Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:10
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2013 » Март » 30 » 1000 ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, ԾՈՎԱԿԱԼՆԵՐ. ԷՋ 120
14:40
1000 ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, ԾՈՎԱԿԱԼՆԵՐ. ԷՋ 120

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի հրետանու գեներալ-մայոր (մարտ, 1919թ.)

Քրիստափոր (Խաչատուր) Գերասիմի Արարատյանը (ծն. 18.06.1876թ., ք. Նալչիկ - 10.12.1937թ., Երևան, խորհրդային բռնության զոհ, գնդակահարվել է Երևանի մերձակա Ավանի ձորում՝ ներկայիս գազանանոցի տարածքում), Հայաստանի առաջին Հանրապետության բանակի ռազմական գործիչ է: 1892թ. ավարտել է Թիֆլիսի կադետային կորպուսը, 1896թ.՝ գերազանցությամբ՝ Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանը, 1914թ. ՝ Ցարսկոյե Սելոյի սպայական դպրոցը, 1926թ.՝ Մոսկվայի Մ.Վ. Ֆրունզեյի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի դասընթացը՞ 1896թ-ին ծառայությունն սկսել է Թիֆլիսի մոտ գտնվող Կոջորիի Կովկասյան հրետանային բրիգադում: 1905-1906 թթ-ին կամավոր ծառայել է Արևելքում և մասնակցել 1904-1905թթ-ին ռուս-ճապոնական պատերազմին, աչքի ընկել Սիպի Հայի և Խերուսիի ճակատամարտերում: 1914-1917թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Արևմտյան ռազմաճակատում, եղել է 21-րդ հրետանային բրիգադի 1-ին հրետանային մարտկոցի հրամանատար, ապա՝ շտաբային սպա, ռուսական հրետանային առաքելության դիրքերում տեղակայված ռումինական հրետանու տեսուչ: Ռուսաստանի կայսեր տապալումից հետո ռումիններից առաջարկ է ստացել գեներալի աստիճանի շնորհումով ծառայել նրանց բանակում, որից հրաժարվել է: 1918թ-ի հունվարին Թիֆլիսում հանդիպել է ռուս-ճապոնական ռազմաճակատից հայտնի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանին և նրա առաջարկով նշանակվել նորաստեղծ Հայկական առանձին բանակային կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար: 1918թ-ի մայիսի 22-27-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Հայաստանի Հանրապետության կազմավորումից հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1918թ-ի օգոստոսի 9-ին նշանակվել է Հայկական առանձին դիվիզիայի հրետանային բրիգադի հրամանատար: 1919թ. մարտին ստացել է հրետանու  գեներալ-մայորի աստիճան և նշանակվել Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար (մինչև 1920թ. մայիսը): Այս շրջանում հայկական զինուժի թվակազմն աճել է, հայկական ռազմամիավորումների ջանքերով Հայաստանին են միացվել Թուրքիայի կողմից
բռնազավթված տարածքները, ճնշվել են Հայաստանում թուրք-թաթարական ազգաբնակչության հակահայկական շարժումները: Նախարարի պարտականությունից ազատվելուց անմիջապես հետո նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրետանու վարչության պետ: Այս պաշտոնում ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-թուրքական պատերազմին, մասնակցել է Կարսի ճակատում ծավալված մարտական գործողություններին: Գերի է ընկել թուրքերին Կարսի զավթման ժամանակ (1920թ. հոկտեմբեր): Ազատվել է Հայաստանի կառավարության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի միջնորդությամբ: 1921-1925թթ-ին եղել է Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ - հրետանու պետ: Զորացրվել է 1926թ-ին: Զորացրվելուց հետո եղել է Երևանի պետական համալսարանի և գյուղատնտեսական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնների վարիչ: Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ, Սուրբ Աննայի 4-րդ, Սուրբ Ստանիսլավի 3-րդ, 2-րդ աստիճանի շքանշաններով, ոսկե զենքով (Մոսկվայի ռազմական ուսումնարանների 1896թ-ի շրջանավարտների զորահանդեսում ցուցաբերած գերազանց պահվածքի համար, հանձնել է անձամբ Ալեքսանդր 3-րդ կայսրը, պարգևի կոթին եղել է <<Գեներալ Մոիսեյ Արղութինսկի-Դոլգոռուկովին՝ Կովկասի փոխարքա, կոմս Ալեքսեյ Երմոլովից>> մակագրությամբ):

http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/blog-post_9919.html


Просмотров: 1014 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Март 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz