| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Сентябрь » 02 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
02:04 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ |
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
 Իմ սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում, ի սփյուռս Աշխարհի
1991 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, պատերազմական կրակների օղակում
գտնվող Արցախը ՀՌՉԱԿԵՑ Երկրորդ հայկական պետության՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ,
անկախությունն ու ծնունդը... Դժվարագույն խնդիր էր պատերազմ մղելով պետություն ստեղծելը: Բայց առ ոչինչ համարելով թշնամու՝ թորք-ազերիների բոլոր կարգի սպառնալիքները, նրանց զինակցող թուրք
գեներալների խորհրդատվությունը, աֆղան մոջահեդների, չեչեն զինյալների,
բոլոր կարգի օգնական սպիտակամորթ օդաչուների, հրաձիգ-հրաձգուհիների միացյալ
զինակցությունը, կանգնեցնելով, ապա հետ մղելով դրանց միացյալ
հարձակումները ու ազատագրելով իր պատմական տարածքների մի զգալի հատվածը՝
Արցախի Հանրապետությունը կազմավորվեց ու ԿԱՅԱՑԱՎ... Արցախի ինքնապաշտպանական բանակը 1994 թվականի մայիսի 12-ին թշնամուն ստիպեց ծնկածալ զինադադար աղերսել...
Հետզինադադարյան տարիներին Արցախի Հանրապետությունը էլ առավելս
ամրապնդվեց, հզորացրեց պաշտպանական հնարավորությունները, ամրապնդեց իր
պաշտպանական բանակի հզորությունները և պետականաշինության ասպարեզում ևս
կարևորագույն քայլեր իրականացրեց: Այսօր Արցախի Հանրապետությունը, անկախ ճանաչված չլինելու փաստից, աշխարհի շատ ճանաչված պետություններից կայացած է ու ճանաչելի:
Ողջունելով Արցախի Հանրապետության անկախության օրը, որպես այդ
պետականության բանակի երբեմնի սպա, համոզմունքով մաղթում եմ, որ էլ առավելս
ամրապնդի իր դիմադրողական հնարավորությունները և որպես բազմամյա պայքարի
արդյունք, մի երջանիկ օր դառնա Հայաստանի ԱՆԿԱՊՏԵԼԻ ՄԱՍ, ինչպես ի վերուստ
ու պատմականորեն եղել է... Շնորհավոր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԴ ՕՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ... Շնոհավոր ՏՈՆԴ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ...
Տիգրան ՀԱՅԱԶՆ
|
|
Просмотров: 595 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/2 |
|
|
|