Տեղանքների
անունները, որով տվյալ տարածքը ճանաչվում է աշխարհի կողմից, շատ կարևոր
են: Տեղանունը ոչ միայն անուն է, այն պատմական ինֆորմացիա է և իր մեջ
քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Պատմաբան Տիգրան Պետրոսյանցը, ով բազմաթիվ
գրքերի ու հրապարկումների հեղինակ է, արցախյան գոյամարտի մասնակից, իսկ
այժմ դասավանդում է Մանկավարժական համալսարանում, չի կարողանում ներել այն
պատմաբաններին ու հնէաբաններին, ովքեր գիտակցաբար կամ՝ ոչ փոխում կամ
կեղծում են մեր տեղանունները և իրադարձություների անունները` դրանով քար
նետելով մեր պատմության գլխին: Մեզ հետ զրույցում Տիգրան Պետրոսյանցը
ներկայացնում է աղավաղված անունների մի փոքր մասը միայն:
«Մենք իրավունք չունենք տեղանունները թարգմանել: Մեր բոլոր բնակավայրերն
ունեն պատմական անուններ, պարզապես պիտի վերականգնել այդ անունները:
Թարգմանելու քաղաքականության տակ շատ վատ բան կա թաքնված: Երբ մենք փորձում
ենք թարգմանել անթարգմանելին, դրա տակ քաղաքական բաղադրիչ ենք դնում`
նայած ում համար ինչն է ձեռնտու և ում պատվերն է կատարվում:
Մատենադարանի 1644 թ.-ի ձեռագրում հիշատակարան կա Ապարանի շրջանի
բնակավայրերի անունների վերաբերյալ, մի կողմում հայերեն անվանումներն են,
մյուս կողմում գրված է օտարալեզու` հիմնականում թուրքերեն, անվանումները:
1933թ.-ին, երբ Հայաստանում խնդիր էր դրվել անունների վերականգման,
հայացման, հեղինակներն այդ ձեռագրում նշված անունների մի մասը վերականգնել
են այնպես, ինչպես եղել է պատմական տարբերակում, մի մասին, գուցե քաղաքական
ենթատեքստով, այլ անուններ են տվել: Նայեք` բնակավայրերից մեկը 7-րդ դարից
հիշվում է որպես Եղիպատրուշ, որտեղ ծնվել է Եսայի կաթողիկոսը, ով 8-րդ
դարի արաբական արշավանքների ամենածանր շրջանում եղել է Հայոց կաթողիկոս:
Միայն նրա համար, որ փաստացի այդ գյուղը կաթողիկոսի գյուղն է,
հակաքրիստոնեական նկատառումներով, գյուղի Եղիպատրուշ անունը չեն
վերականգնել, այլ կոչել են Մռավյան` Հայաստանի խորհրդայնացման մեջ մեծ դեր
ունեցած գործչի անունով: 1990 թվականին Ապարանի գործադիր կոմիտեում, որպես
շրջխորհրդի պատգամավոր, ես հարց բարձրացրեցի և հասա նրան, որ շրջխորհուրդը
որոշում կայացրեց վերականգնել Եղիպատրուշ անունը: Հաջորդը. Կիրակոս
Գանձակեցին գրում է, որ 1254-55 թթ. Կիլիկիայի հայոց թագավոր Հեթումը
մեկնում էր Կարակորում: Նա և՛ գնալուց, և՛ վերադառնալուց մնացել է Վարդենիս
գյուղում: Կիրակոս Գանձակեցու մոտ կարդում ենք` «Գյուղս առ ոտն Արագածու,
հանդեպ լեռին Արայի, որ կոչի Վարդենիս»: Այսինքն` մենք ունենք պատմական
տեղեկություն` պատմական` Վարդենիս անվան վերաբերյալ: 1644թ.-ի տվյալ
փաստաթղթում գյուղը վերանվանվել է Գյուլուջա: Կատարվել է ուղղակի
թարգմանություն` հայերենից թուրքերեն: 1933-ին գյուղի իրական` Վարդենիս
անունը վերադարձվել է: Այս պարագայում կրոնական ու քաղաքական ենթատեքստ չի
եղել ու անունը վերադարձվել է: Բայց դրա կողքին Ալի Քուչակ գյուղը, որ
Մատենադարանի ձեռագրում Ճերմակ վանք է կոչվել, չի փոխվել ու մնացել է
Քուչակ: Երևի նույն կրոնական ենթատեքստով չեն դրել Ճերմակ վանք, Քուչակի
առաջին Ալին ջնջել են, թողել են Քուչակ: Ինչքան էլ փորձենք արհեստականորեն
կապել Նահապետ Քուչակի հետ, չի ստացվի: Պարզապես, չեն ուզեցել վերականգնել
Ճերմակ վանք անունը, իսկ այնտեղ կա վանք, որը բաց գույնի քարով է շարված:
Դրանից մի 3 կմ հեռու կա գյուղ, որը սևքար եկեղեցի ունենալու համար կոչվել է
Ղարաքիլիսա, որ նշանակում է Սև վանք: Հիմա տեսնենք, թե ի տարբերություն
մեզ, ինչ է անում թշնամին. նա, երբ տարածք է վերցնում, առաջին հերթին
սպանում է անունները, ոչ մարդկանց: Եթե դու անունները սպանեցիր,
մշակութային կոթողն էլ արհեստականորեն ստանում է այլ անուն: Մեր այդ
թշնամին դարձել էր Արևելյան Հայաստանի տերը, որի թվում նաև Ապարանի գավառն
էր: Նա անմիջապես անվանափոխություն էր արել: 1644 թ.-ի փաստաթղթում այդ
գավառի բնակավայրերի անունները օտարացվել են: Օտարացվել են օտարի ձեռքով,
բայց ինձ համար անհասկանալի է մեր պատմաբանների մոտեցումը: Տեսեք` մեր 2
հարևաններն էլ տեղանունները փոխում են և փոխելուց հետո երբեք չեն հիշում,
որ այն ունեցել է հին անուն: Ո՛չ նրանց ճարտարապետը, ո՛չ նրանց պատմաբանը,
ո՛չ նրանց գրականագետը երբևէ որևէ տեղ չեն ասում, որ Այղրդաղը նախկինում
կոչվել է Արարատ: Այսինքն` մարդկանց մոտ ասոցիացիա չի ստեղծվում, որ դա այլ
ժամանակներում այլ ժողովրդի է պատկանել և Աստվածաշնչից սկսած կոչվել է
Արարատ անունով: Մեր պատմաբաներն, ընդհակառակը, առաջին հերթին հիմնվում են
օտար անունի վրա: Ինչի՞ եղբայր, մի հարցնող լինի, դու ի՞նչն ես կեղծում,
երբ կիրառում ես իրական անունը: Եթե ասես Ապարանի հերոսամարտ, ոչ թե
Բաշ-Ապարանի`պատերազմի տե՞ղն ես կեղծում, թե՞ ժամանակը: Ինչու՞ պիտի գրվի
Բաշ-Ապարանի ճակատամարտ: Ապարան անունը գոյություն է ունեցել 9-րդ դարից:
Բաշը էլի 1644 թվին է կպցվել որպես գյուղերի գլուխ` Ապարանի գավառի գլխավոր
գյուղ: Հարգելի պատմաբան, որ գրես Ապարանի ճակատամարտ, քարտեզի վրա դրա
տեղը կփոխվի՞: Չէ, պիտի գրեն Բաշ-Ապարան, որ թուրքը ասի` այ տեսե՛ք, էդ
Բաշ- Ապարանն իմն էր, հայերը եկան գրավեցին: Նույն ձևով գրում են`
Ղարաքիլիսայի ճակատամարտ: Բայց այդ տեղանքը Վանաձոր է կոչվում չէ՞, գրեք
Վանաձորի հերոսամարտ, որ նույն խնդիրը չառաջանա: Սա մեր պատմաբանների
թշնամությունն է հայ ժողովրդի ու նրա պատմության հանդեպ: Անցնենք
Պղնձահանքին, որ Ալավերդի է կոչվում: Պատմական Պղնձահանքը ո՞նց դարձրին
Ալավերդի: Հիմա ոչ մի կերպ չենք կարողանում համոզել ո՛չ պատկան
մարմիններին, ո՛չ ժողովրդին, որ Ալավերդին դառնա Պղնձահանք: Այդ
բնակավայրում անտի ժամանակներից պղինձ է արտադրվել` 4-5 հազար տարի: Հիմա
զարմանալի է, որ ոչ ոք չի ուզում հրաժարվել Ալավերդի անունից, որ նշանակում
է ալլահի վերդի` ալլահի որդի: Սիրելիներս, ի՞նչ եք ուզում էդ ալլահից,
Պղնձահանքի ի՞նչը ձեզ դուր չի գալիս:
Նույնկերպ մեր վզին փաթաթվեց Ուրարտու տերմինն` իր բոլոր վատ
հետևանքներով: Չի եղել ո՛չ Ուրարտու, ո՛չ ուրարտական ազգ, ո՛չ էլ
ուրարտական մշակույթ, եղել է Հայկական Արարատյան թագավորություն: Նրանք,
ովքեր պաշտում են Ուրարտուն և այսօր էլ պաշտպանում են այդ տեսակետը, մեր
ազգի հետ որևէ կապ չունեն, թող ինձ դատի տան այս խոսքերի համար: Իրենք հայ
չեն ու հայ ազգի հետ կապ չունեն, իրենք սնվում են օտարի փողով, իրենք
ապահովում են օտարի ներկայությունը մեր պատմության մեջ: Իսկ Ուրարտուն և
ուրարտական պատմությունը հորինվեց օտարների կողմից: Մենք չունենիք
անկախություն, մեր պատմությունը օտարներն էին կերտում, և այդ օտարներին
Խորենացին պիտի թշնամի թվար, որովհետև նա միակն է, որ աշխարհակալ հայ
ժողովրդի պատմություն է տալիս: Պայքարը սկսվեց նախ նրա դեմ, որովհետև նրան
պիտի բացառեին, որ բացառեին նաև, որ այս տարածքը հայկական է և այստեղ հայեր
են ապրել: Իհարկե, այստեղ պետք է ոչ այնքան թուրքերին տեսնել, որքան
հրեաներին` Նիկովսկի, Դյակունով, Պետրովսկի` սա ռուսական թևի հրեաներն էին,
սրանց միացան և եվրոպակա թևի հրեաները: Նրանք հանեցին Խորենացու
ներկայացրած ողջ ժամանակաշրջանները, իսկ երբ դու դա հանում ես, տեղն ինչ-որ
բան պիտի դնես: Անմիջապես գտան` ինչ դնել: Ասորական տրանսկրիպտացիայում ա
տառ չկա, Արարատի երկիրը ստացավ Ուրարտրի անունը: Եվ այստեղից էլ անմիջապես
ստեղծեցին պետություն Ուրարտու անունով, ազգ` ուրարտու անունով, մշակույթ`
ուրարտու անունով: Այսպես է ծնվել այդ կեղծիքը: Այս տեսակետը պաշտպանող
հայ գիտնականները կոչումներ ստացել են այն ժամանակ, նրանց ձեռամբ: Նրանք էլ
ո՞նց կարող են հրաժարվել իրենց ասածից, ո՞նց կարող են հերքել: Այս պայքարը
բացառիկ քաղաքական պայքար է, այստեղ պատմության ու տեղանունի հարց չէ:
Այս քաղաքական պայքարը տանում են մեր թշնամիները` մերոնց ձեռամբ: Միթե մենք
այս անկախությունը նվաճեցինք, զոհերի գնով ձեռք բերեցինք, որ նորից ապրենք
այն ժամանակների կանոնիկ ձևերով` ուրիշներինը մեզ վերագրելով, մերը
կեղծելով: