Նոյեմբերի 9-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ստուդիայի հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ստուդիայի նորեկներին՝ ՀՊՄՀ
քիմիակենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի, ՀՊՄՀ ուսանողական գիտական
ընկերության ներկայացուցիչ Արմենուհի Սումբուլյանին և Երևանի պետական
համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Վարսինե
Հայրապետյանին:
Նախորդ հանդիպման ժամանակ որոշվել էր մասնակցել
՛՛Օրանժ-Արմենիա-2013՛՛ գրական մրցույթին: Հրաչյա-Ժորա Հակոբյանը խոսեց
արդեն կատարված աշխատանքի մասին:
Ստուդիայի տասից ավելի անդամներ արդեն
ներկայացրել էին երեքական ստեղծագործություն: Մրցութային
ստեղծագործություններ ներկայացրեցին Տիգրանուհի Արշակյանը /նա նաև
ներկայացրեց Նանա Մկրտչյանի մրցութային աշխատանքը՝ իր խմբագրությամբ/, Գոռ
Բակումյանը, Էվելինա Միրզոյանը, Հայ-սլավոնական համալսարանի միջազգային
հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Գրիգորյանը,
Մոսկվայի իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի իրավագիտության
ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛ կայքի հիմնադիր
Գուրգեն Հարությունյանը, Վարսինե Հայրապետյանը:
Լիլիթ Պետրոսը
/Մնացականյան/ ներկայացրեց Տիգրան ՊետրոսՅանցի ՛՛Հայաստան, իմ սեր՛՛
ժողովածուից իր ընտրած երեք բանաստեղծություն: Նույն ժողովածուից հեղինակը
ներկայացրեց իր ընտրած երեք այլ բանաստեղծություն: Տիգրան
ՊետրոսՅանցը խոսեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի և ՀՊՄՀ ուսանողական
գիտական ընկերության համագործակցության մասին և նշեց, որ ստուդիան
կմասնակցի ընկերության կազմակերպած ասմունքի փառատոնին: Ընդունված
կարգի համաձայն Գոհար Մարտիրոսյանը և Հրաչյա-Ժորա Հակոբյանը ներկայացրեցին
՛՛Մարտիկի երգ՛՛ երգը: Հնչեց նաև ՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛ երգը /խոսք՝ Տիգրան
ՊետրոսՅանցի, երաժշտություն՝ Լիլիթ Համբարձումյանի/:
Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը: