Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 03:40
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2012 » Сентябрь » 15 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
10:42
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ
ԿՈՉԵՆՔ ԱՅԴ ԿՏՈՒՐԸ ՛՛ԱՐԱՐՉԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՛՛
ԽՈՍՔ ՀԱՅՈՑ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԹԻՎ
ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՏՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ





Արսեն ջան, Հարազատս: Այն, որ կոնկրետ Հայաստանի Օրհներգի տեղադրածս տարբերակին ուշադրություն դարձնելու համար այստեղ, իմ էջում կհանդիպեի քեզ՝ 1000 տոկոսով համոզված էի: Եվ գիտես ինչու: Որովհետև ես ևս չեմ ընդունում Օրհներգի կատարման այս տարբերակը /վատ տարբերակը/, ինձ ևս անընդունելի է ՛՛աստղիկային՛՛ ծամածռությունները, որ կոնկրետ
այս ձայնագրությունում առկա են... Այո, Օրհներգի այս կատարումը հակասում է Հայաստանի Սահմանադրական պահանջին: Բայց դու, եղբայր, հաշվի չես առնում մի բան, որ վերևում գրածս միտքը կոնկրետ այս կատարման մասին չէ, այլ Հայաստանի Օրհներգի մասին: Ես իմ յուրաքանչյուր վայրկյանի գոյությամբ շնորհակալ եմ Արարչին, որ Հայ եմ ծնվել, Հայաստանում եմ ծնվել, Հայերեն եմ խոսում, Հայերեն եմ գրում, Հայերեն եմ ապրում... Իսկ, թե ինչպես եմ կոնկրետ այս կատարմանը ուշադրություն դարձրել, բացարձակ հազարերորդական նշանակություն ունի ինձ համար: Ցավոք, նշմարելի մի իրավիճակ է այսօրյա Հայաստանում, բոլոր ազգային մտածողությամբ Հայերը առանձնակի պահվածք են որդեգրել ու յուրաքանչյուրն իր ՛՛կողքային՛՛ խաղն է խաղում և աշխատում է մնալ եզրում ինչ-որ տեղ /այդտեղ երևի վտանգավոր չէ/... Խոսքս բնավ քեզ չի ուղղված... Խոսքս ընդհանրական է: Վերաբերում է բոլոր ազգայնականներին, արիականներին, պահպանողականներին, նոր պահպանողականներին, հեթանոսներին, նահապետականներին, հիքսոսականներին, խորհրդանիշականներին, սասունցիդավիթականներին, հռչակագիրականներին, ազնվազարմներին, թագակիրներին, թագավորականներին, բարեպաշտներին, անդավաճաններին, բոլոր-բոլոր անխոնջ քննադատներին այստեղ՝ Հայաստանում և ի Սփյուռս Աշխարհի... Ինչով էք իրարից տարբեր /գուցե առավոտյան արթնանալիս մեկդ աջ, իսկ մեկդ ձախ աչքն է առաջինը բացում և այդպես էլ Աշխարհին է նայում, գուցե/, ինչու միավորման քայլ չեք կատարում և չեք փորձում մի կտուրի տակ, կոչենք այդ կտուրը ԱՐԱՐՉԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, միավորվում Հայոց Երազանքը իրականացնելու ԳՈՐԾԻՆ... Թվարկածս մարդկանց մեջ ինձ էլ նկատի ունեմ և ինձ էլ եմ քննադատում, որ հեռավոր պատանեկությունից ապրում եմ Հայաստանը Թագավորով Երկիր տեսնելու գաղափարով, լինելով այդպիսի կուսակցություն ստեղծած մարդ /գործել է 1988-2006 թվականներին/, այսօրյա պառակտված ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասն եմ կազմում... Եկեք միավորվենք, եկեք մի կողմ թողնենք բոլորիս տարանջատող ինքնասիրահարվածության դրսեվորումները, եկեք ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ու կյանքի կոչենք բոլոր ՛՛իզմերից՛՛, բոլոր եզրույթներից դուրս ՀԱՅԱՍՏԱՆ երկիրը:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

ՀԳ. ...եթե թվարկածս ուժերի ներկայացուցիչները մեկ մարդով անգամ միավորվեն հզորագույն բռունց կդառնան...

Просмотров: 556 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz