Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:40
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2013 » Март » 30

ՍԻՆԱՆ ՓԱՇԱ - ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼԸ


Սինան փաշան (Սինան Մեծ, Խոջա Սիմար Սինան) (ծն. 09. 05. 1490թ., Արևմտահայաստան, Կեսարիա, գյուղ Աղրնաս - 08. 06. 1588թ., Կոստանդնուպոլիս) թուրքական ռազմական գործիչ է, աշխարհում առաջին հայազգի գեներալը: 1502թ. ավարտել է Կ. Պոլսի քրիստոնեական դպրոցը: 1503-1510թթ-ին սովորել է զինվորական  դպրոցում: Այս դպրոցն ավարտելուց հետո քրիստոնեական ծագում ունեցող ենիչերական զորամասում նշանակվել է սակրավոր սպա: Մասնակցել է 1524 թ-ի Բալկանյան և 1534 թ-ի Բաղդադի պատերազմերին: Կառուցել է կամուրջներ, պաշտպանական շինարարություններ, ռազմական ճանապարհներ: Այս արվեստում հասել է կատարելության և 1539 թ-ին նշանակվել  օսմանյան սուլթանության գլխավոր ճարտարապետ: Ռազմական կառույցների հետ միասին հիսուն տարում Թուրքիայում կառուցվել է շուրջ 360 շինություն (131 մեծ ու փոքր մզկիթ, 55 մեդրեսե /դպրոց/, 19 դամբարան, 7 գրադարան, 14 իմարաթ, 3 հոսպիտալ, 8 կամուրջ, 5 կամուրջ-ջրանցույց, 17 իջևանատուն, 31 պալատ, 35 բաղնիք, բազում պահեստներ և այլ շինություններ): Կառույցներ ունի Սարաևոյում (մզկիթ, 1531թ.), Եվպատորիայում (Ջումա Ջամի մզկիթ, 1552թ.), Բիտոլայում (Հայդար Կադի ջամիյա մզկիթ, 1561թ.), Դամասկոսում (Տակիա Սուլեյմանիյե մզկիթ, 1554թ.), Վիշեգրադում (Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջը Դրինա գետի վրա, 1571թ.): 1569-75թթ-ին Ադրիանապոլիսում կառուցած Սելիմիյե մզկիթը համաշխարհային ճարտարապետության հայտնի օսմանյան ճարտարապետության գլուխգործոց է:
Իր շինություններով դարձել է 5-7-րդ դարերի հայ-բյուզանդական գմբեթաշինության ավանդույթները շարունակող մեծագույն վարպետ: Վայելել է օսմանյան տիրակալների անվերապահ վստահությունը և այն ծառայեցրել է ազգակից հայերին: 1573թ-ին սուլթան Սելիմ Երկրորդի հրամանով Կեսարիայի հայերը ենթարկվել են բռնի տեղահանության և տարվել Կիպրոս կղզի: Հայերի տեղահանությունը կանխելու նպատակով Սինան փաշան դիմել է Սուլթանին: Վերջինս ընդառաջելով գլխավոր ճարտարապետին՝ հրամայել է նրա ազգականներին ներում շնորհել և չտեղահանել: Այդ հրամանագիրը բարեբախտաբար պահպանվել է և 1930 թ-ին նախ հրատարակվել է թուրքերեն, ապա թարգմանվել նաև հայերեն:


http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/blog-post_6716.html



Просмотров: 800 | Добавил: tigranhayazn | Дата: 30.03.2013 | Комментарии (0)


26.03.2013. ՛՛ՀԱՅՈՑ ՀԱՐՑ՛՛-Ի ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՏԱՂԱՎԱՐՈՒՄ









29.03.2013. ԻՄ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ









Просмотров: 965 | Добавил: tigranhayazn | Дата: 30.03.2013 | Комментарии (0)


ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի հրետանու գեներալ-մայոր (մարտ, 1919թ.)

Քրիստափոր (Խաչատուր) Գերասիմի Արարատյանը (ծն. 18.06.1876թ., ք. Նալչիկ - 10.12.1937թ., Երևան, խորհրդային բռնության զոհ, գնդակահարվել է Երևանի մերձակա Ավանի ձորում՝ ներկայիս գազանանոցի տարածքում), Հայաստանի առաջին Հանրապետության բանակի ռազմական գործիչ է: 1892թ. ավարտել է Թիֆլիսի կադետային կորպուսը, 1896թ.՝ գերազանցությամբ՝ Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանը, 1914թ. ՝ Ցարսկոյե Սելոյի սպայական դպրոցը, 1926թ.՝ Մոսկվայի Մ.Վ. Ֆրունզեյի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի դասընթացը՞ 1896թ-ին ծառայությունն սկսել է Թիֆլիսի մոտ գտնվող Կոջորիի Կովկասյան հրետանային բրիգադում: 1905-1906 թթ-ին կամավոր ծառայել է Արևելքում և մասնակցել 1904-1905թթ-ին ռուս-ճապոնական պատերազմին, աչքի ընկել Սիպի Հայի և Խերուսիի ճակատամարտերում: 1914-1917թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Արևմտյան ռազմաճակատում, եղել է 21-րդ հրետանային բրիգադի 1-ին հրետանային մարտկոցի հրամանատար, ապա՝ շտաբային սպա, ռուսական հրետանային առաքելության դիրքերում տեղակայված ռումինական հրետանու տեսուչ: Ռուսաստանի կայսեր տապալումից հետո ռումիններից առաջարկ է ստացել գեներալի աստիճանի շնորհումով ծառայել նրանց բանակում, որից հրաժարվել է: 1918թ-ի հունվարին Թիֆլիսում հանդիպել է ռուս-ճապոնական ռազմաճակատից հայտնի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանին և նրա առաջարկով նշանակվել նորաստեղծ Հայկական առանձին բանակային կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար: 1918թ-ի մայիսի 22-27-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Հայաստանի Հանրապետության կազմավորումից հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1918թ-ի օգոստոսի 9-ին նշանակվել է Հայկական առանձին դիվիզիայի հրետանային բրիգադի հրամանատար: 1919թ. մարտին ստացել է հրետանու  գեներալ-մայորի աստիճան և նշանակվել Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար (մինչև 1920թ. մայիսը): Այս շրջանում հայկական զինուժի թվակազմն աճել է, հայկական ռազմամիավորումների ջանքերով Հայաստանին են միացվել Թուրքիայի կողմից
բռնազավթված տարածքները, ճնշվել են Հայաստանում թուրք-թաթարական ազգաբնակչության հակահայկական շարժումները: Նախարարի պարտականությունից ազատվելուց անմիջապես հետո նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրետանու վարչության պետ: Այս պաշտոնում ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-թուրքական պատերազմին, մասնակցել է Կարսի ճակատում ծավալված մարտական գործողություններին: Գերի է ընկել թուրքերին Կարսի զ ... Читать дальше »
Просмотров: 1014 | Добавил: tigranhayazn | Дата: 30.03.2013 | Комментарии (0)


ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ


Ռուսական բանակի գեներալ-մայոր (22,08,1917թ.)
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28,05,1919թ.)
ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (24.04.1919թ.)


Մովսես Բաբայի Սիլիկյանը (Սիլիկով) (ծն. 14,09,1862թ., Ելիզավետապոլի նահանգ, Նուխիի գավառ գ. Վարդաշեն - 10,12,1937թ., խորհրդային բռնության զոհ, գնդակահարվել է Երևանի մերձակա Ավանի ձորում, ներկայիս գազանանոցի տարածքում)  ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1882 թ. ավարտել է Մոսկվայի 2-րդ զինվորական գիմնազիան, 1884 թ. 3-րդ Ալեքսանդրովյան զինվորական ուսումնարանը, 1904 թ.՝ Սպայական հրաձգային դպրոցը: Ծառայությունը բանակում սկսել է 1884թ-ի օգոստոսի 14-ին: Հիմնականում ծառայել է Կովկասյան զինվորական օգրուգում: Եղել է վաշտի, գումարտակի հրամանատար: 1914թ-ին նշանակվել է Երևանի զինվորական պարետի օգնական, 1915 թ-ին՝ 8-րդ գնդի հրամանատար, 1916 թ-ին՝ Վանի զորախմբի հրամանատար: Աչքի է ընկել Մուշի, Բիթլիսի գրավման, Էրզրումի գրոհի ժամանակ: Էրզրումի գրավումից հետո նշանակվել է Էրզրումի պարետ: 1911թ-ի հունիսի 25-ին արժանացել է գնդապետի կոչմանը, 1917թ-ին օգոստոսի 22-ին՝ գեներալ-մայորի աստիճանի: 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական բանակային կորպուսի 1-ին հրաձգային դիվիզիայի, ապա՝ Երևանյան զորախմբի հրամանատար: Սիլիկյանի հմուտ ռազմավարությամբ թուրքական զորամասերը ջախջախիչ հարված են ստացել Սարդարապատի մատույցներում և Ապարանում, ու կասեցվել է նրանց հարձակումը Երևանի ուղղությամբ:
1919թ-ին նշանակվել է Գավառի տարածաշրջանայի ճակատի հրամանատար, 1920թ-ի աշնանը՝ Կարս-Ալեքսանդրապոլի ճակատի ընդհանուր հրամանատար և փարձել է կանգնեցնել առաջացող թուրքերին, սակայն այդ նրան չի հաջողվել: 1921թ-ի հունվարին աքսորվել և բնակություն հաստատել Դոնի-Ռոստովում: Խորհրդային բռնաճնշիչ մեքենան հաջորդ բոլոր տարիներին հանդիպել է անվանի զորավարին: 1927թ-ին և 1935թ-ի նոյեմբերին նա ձերբակալվել է, սակայն հանցանքների ապացուցված չլինելու պատճառով ազատ արձակվել: Պարգևատրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Գեորգիևյան խաչի 1-ին (18,11,1918թ.), Ցարական՝ Սուրբ Ստանիսլավի 2-րդ (1910թ.) աստիճանի շքանշաններով:



http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/blog-post_3678.html



Просмотров: 716 | Добавил: tigranhayazn | Дата: 30.03.2013 | Комментарии (0)


ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ


Ռուսական բանակի գեներալ-մայոր (30.08.1917թ.)
ՀՀ Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (1919թ.)


Հակոբ (Յակով) Գերասիմի Բագարատունին (ծն. 25.08. 1879թ.. Վրաստան, ք. Ախալցխա - 23.12.1943թ., Անգլիա, Լոնդոն) ռուսական բանակի ռազմական և պետական գործիչ է: 1898 թ. ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, ապա՝ Կիևի առաջին ռազմական ուսումնարանը: Մասնակցել է 1905թ. ռուս-ճապոնական պատերազմին: 1907թ.  ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան: 1908-1914թթ-ին ծառայել է Թուրքեստանյան զինվորական օկրուգում: Կատարել է ռազմա-քաղաքական և հետախուզական կարևոր հանձնարարություններ Իրանում, Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջինասիական Բուխարա, Կաշգար, Կուշկա, Մերվ, Տաշքենդ քաղաքներում: Տաշքենդում բացահայտել է պանթուրքական էմիսարների դավադրությունը: Ակտիվորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Եղել է դիվիզիայի, ապա՝ բրիգադի շտաբի պետ: 1917թ-ի փետրվարից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն: 1917թ-ի հուլիսի 12-ին նշանակվել է Պետրոգրադի զինվորական օկրուգի գլխավոր շտաբի պետ, օգոստոսի 30-ին ստացել է գլխավոր շտաբի գեներալ-մայորի աստիճան: Գեներալ Լ. Տիգրանյանի և Հ. Զավրյանի հետ կազմել է Հայկական կորպուսի կազմակերպման ծրագիրը: 1917թ-ի նոյեմբերին նշանակվել է նորաստեղծ Հայկական կորպուսի հրամանատար, սակայն ոչ մի ճանապարհով չի կարողացել հասնել Հայաստան:
1918թ-ի գարնանը գեներալ Ի.Ս. Բաղրամյանի հետ ղեկավարել է Բաքվի հայության պաշտպանությունը: Բաքվի կոմունայի անկումից հետո, 1918թ-ի հունիսի 31-ից մինչև սեպտեմբերի 15-ը, եղել է Կասպիական նավատորմի կենտրոնական կոմիտեի (Ցենտրոկասպիի դիկտատուրա) ռազմածովային կոմիսար: 1919թ-ի փոտրվարին Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի կողմից նշանակվել է Հայկական միացյալ ռազմական առաքելության պետ (որի կազմում էր նաև Անդրանիկը), ապա մինչև 1920 թ-ի վերջը գործել է ԱՄՆ-ում: 1920 թ-ի նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Առաջին հանրապետության դեսպան Անգլիայում: Մասնակցել է 1921 թ-ի Լոնդոնի և 1923 թ-ի Լոզանի կոնֆերանսներին: Պարգևատրվել է Սուրբ Գեորգի 4-րդ, 3-րդ, սուրբ Ստանիսլավի 3-րդ (1905թ.), 2-րդ, Սուրբ Վլադիմիրի 4-րդ, 3-րդ, Սուրբ Աննայի 4-րդ (1905թ.), 3-րդ, 2-րդ, Բուխարայի Ոսկե աստղի 3-րդ (1914թ.) աստիճանի շքանշաններով:


http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/blog-post_25.html


Просмотров: 858 | Добавил: tigranhayazn | Дата: 30.03.2013 | Комментарии (0)


