրի կոնսորցիումի անդամ են նաև Հայաստանից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, «Եվրասիա» միջազգային համալսարանը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:
Նոյեմբերի 8-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային դասընթացը, որին մասնակցում էին կոնսորցիումի անդամ հաստատությունների գրադարանավարները:


Դասընթացների երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, դիտորդական այցով Կառավարման ակադեմիա էին ժամանել ծրագրի եվրոպական գործընկերները՝ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի (Իռլանդիա) ներկայացուցիչներ Ջերալդ Քավանագը և Պադրիգ Քրբին: Այցի նպատակը «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային ծրագրի ընթացքի ուսումնասիրությունն ու համապատասխան գնահատական տալն էր:



Հյուրերին և դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:
Ծրագրի եվրոպական գործընկերները բարձր գնահատական տվեցին դասընթացին, իսկ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Ջերալդ Քավանագը հույս հայտնեց, որ այն կնպաստի գրադարանավարների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:
Ծրագրի շրջանակներում դասախոսություններից և պրակտիկ իրավիճակային խնդիրներից ու խմբային աշխատանքներից բացի ճանաչողական այց կազմակերպվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած գրադարան: Կատարվեցին ինտերակտիվ քննարկումներ, քննարկվեցին հետագա բարեփոխումների առաջարկություններ, ցուցադրվեցին տեսաֆիլմեր` հատուկ կարիքներ ունեցող նշանավոր մարդկանց և տեխնիկական սարքավորումներ` հաշմանդամների համար:



Դասընթացի ամփոփմանը ներկա էր Լանա Կառլովան: Նա բարձր գնահատական տվեց ծրագրին:
Մասնակիցներին ավարտական հավաստագրեր հանձնեց և շնորհավորեց ՀՀ պետական կառավարրման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:



Հավաստագիր ստացողների թվում էին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցսրահի ավագ գրադարանավար Աննա Մարտիրոսյանը և բանասիրական գրականության ընթերցասրահի գրադարանավար, արվեստագիտության թեկնածու Դիանա Դավոյանը:

Տիգրան ՊետրոսՅանց
Գիտական գրադարանի տնօրեն

Просмотров: 641 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/12
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Ноябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz