ր աշխարհի
հնարեցին ՛՛Ուրարտու՛՛ պետությունն ու ՛՛ուրարտական՛՛ ազգը, որ հայերի ու
Հայաստանի ժխտման, համաշխարհային պատմության շրջափուլերից ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
դուրս մղելու հիմնական գործիք դարձավ: Եվ այդ նոր տեսակետը /կոչենք
դյակոնովյան, պիատրովսկիական/ շատ արագ կյանքի ուղեգիր ՛՛ստացավ՛՛: Ու
ամենացավալին ու անհասկանալին այն եղավ, որ այդ կեղծիքի մաս դարձան նաև ու
հենց հայ պատմաբանները, որ տարաստիճան կոչումներ ու գիտական խույրեր դրանով
ստացան ու դարձան այդ կեղծ երկրի պրոպագանդիստն ու այդ կեղծ գիտության
կրողը: Հիմա յուրաքանչյուր հայ, նաև՝ դու, Արարատի երկիր գրելու փոխարեն
եթե գրում կամ պրոպագանդում ես ՛՛Ուրարտու՛՛ կոչված պետության անունը՝ ջուր
ես լցնում պատմական կեղծիքի ջրաղացին: Այն գործից, որի նվիրյալն ես դու,
ես ամենօրյա հրճվանք եմ ապրում: Եվ համոզված եմ, որ քո համար էլ խորթ ու
խրթին է մեր պատմության շուրջ 400-ամյա շրջափուլի ոչ հայեցի մեկնաբանման
փաստը: Կարծում եմ, որ առաջինը հենց դու պիտի պայքարես այդ կեղծ
՛՛ուրարտագիտության՛՛ դեմ և չպրոպագանդես: Ներիր, որ դու-ով եմ դիմել: Սա
քո և իմ գաղափարակիր լինելու, բարեկամ լինելու, եղբայր ու քույր լինելու,
նույն նպատակին ձգտելու արդյունքն է:
Քո բարեկամ և գաղափարակից Տիգրան Պետրոսյանց