«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս պահին համացանցում տեսնելով «Տիգրան Մեծ» շքանշանի պատկերը լցվեցի հպարտությամբ և ինձ աշխարհի երջանիկ մարդը զգացի: Եվ այդ ամենն այն պարզ պատճառով, որ այդ շքանշանը համարում եմ իմ զավակը:
«Տիգրան Մեծ», «Վարդան Մա
միկոնյան» շքանշանների ստեղծման գաղափարը, այդ գաղափարի իրականացման նամակ-հիմնավորումի պատրաստումը ՀՀ պաշտպանության նախարարին, ստեղծման սկզբնական նկարագիրը, գունային լուծումները, շքանշանների վրայի թանկարժեք քարերի քանակն ու տեղադրությունը, շքանշանների նկարագիրն ու կանոնադրությունը բացառապես իմ՝ Տիգրան Պետրոսյանցիս հեղինակային մենաշնորհն է /իհարկե ձևավորման-ամբողջացման մնացյալ աշխատանքները կատարեցին նկարիչ-դիզայներները/:
Այս շքանշանները շնորհվում են Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: «Տիգրան Մեծ», «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:
«Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, «Տիգրան Մեծ» շքանշանից հետո կամ դրա բացակայության դեպքում՝ այլ շքանշաններից առաջ:


Տիգրան ՊետրոսՅանց

30.03.2013




Просмотров: 672 | Добавил: tigranhayazn | Дата: 30.03.2013 | Комментарии (0)




Բացվեց նոր ընթերցասրահ



27.03.2013

Այսօր Մանկավարժական համալսարանի երրորդ մասնաշենքում բացվեց ժամանակակից ընթերցասրահ, որի հանդիսավոր բացմանը ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային  գործակալության  ղեկավարի տեղակալներ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության  դեսպանատան առաջին քարտուղարներ Մարկ Կալինինը, Իգոր Կուսովը, կրթական ծրագրերի ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն, Հայաստանում ռուսաց լեզվի կրթալուսավորչական ծրագրերի Ռուսական ուսումնամեթոդական կենտրոնի համակարգող Սոնա Սարաջյանը, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Ներկաներին ողջունեց համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ով ուսանողների և դասախոսների անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Մանկավարժական համալսարանին շուրջ 770 միավոր գիրք նվիրելու համար. «Համալսարանի հզորությունը որոշվում է նրա գրադարանով: Ընթերցասրահին նվիրած ռուս գրականության հատորյակները բուհի համար անգնահատելի նշանակություն ունեն. գիրքը մնայուն և հզորագույն արժեք է»:
«Գիրքն ունի իր առանձնահատուկ, անբացատրելի հմայքն ու հետաքրքրությունը». վստահեցրեց ռեկտորը՝ կոչ անելով ուսանողներին և դասախոսներին օգտվել ընթերցասրահի բոլոր հնարավորություններից: 
Ընթերցասրահի բացման առթիվ ներկաներին շնորհավորեց նաև «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային  գործակալության  ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության  դեսպանատան առաջին քարտուղար Մարկ Կալինինը. «Համալսարանի համար իսկական տոն է նման ընթերցասրահի բացումը. այն կարծես մեդիակենտրոն լինի՝ հագեցած ժամանակակից բոլոր հնարավորություններով»:
Անդրադառնալով նորաբաց ընթերցասրահին՝ համալսարանի Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ ընթերցասրահում կա մասնաշենքի ֆակուլտետների մասնագիտական  շուրջ  7500 միավոր գիրք, 11 համակարգիչ, գծային և օդային գերարագ համացանց և տեխնիկակական այլ հնարավորություններ: 
«Միայն կարդացող մարդն ապագա ունի»,-հավելեց գրադարանի տնօրենը՝ միաժամանակ կոչ անելով սիրել և խնամքով վերաբերվել բազում սերունդներ կրթող գրքերին:
Առաջիկայում նախատեսվում է Մանկավարժական համալսարանում բացել ևս մի քանի ընթերցասրահ:
 
   
 
   
 
... Читать дальше »
Просмотров: 617 | Добавил: tigranhayazn | Дата: 30.03.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Март 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz