Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Суббота, 23.11.2024, 12:44
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Март » 08

Ցուցադրվեցին ՀՊՄՀ կին դասախոսների գրքերը



07.03.2013

Այսօր Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանում մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվել էր ՀՊՄՀ կին դասախոսների հրատարակած գրքերի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին 150 հեղինակի շուրջ 250 մասնագիտական և  գեղարվեստական  գործեր: 
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, շնորհավորելով  կանանց  միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ, ասաց. «Մեզնից յուրաքանչյուրը հիշվում է իր թողած ժառանգությամբ. գիրքն այդ գործում ունի իր ուրույն նշանակությունը: Այսօրվա ցուցահանդեսը վերածվեց գրադարանային գեղեցիկ միջոցառման:
Ներկայացված գրքերից մի քանիսն  ընդամենը օրեր առաջ են հրատարկվել. վստահ եմ` դրանք մեր ուսանողների համար կդառնան իրենց ամենօրյա աշխատանքի անբաժան մասը»: 
«Մաշի ձեռքս, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»,-ներկաներին այս խոսքերով ողջունեց բազմաթիվ գրքերի հեղինակ, Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ում  համար  ստեղծագործող կինը եռակի կին է: 
Վերջինիս դիտարկմամբ  21-րդ դարի հայ կինը շատ տարբերվում է 19-րդ  և 20-րդ դարերի հայ կանանցից. նրա պատասխանատվությունն ու հոգսը մեր օրերում կրկնապատկվել է:
Պրոֆեսորի դիտարկմամբ պատահական չէ նաև այն, որ մի շարք երկրներ  նոր ուղի են սկսել հենց կին ղեկավարների օրոք. «Կարծում եմ կանայք մեծ հնարավորություններով են օժտված  և անհրաժեշտ է ճիշտ օգտագործել դրանք:  Բոլոր ժամանակներում  հայ կինը եղել է ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը: Նա միշտ հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` բարձրացրնելով  հայ տղամարդուն»: 
Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի  պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը ևս ընդգծեց հայ կնոջ դերակատարումը գիտակրթական ոլորտում, իսկ  Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն էլ նշեց` ցուցադրությանը ներկայացված  հեղինակներից շատերի թողած ժառանգությունն իր համար նորություն է:  
«Հպարտ եմ, որ Մանկավարժական համալսարանում  իրենց գործունեությունն են ծավալում այնպիսի կանայք, որոնց  գրքերի բովանդակությունն ու խորությունը յուրացնելը հնարավորություն է տալիս   ապրել մասնագիտական նոր վերելքներ»: 
Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, շնորհավորելով կանանց գարնան տոնի առթիվ, նշեց. «Կանանց մեծագույն երջանկությունը որդեծնությունն է, իսկ երբ կինն այդ հերոսության կողքին արարում է հոգևոր- մշակութային արժեքներ, որոնք նաև   կենսագրություն են ստանում ու մտնում մեր կյանք` կանանց կշիռը եռապատկվում է»: 
Նշենք, որ ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը:
Просмотров: 1551 | Добавил: tigranhayazn | Дата: 08.03.2013 | Комментарии (0)


ՋԵՐՄՈՐԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

Իմ սիրելի հայուհիներ՝ տատիկներ, մայրիկներ, քույրիկներ, դստրիկներ, թոռնուհիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս անզուգական տոնի՝ ամենամյա զարթոքի օրվա առթիվ: Ձեզ հետ ու միայն Ձեզ հետ է կապվում հայկական ես-ի բարձրագույն գոյաձևը: Ձեզանով ու միայն ձեզանով է հայ տղամարդն իրեն աշխարհի տեր ու տիրակալ զգում: Դուք և միայն Դուք եք հայ կյանքի աղը և առանց Ձեզ հայ տեսակի կյանքը բացարձակ անհամ կլիներ: Ձեզ եմ նվիրում աշխարհի բոլոր-բոլոր ծաղիկներն ու արևային գույները: Միշտ ուրախ եղեք ու Երջանիկ:

Տիգրան ՊետրոսՅանց





Просмотров: 605 | Добавил: tigranhayazn | Дата: 08.03.2013 | Комментарии (0)


Այս ոսկե գավաթը պատրաստվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և շուրջ չորս հազար տարեկան է: Գավաթը գտնվել է Վանաձոր քաղաքի մոտակայքում՝ պեղումների արդյունքում: Գտածոյի կարևորությունը ոչ այնքան նրանում է, որ չորս հազար տարեկան է, ոչ այնքան նրանում, որ ոսկուց է, այլ նրանում, որ իր վրա կրում է շատ կարևոր դրվագապատկերներ: Այդտեղ պատկերված են գլխեվ իրար դարձած առյուծներ: Պատկերը զինանշանային է և ամենայն հավանականությամբ պատկանում է տարածաշրջանի տիրակալ իշխանական ընտանիքին: Շուրջ մեկ հազարամյակ հետո այս զինանշանային զուգորդությունը օգտագործել են Արարատյան արքաները: Գլխով իրար շրջված առյուծներ են պատկերված արքայական ընտանիքի տարբեր տիրակալների վահանների, գոտիների վրա: Իսկ ամենագունայինը Էրեբունի քաղաք-ամրոցի պալատի պատի վրա եղած որմնանկարն է /գլխով իրար դարձած առյուծներ և նրանց միջև իշխանության խորհրդանիշ քառակող պատկերի ներսում շրջանակ-գունդ, կարմիր-կապուտ-ծիրանագույն ներկվածքով/: Այս խորհրդանիշն օգտագործել են նաև Երվանդյան-Արտաշեսյանները՝ առյուծները փոխարինելով գլխով իրար շրջված արծիվների պատկերներով:

Տիգրան ՊետրոսՅանց



Просмотров: 614 | Добавил: tigranhayazn | Дата: 08.03.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Март 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz