| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Октябрь » 02 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
08:02 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ |
Կրկնում եմ իմ YAN /ՅԱՆ/-ի մասին գրառումը և
տեղեկացնում իմ ընկերներից բոլոր նրանց ում ազգանունը կմնա IAN երեք օրից
հետո կհեռացնեմ ՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերությունից... ՛՛YAN՛՛/՛՛ՅԱՆ՛՛/ -Ի ՄԱՍԻՆ
ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱԶԳԱԿԻՑՆԵՐ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵՐ
Երկար ժամանակ մտորում էի. գրել այս նկատառման մասին, թե՝ չգրել: Ի վերջո հաղթեց գրելու պահանջը: Դարեր շարունակ հայը աշխարհի կողմից ճանաչվել է իր ազգությունը կերտող ՛՛յան՛՛
մասնիկով, որ ավելանալով անունի վերջում միանգամից շեշտել է տվյալ անձի
հայ լինելը: Արդեն Պատմահայր Խորենացին գիտի Հայկյան-Հայկազյաններին,
Երվանդյաններին, Արտաշեսյան ներին, Մամիկոնյաններին, Սրվանձտյաններին,
հետագա դարերի պատմիչները՝ Զաքարյաններին, Հեթումյաններին, Վաչուտյաններին,
Օրբելյաններին, Պռոշյաններին, Համազասպյաններին: Իսկ 18-19-րդ դարերից
սկսած գրեթե բոլոր հայերը իրենց ինքնությունը ձևակերպեցին ՛՛յան՛՛
վերջածանցով: Իհարկե հայկական միջավայրում առկա են ՛՛ունի՛՛ վերջածանցով
տոհմեր /Բագրատունի, Գնթունի, Հավնունի, Պահլավունի/, ՛՛ենց՛՛ վերջածանցով
տոհմեր /Հոնենց/, ՛՛ունց՛՛ վերջածանցով տոհմեր /Բակունց/, ՛՛լի՛՛
վերջածանցով տոհմեր /Օրբելի/: Բայց այս ազգություն կերտող ձևերը ընդհանուրի
մեկ տոկոսից ավելի չեն: Մնացյալ բոլոր հայերին աշխարհում գիտեն ՛՛յան՛՛
անվանավերջով: Այդ ՛՛յան՛՛-ը փաստորեն հայոց այցեքարտն է, հայոց հիմնական
դիմելաձևը, հայոց ինքնության առհավատչյան: Այդ ՛՛յան՛՛-ը այս պահին հայ
ազգի մտավոր - աննյութական մշակութային սեփականությունն է:
Հայկական ՛՛յան՛՛-ը անգլերեն ներկայացնելիս մեկ գրելաձև ունի՝ ՛՛yan'':
Բայց նայեք հենց այստեղ՝ ՛՛ֆեյսբուքյան՛՛ հայերի ազգանուններին: Հինգից
մեկը ներկայանում է ՛՛ian՛՛-ով: Այդպես է Հայաստանի ներկայացուցիչների
դեպքում, իսկ Սփյուռքում ծնվածների դեպքում հարյուրից մեկն է ՛՛yan''-ը
կրում որպես ազգանվան բաղադրիչ: Հիմնականում ՛՛ian՛՛-ն են:
Սիրելի
հայեր, եթե անգլերենում բացակայեր մաքուր ՛՛y՛՛ տառը, իհարկե, ՛՛i՛՛ տառի
օգտագործումը հասկանալի կդառնար: Բայց չէ, որ ՛՛y՛՛-ն կա: Այդ դեպքում
ինչու եք ձեր չքնաղ ազգանունը աղավաղում: Մի անգամ լրջորեն նայել եք ձեր
անգլերեն գրված ազգանունին: ՛՛i՛՛-ով գրված ձեր ազգանունով դուք արդեն հայ
չեք: Հավատացած եղեք այդ ազգանունով դուք մարդ եք, աշխարհաքաղաքացի, բայց
ոչ հայ:
Եվ հենց այդ են ուզել մեր բոլոր ժամանակների թշնամիները՝
բյուզանդացիք, արաբները, մոնղոլ-թաթարները, թուրքերը, և հատկապես ռուսները:
Այո, նրանք էին, որ ընդհանրապես արգելում էին ՛՛յան՛՛-ը և դրա փոխարեն
պարտադրում էին իրենց ՛՛ով՛՛-ը: Եվ եթե չլիներ 19-րդ դարի կեսերից սկսված
ազգային-ազատագրական շարժումը հիմա ոչ մենք կլինեինք որպես հայ ազգ, ոչ էլ
մեր ՛՛յան՛՛ ազգանունը: Հիմա մեզ ՛՛ազատություն՛՛ բերած ռուսների հանգույն
մենք ռուսացած ՛՛ով՛՛-եր կլինեինք:
Սա իմիջիայլոց: Հիմա դառնանք
՛՛i՛՛-ին: Այս տառադարձումը ուղղակի կործանարար է: Սրանով մենք կորցնում
ենք մեր ինքնությունն ու մեր ազգային պատկանելությունը:
Հայաստանի
հայեր, դարձի եկեք: Վերականգնեք ձեր ազգանունները ՛՛ֆեյսբուքյան՛՛ այս
տարածքում, առավել ևս, որ ձեր անձնագրերում ձեր ազգանունը բացարձակ ճիշտ է
ներկայացված՝ ՛՛yan''-ով:
Սփյուռքում բնակվող հայրենակից հայեր,
դադարեք թշնամու ցանկացած ձևով ձեր ազգանունը աղավաղել և ձեր անձնագրերում
՛՛ian՛՛-ը դարձրեք ՛՛yan'', այլապես ՛՛ian՛՛ վերջածանց-ազգանունով ձեր
զավակները մեկ-երկու սերունդ հետո ոչ միայն լեզուն կկորցնեն, այլ նաև իրենց
/ձեր/ ազգային արմատները /գոնե ՛՛yan''-ով ստիպված կլինեն մեկ-մեկ հիշել
իրենց ազգային պատկանելությունը/: Վերականգնեք ձեր ազգանվան ՛՛yan''-ը:
|
|
Просмотров: 838 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/2 |
|
|
|