| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Октябрь » 05 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
02:15 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ |
ԻՄ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
Հերթական անգամ Ձեր տոնն է:
Ես ծնվել ու մեծացել եմ ուսուցչի ընտանիք-գերդաստանում: Մայրս հիսուն տարի
առաջին դասարանցիների է կյանք ճանապարհել: Նրա հազարից ավելի աշակերտներից
մեկն էլ ես եմ: Մորեղբայրս երեսուն տարուց ավելի դպրոցական մեծ կոլեկտիվ է
ղեկավարել: Մորաքույրս քառասուն տարուց ավելի դպրոցական մի կոլեկտիվի
ուսուցչուհի է եղել: Ճակատագրի բերումով ես ամուսնացա Մելանյա ուսուցչ
ուհու հետ: Իսկ իմ բոլոր բարեկամների երեխաների մեծ մասն այսօր էլ
ուսուցիչներ են: Ուսուցիչ-մանկավարժ է նաև իմ զինվորական որդին՝ Հրաչյան:
Ես այսօրվա հեռվից սիրով եմ հիշում Ապարանի Վարդենիս գյուղում ինձ
դասավանդած ուսուցիչներ Պարսամ Մայիլյանին, Զալիբեկ Հակոբյանին, Ժորա
Կարապետյանին, Գուրգեն Վարդանյանին, Ռաֆիկ Ներսիսյանին և հատկապես Ռուբեն
Ավետիսյանին: Սիրով եմ հիշում Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղում ինձ
դասավանդած ուսուցիչներ Ֆլորա Դավթյանին, Մելանյա Իսրայելյանին, Գայանե
Աղայանին, Վոլտեր Բաբաջանյանին: Եվ էլի սիրով եմ հիշում Խաչատուր Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի իմ դասախոս-ուսուցիչներ
Քնարիկ Կորկոտյանին, Բալաբեկ Մելյանին, Նինել Ոսկանյանին, Գուրգեն
Մկրտչյանին, Ելենա Բաղդասարյանին, Խիկար Բարսեղյանին, Պարույր Սահակյանին,
Կառլեն Միրզախանյանին: Թվարկածս մարդիկ և բոլոր նրանց, ում անունը չեմ
գրել ոչ միայն ինձ գիտելիք են տվել, այլ նաև իրենց հոգու ջերմությունն են
փոխանցել ինձ: Եվ ես այսօր այն եմ, ինչ կամ: Եվ դրա համար պարտական ու
երախտապարտ եմ նրանց: Նրանք և մեր փոքր երկրում դաստիարակությամբ
զբաղված բոլոր մարդիկ մեծատառով Ուսուցիչներ են: Այդ նրանք են այս երկրի,
մեր Հայաստան հայրենիքի ապագան կերտողները, բոլոր Նախագահների,
նախարարների, ակադեմիկոսների, դոկտորների, գրողների, նկարիչների, բժիշկների
և բոլոր-բոլորի կերտողները: Հավերժ հիշատակ անցած-գնացած Ուսուցիչներին, հիշենք ու գլուխ խոնարհենք նրանց: Քաջառողջություն ու մտքի թռիչք մաղթենք այսօրյա Ուսուցիչներին: Բոլորի տոնը շնորհավոր:
Ձեր Տիգրան ՊետրոսՅանց:
|
|
Просмотров: 601 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/1 |
|
|
|