Սինան փաշան (Սինան Մեծ, Խոջա Սիմար Սինան) (ծն. 09. 05. 1490թ.,
Արևմտահայաստան, Կեսարիա, գյուղ Աղրնաս - 08. 06. 1588թ., Կոստանդնուպոլիս)
թուրքական ռազմական գործիչ է, աշխարհում առաջին հայազգի գեներալը:
1502թ. ավարտել է Կ. Պոլսի քրիստոնեական դպրոցը: 1503-1510թթ-ին սովորել է
զինվորական դպրոցում: Այս դպրոցն ավարտելուց հետո քրիստոնեական ծագում
ունեցող ենիչերական զորամասում նշանակվել է սակրավոր սպա: Մասնակցել է 1524
թ-ի Բալկանյան և 1534 թ-ի Բաղդադի պատերազմերին: Կառուցել է կամուրջներ,
պաշտպանական շինարարություններ, ռազմական ճանապարհներ: Այս արվեստում հասել
է կատարելության և 1539 թ-ին նշանակվել օսմանյան սուլթանության գլխավոր
ճարտարապետ: Ռազմական կառույցների հետ միասին հիսուն տարում Թուրքիայում
կառուցվել է շուրջ 360 շինություն (131 մեծ ու փոքր մզկիթ, 55 մեդրեսե
/դպրոց/, 19 դամբարան, 7 գրադարան, 14 իմարաթ, 3 հոսպիտալ, 8 կամուրջ, 5
կամուրջ-ջրանցույց, 17 իջևանատուն, 31 պալատ, 35 բաղնիք, բազում պահեստներ և
այլ շինություններ): Կառույցներ ունի Սարաևոյում (մզկիթ, 1531թ.),
Եվպատորիայում (Ջումա Ջամի մզկիթ, 1552թ.), Բիտոլայում (Հայդար Կադի ջամիյա
մզկիթ, 1561թ.), Դամասկոսում (Տակիա Սուլեյմանիյե մզկիթ, 1554թ.),
Վիշեգրադում (Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջը Դրինա գետի վրա, 1571թ.):
1569-75թթ-ին Ադրիանապոլիսում կառուցած Սելիմիյե մզկիթը համաշխարհային
ճարտարապետության հայտնի օսմանյան ճարտարապետության գլուխգործոց է: Իր շինություններով դարձել է 5-7-րդ դարերի
հայ-բյուզանդական գմբեթաշինության ավանդույթները շարունակող մեծագույն
վարպետ: Վայելել է օսմանյան տիրակալների անվերապահ վստահությունը և այն
ծառայեցրել է ազգակից հայերին: 1573թ-ին սուլթան Սելիմ Երկրորդի հրամանով
Կեսարիայի հայերը ենթարկվել են բռնի տեղահանության և տարվել Կիպրոս կղզի:
Հայերի տեղահանությունը կանխելու նպատակով Սինան փաշան դիմել է Սուլթանին:
Վերջինս ընդառաջելով գլխավոր ճարտարապետին՝ հրամայել է նրա ազգականներին
ներում շնորհել և չտեղահանել: Այդ հրամանագիրը բարեբախտաբար պահպանվել է և
1930 թ-ին նախ հրատարակվել է թուրքերեն, ապա թարգմանվել նաև հայերեն: http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/blog-post_6716.html