Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:04
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2013 » Март » 07

Տիգրան ՊետրոսՅանցоставил(а) публикацию вSona Mkrtchyan
Բարի օր, Սոնա: Շնորհակալ եմ, որ միջնորդավորված խնդրանքս հարգեցիր և ընկերություն առաջարկեցիր, որը սիրով ընդունեցի:
Եվ մի խնդրանք:
Ես նույնպես մանկավարժական համալսարանի շրջանավարտ եմ, ներկայում՝ նույն հաստատության գրադարանի տնօրենը /նաև երբեմնի դասախոսը/: Տպագրության եմ պատրաստել ՛՛Աբովյանցիներ՛՛ վերնագրով կենսագրական հանրագիտարան, որտեղ ներկայացված են շուրջ երկու հազար մարդու կենսագրություններ: Խն
դրում եմ իմ էջին տեղադրիր կամ նամականիում դիր կենսագրությունդ /ծննդյան օրով և ներկա գործունեությամբ/:
Երկրորդ. մի տեղ կարդացի գրառումդ, որտեղ երկու անուն կար. Գևորգի անունով ուսանողի և էլի մեկի մասին, որ կարծես եղել են քո համակուրսեցիները և Արցախում զոհվել են: Այլ մանրամասնությունները թողնենք: Խնդրում եմ գրիր նրանց անուն, ազգաննունները, հայրանունները /եթե հիշում ես/, համալսարան ընդունվելու, պատերազմ գնալու տարեթվերը և զոհվելու ժամանակը /եթե հիշում ես/: Արցախյան ազատամարտին մասնակիցները նույնպես ներառված են հանրագիտարանում: Գուցե այդ մարդկանց մասին, որ դու նշել էիր, իմ մոտ չկան ու կլինի բացառիկ նորություն:
Եթե խնդրանքներս ավելորդ չես համարի՝ խնդրում եմ կատարես:
Կանխավ շնորհակալ եմ:


Հարգանքով՝ Տիգրան ՊետրոսՅանց

07.03.2013 թ.
ՀԳ. Իմ մասին տես՝ tigranhayazn.do.am /պաշտոնական կայք/, mankavarzh.do.am /իմ տնօրինած գրադարանի կայք/:


Просмотров: 1505 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2013 | Комментарии (0)


ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՊԱՐԱՊԵՏ




2002 թվականին, երբ Հայկ Խաչատրյանի հեղինակակցությամբ տպագրեցի ՛՛Հայկազունք՛՛ գիրքը /Հայազգի պետական գործիչներ, զորավարներ, դիվանագետներ/ կազմի կողային մասում դրեցի Սպարապետի նկարը: Երբ ինձ հարցրեցին, թե ինչու հենց այդ տեղում է դրվել նկարը, մի պատասխան եմ տվել, որ գիրքն ինչ ձևով էլ դրվի երևա Սպարապետի ժպտադեմ դեմքը: Ասել եմ նաև, որ մի հինգ հարյուր տարի, հազար տարի հետո, այսօրվա անկախության կառուցողների անուններից կհիշվի երկու-երեք անուն և դրանցից մեկը հաստատապես կլինի Վազգենի անունը: Հիմա էլ, նրա բացակայությունից այսքան տարիներ հետո նույն համոզմունքին եմ: Հինգ հարյուր, հազար տարի հետո մեր պետության ապագա սերունդները դասագրքային ճշմարտությամբ կհիշեն Վազգենին ու նրա հետևյալ տողերը. «Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես: Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, ես կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»:
Եվ հպարտ եմ, որ Հայրենիք ստեղծելու, Հայրենիք ունենալու, Հայաստան սեր ունենալու համար եղել եմ այն շատ-շատ հայորդիներից մեկը, որ ծառայել եմ Նրա ստեղծած բանակում, Նրա ղեկավարած պաշտպանության նախարարությունում և հպարտորեն եմ նայում սպայական այն համազգեստին, որի ուսադիրների աստղերը Նրա հրամանով եմ կրել...

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ:


Տիգրան ՊետրոսՅանց

05.03.2013



Просмотров: 588 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2013 | Комментарии (0)


Սա Փյունիկյան գրի նմուշ է: Թվագրվում է մ.թ.ա. 15-րդ դարով:
Այս գիրն ունի հայկական նախասկիզբ...
Գիտակները ուսումնասիրելով փյունիկյան գրային համակարգը, այն համարում են հայկական գիր:
Հին հույները կործանելով Փյունիկյան կայսրությունը, ժառանգեցին փյունիկյան գիրն ու մշակույթը և սկիզբ դրեցին դրա լատինացմանը, սկզբնավորելով հելլենականությունը: Վերջինիս սկզբունքներից մեկը հայկական նախասկիզբը, այդ թվում գրային համակարգը հունականությանը ստորադասելն էլ, ավելին, հույն առաջին պատմիչները հայերին, պարսիկներին ու ասորիներին հույներ հռչակեցին: Նրանք անգամ չէին կասկածում, որ մի օր բացահայտվելու էր հելլեն պատմիչների ակնհայտ կեղծիքը, այս դեպքում այն ճշմարտությունը, որ փյունիկյան գիրն ունի հայկական նախասկիզբ...






  • Karen Musayelyan Ի՞նչ իմանաս, որ սրանք հենց Դանեէլեան նշանագրերը չեն, որոնցով Մաշտոցը երկու տարի ուսուցանելուց յետոյ հասկացաւ, որ թերի են։ Ի դէպ թերի այբուբենով հնարաւոր չէ երկու տարի ուսուցանել։
Просмотров: 587 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2013 | Комментарии (0)


ՌԵՊԼԻԿ ԶՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ
ՄԻ ԱՆՀԱՋՈՂ ԱՌԱՋԱՐԿԻ ԱՌԹԻՎ

Բարի կեսգիշեր Զորիկ: Առաջարկդ /Գառնին քանդել և նոր քարերով վերականգնել կամ դրան տալ 13-րդ դարի եկեղեցու կերպար/, իհարկե, ենթատեքստով, թե առանց դրա՝ բանի նման չէ: Բայց հիմա խոսքս դրան չի վերաբերում: Պարզապես մի փոքրիկ ուղղում: Գառնին հելլենիստական կառույց չէ և ունի հայկական նախաձև: Եթե գոնե մի անգամ տեսել ես Մուսասիրի նկարը, այն որ իր թալանի արձան
ագրությունում պատկերել է Սարգոնը, ապա պիտի մտապատկերում ունենայիր այն: Իսկ Մուսասիրը կառուցվել է մ.թ.ա 10-9-րդ դարերում: Մուսասիրի այդ նկարի հանգույն մ.թ.ա. 5-րդ դարում Հունաստանում կառուցվեցին Պարթենոնն ու նույնատիպ կառույցները: Հիմա լուծիր խնդիրը. ով ումից կարող էր ազդվել և հինգ հարյուր տարի հետո կառուցված հունական մուսասիրատիպ կառույցները որքանով կարող էին լինել ՛՛հելլենիստական՛՛ և գալ Հայաստան որպես նորույթ: Գառնին հին հայկական ճարտարապետության արգասիք է, հայկական է և կառուցված է հայերի ձեռքով: Իսկ հեգնանքդ ու այն այլ պատկերով փոխելը հիմարություն է....

Տիգրան ՊետրոսՅանց


ՀԳ. Զորիկ, տեքստդ կորցրեցի ու ստիպված իմ դիմապատին եմ գրում պատասխանս:




  • Hovhannes Papikyan Հենց Գառնիի կողքին եկեղեցի էին կառուցել, որ հավատավոր մարդիկ Գառնիի Տաճարից ճանապարհը թեքեն ու մտնեն եկեղեցի: Ես չգիտեմ, շա?տ մարդ էր Տաճարը թողա ... Читать дальше »
    Просмотров: 660 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Март 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz