Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
Հայաստան,
Ես քո սահմանին կանգնած զինվոր եմ,
Ես քո սահմանի երկայնքով շարված
սահմանասյուն եմ:
Հայաստան,
Ես կմնամ այստեղ, քո սահմանին,
որ սահմանիդ ներսում
երեխաներդ ծնվեն հայերեն,
ապրեն հայերեն,
սովորեն հայերեն,
փեսայանան ու հարսնանան հայերեն,
զավակներ ունենան հայերեն...
Հայաստան,
Ես քո սահմանի երկայնքով շարված սահմանասյունն եմ,
Կմնամ այստեղ, քո մեծ բանակի չզորացրվող մշտագո զինվոր,
Որ դու, Հայաստան, միշտ հարատևես...
Տիգրան ՊետրոսՅանց