Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:32
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2012 » Октябрь » 2 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
23:00
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՐԵՆ Ա. ՍԻՄՈՆԵԱՆԻՆ


Հարգելի բարեկամ Կարեն Ա. Սիմոնեան: Եթե անձաբ ճանաչած չլինեի Ձեզ /1987-1991 թվականներին Դուք նախ ՛՛Սովետական Հայաստան՛՛, ապա վերանվանված ՛՛Վերածնված Հայաստան՛՛ ամսագրի խմբագիրն էիք, հետո ՀԽՍՀ /ՀՀ/ Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեի նախագահը, նաև՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ ես՝ փողոցի մյուս կողմում գտնվող Հուշարձանների պահպանության ընկերության գիտք
արտուղարը և սկսված ազգային շարժման առաջամարտիկներից մեկը/ կմտածեի, որ գրված տողերի հեղինակը այլմոլորակային է: Այո, լավ գիտենալով ինձ /գուցե լինելով հեռվում՝ մոռացել եք/ բարի եք եղել ՛՛թերուս դոկտորից մինչև կիսագրագետ չեկիստի՛՛ շարունակությունը կազմող միջանկյալի՝ ընդհանրապես հայերեն չգիտեցողների մեջ ինձ էլ նկատի ունենալ... Ինչևէ, Ձեր իրավունքն է: Բայց թույլ տվեք հակադարձել Ձեզ և նկատել, որ երբ Հայաստանում էիք ապրում և տպագրում էիք ՛՛Մարսեցիները՛՛ /կարծես թե Ձեր առաջին գիրքն է տպագրված 1957 թվականին/, ՛՛Կապարե մարդկանց գաղտնիքը՛՛ /1959 թ./, ՛՛Երկրորդ Արևը՛՛, ՛՛Փոքր Առյուծի Ադամը՛՛, ՛՛Վալտեր Բուշ՛՛ /1962 թ./, ՛՛Մենք խաղալ էինք ուզում՛՛ /1963 թ./, ՛՛Ժպիտը՛՛ /1964 թ./, ՛՛Մարգագետին՛՛ /1967 թ./, ՛՛Մոգական պատմություն՛՛ /1980 թ./, ՛՛Սիցիլիական պաշտպանություն՛՛ /1965 թ./, ՛՛Ներսես Մաժան դեղագործը՛՛ /1974 թ./, ՛՛Թափառող մոլորակը՛՛ /1961 թ./, ՛՛Ցտեսություն Նաթանիել՛՛ /1975 թ., նաև կինոնկար/, ՛՛Թող կատարվի քո երազանքը՛՛ /1972 թ./ գրքերը ո?ր հայերենով էիք գրում: Հենց այն լեզվով, որ այսօր այդպես ատում ու արհամարում եք /իսկ այդ լեզուն Հայաստանում Սահմանադրական օրենքով կիրառվում է/: Միթե Ձեր կյանքի վերջին 20 տարին Ձեզ այդքան փոխել է. որ ՛՛Հայերէնի Այբուբենը, Հայերէնի Ուղղագրութիւն եւ Հայերէնի Կետադրութիւնը ... երբէք չեմ դարձնի սաւոկային սոցիալիստական՝ Վլադիմիր Լենինի ՛՛Ուղղագրութեան մասին դեկրետի՛՛ միտքն է միայն Ձեր ուղեկիցը դարձել: Է, մնայիք Հայրենիքում /ուրիշները Ձեզանից լուրջ պատճառներ ունեին այստեղից հեռանալու/, բայց մնացին, տառապեցին, կռվեցին, Հաղթեցին: Իհարկե՝ առանց Ձեզ և փառք Արարչին, որ առանց Ձեզ: Այլապես Ձեր ներկա մտածողությամբ, եթե այդ էլ գումարվեր, Հայաստանի համար շատ ՛՛դժվար՛՛ կլիներ:

Ասեմ, որ շատ սիրել եմ Ձեր գրականությունը, այսօր էլ իմ գրադարակին կան Ձեր բոլոր գրքերը, իսկ որդիներս, այսօր էլ թոռներս՝ հատկապես սիրել ու մշտաընթերցել են ՛՛Ցտեսություն Նաթանիել,, գիրքը: Այնպես, որ գրող Կարեն Ա.Սիմոնեանին Հայաստանում այսօր էլ գիտեն որպես հայ գրող: Ու մի շտապեք Ձեզ ոչ հայ գրող համարել: Եվ անգամ ուրախացեք, որ ես ունեմ նաև Ձեր 2002 թվականին տպագրված ՛՛Վարք Աբովյան Խաչատուրի՛՛ գիրքը:


Մի փոքր իմ մասին: Ձեզ հակառակ ես՝ ՛՛միջանկյալ ընդհանրապես հայերեն չգիտեցողս՛՛ 1993 թվականին, թողնելով Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում դասախոսական աշխատանքը, թողնելով հասարակական ակտիվ գործունեությունը /Հայաստանի Թագավորական կուսակցության նախագահ, ՛՛Անբերդի ֆոնդ՛՛ հասարակական կազմակերպության նախագահ/ մեկնեցի Արցախ և Ակնի /Աղդամ/ ուղղությամբ որպես վաշտի հրամանատար մասնակցեցի պատերազմին: Մի փոքր ուշ ինձ միացան նաև իմ տան երկու տղամարդիք՝ որդիներս, 16-ամյա Հրաչյան իմ վաշտ եկավ, 18-ամյա Արգիշտին կռվեց Հորադիզի ճակատում: Մեր կորուստները ահռելի են, բայց այդ պատերազմում տարած հաղթանակով մենք ձեռք ենք բերել գերագույնը՝ ՊԱՏԻՎ:


Հիմա նվաստս գամ ձեր մեղադրանքին: Ում-ում, բայց ինձ լեզվի հարցում մեղադրելու իրավունք Դուք բացարձակ չունեք և դժվար թե կասկածեք նաև իմ գիտելիքներին: Այն, ինչ ես գրել եմ, ելնում է այսօրյա Հայաստանի սահմանադրական լեզվի /ընկալում եք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հաստատված լեզվի/ իրողություններից: Եվ Ձեզանից ոչ վատ, և գուցե Ձեզանից առավել գիտեմ և գրաբարը, և Ձեր այսօրյա միջին հայերենի հիբրիդը /որով դուք գրում եք/: Եվ Ձեզանից լավ ուսումնասիրել եմ մեր պատմիչներին ու նաև հատկապես 19-րդ դարի հայկական իրականությունը անձնանուն-ազգանուն-հայրանուն ռուսականացած տարբերակով: Ինքս էլ վերականգնել եմ իմ ազգանվան տոհմական յան-ի ց-ն: Ինչը, օրինակ, Դուք չեք պահպանել:


Այո, մեր ազգանունակերտ ԵԱՆ-ը այսօր ՅԱՆ է գրվում և այդպես կլինի ու կմնա, կմնա, եթե այլ որոշում չկայացվի: Եվ ես էլ այդ կպրոպագանդեմ ի հեճուկս Ձեր ցանկության ու իմ անգիտության:


Եվ, իհարկե, հարգելով Ձեր տարիքը և հայցելով Ձեր ներողամտությունը, մի դիտողություն անեմ: Իմ նման մարդկանց հետ գործ ունենալուց աշխատեք ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ բառը հեգնական երանգով և չակերտների մեջ չօգտագործել, որովհետև Դուք դրա իրավունքը 1992 թվականից սկսյալ չունեք: Բավարարվեք Ձեր նոր հայրենիք Փարիզում այլ ազգերի լեզուներով տպագրվող աշխատանքներով:


Իսկ հիմա հանգիստ հոգով ու, Ձեր ցանկությամբ, իմ ընկերների շարքից Ձեր անունը հանում եմ:


Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 616 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Октябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz