Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 13:58
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Сентябрь » 21 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
18:01
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԱԽՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ ԱՅՍՕՐՅԱ ՍԵՐՈՒՆԴ


21.09.2012 թ.



Հազարամյակների պատմության ելևէջում հայերն ունեցել կամ վերստեղծել են բազում անկախ պետականություններ՝

- Նահապետական կազմավորումներ՝ շուրջ 5000 տարի,

- Հայկազյաններ՝ շուրջ 3000 անընդմեջ տարիներ,
- Երվանդյաններ՝ շուրջ 300 տարի,
- Երվանդյան-Արտաշեսյաններ՝ շուրջ 200 տարի,
- Արշակունիներ՝ շուրջ 350 տարի,
- Բագրատունիներ՝ շուրջ 150 տարի,
- Ռուբինյան-Հեթումյաններ՝ շուրջ 350 տարի,
- Զաքարյաններ՝ շուրջ 30 տարի /1200-1236 թթ-ին/,
- Դավիթ Բեկյան Սյունիք՝ շուրջ 10 տարի /1722-1730 թթ-ին/,
- Հայաստանի Առաջին Հանրապետությունը Լեռնահայաստանի հետ՝ շուրջ 3 տարի,
- Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը Արցախի հետ՝ արդեն 21 տարի...

Նաև բազում հարյուրամյակներ պետականությունների միջև եղել են անգո, պետականազուրկ տարիներ:
Եվ պետականությունների ու պետականազուրկ տարիների հանրագումարով ավելի քան 10000 տարի ՀԱՅԵՐԸ հայերեն լեզվով /ժայռագիր, մեհենագիր, սեպագիր, հայատառ/ ապրում ու աշխարհի հետ հարաբերվում են մեր այս Արարչական, Դրախտածին երկրամասում՝ Հայկական բարձրավանդակում ու նրան հարակից Մերձավոր Արևելյան տարածքներում, որ իր ձևավորման ու կայացման բնօրրանն է՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Եվ այսօր, 2012 թվականի սեպտեմբերի 21-ին, ՀԱՅԵՐԸ տոնում են իրենց այս՝ վերջին անկախության, 21 տարին...

Ճակատագրի բերումով ՀԱՅԵՐԸ իրենց բոլոր անկախությունները նվաճել են զենքով՝
- այդպես՝ 4554 տարի առաջ Հայկ Նահապետը հաղթել է Բելին՝ վերականգնելով Դրախտի երկիրը,
- այդպես՝ մ.թ.ա. 333 թ-ին, Գավգամելայում պարտված Պարսից տերությունից անկախացան Երվանդյանները,
- այդպես մ.թ.ա. 189 թ-ին Մագնեզիայում պարտված Սևլեվկյաններից անկախացան Երվանդյան-Արտաշեսյանները,
- այդպես՝ իշխաության եկան Արշակունիները,
- այդպես՝ բազմամյա պատերազմներից հետո, իշխանության եկան Բագրատունիները,
- այդպես՝ Զաքարյան բանակը նվաճեց իր Հայաստանը,
- այդպես՝ Ռուբինյանները կերտեցին Ռուբինյան-Հեթումյան Կիլիկյան Հայաստանը,
- այդպես՝ Դավիթ Բեկը հռչակեց Սյունիքի անկախությունը /որը ճանաչեց Պարսկաստանի Թահմազ շահը/,
- այդպես՝ 1918 թ-ի մայիսին, Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի հաղթանակներով, վեցհարյուրամյա դադարից հետո, ցավոք, միայն Արևելյան Հայաստանում, վերստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որ 1919 թ-ի մայիսին միավորեց նաև Արևմտահայաստանի որոշ հատվածներ ու կոչվեց Միացյալ Հայաստան,
- այդպես՝ 1988 թ-ին ծավալված ազատագրական շարժման, թորք-ազերիների դեմ մղված ազատագրական պատերազմի արդյունքում, 1991 թ-ի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով, հռչակվեց Հայաստանի Երկրորդ՝ մեր սերնդի ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ...

Այս անկախության արմատները ձգվում են 1940-ական, 1960-ական թվականների այն լուսավոր մարդկանց հոգիների միջով, որ որպես գաղափարակիրներ ոգորեցին, ապա պայքարեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանած, Հայաստանը ռազմակալած Խորհրդային Ռուսաստան հորջորջված հրեշի դեմ, որն իրեն ազատարար հայտարարելով ու մեր պատմականությունը կորցնելու-մոռացության տալու միտումով հայոց տարածքները նվիրաբերեց թուրքերին /Կարս-Սարղամիշ/, թորք-ազերիներին /Նախիջևան, Արցախ/, վրացիներին /Ջավախք, Շահումյան/: Նրանց մի մասը զոհ գնաց Սիբիրյան Գուլագներին, մի մասն արտագաղթեց ու նույնիսկ առ այսօր դեգերում է օտար ափերում: Բայց նրանց հետնորդները թորք-ազերական պատերազմում, իրեց կյանքի գնով, հաստատեցին այս՝ մեր Հայաստանի Երկրորդ Հանրապետության լինելության իրավունքը:

Հավերժ փառք սիբիրյան զնդաններում կյանք զոհած և տասնամյակներով կտտանքի ենթարկված հայորդիներին՝ ազատության գաղափարակիրներին...

Հավերժ փառք թորք-ազերական պատերազմում զոհված, անհետ կորած հայորդիներին, որ գունդ-գունդ հանգրվանել են Երևանի ու Հայաստանի բնակավայրերի Եռաբլուրներում...

Հավերժ փառք անցած տասնամյակներում հոգով ընկճված գաղափարակիրներին, թորք-ազերական պատերազմում վիրավորված ու խեղված ազատամարտիկ-զինվորականներին...

Հավերժ փառք բոլոր թիկունքային հայերին, որ անասելի ծանր պայմաններում ամեն ինչ արեցին, ամեն զրկանք կրեցին, ամեն որդու կորստի հետ համակերպվեցին հանուն Հայաստան պետության գոյության...

Այսօր մեր ազգի մեծագույն ՏՈՆՆ է, մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ օրը:

Այս երկրի բոլոր մարդկանց շնորհավորում եմ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ օրվա առթիվ: Մաղթում եմ հպարտորեն ապրել այս հողի վրա և կրած ու կրելիք դժվարությունները համարել գին ԱՆԿԱԽ ապրելու համար:

Աշխարհասփյուռ հայերին, անկախ ինչ պատճառով են հայտնվել օտար հեռուներում /Ցեղասպանության հետևանքով, խորհրային բռնատիրության հետևանքով, Հայաստանի այսօրյա իշխանավորների վատ գործելակերպի հետևանքով/, կոչ եմ անում դեմքով շրջվել դեպի Հայաստան, ավելի շուտ՝ վերադառնալ Հայաստան, որ մեր, ձեր բոլորի Հայաստանն է և ի ցույց աշխարհի հզորացնել այս Անկախ Հայաստանը, ներուժ կուտակել ու ապագայում տեր դառնալ բովանդակ Հայոց Բարձրավանդակին, որ մեզ՝ իր տերերին է սպասում:


Ձեր Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Просмотров: 688 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz