Մարտի 5-ին ՛՛Հայոց հարց՛՛-ի առանցքում
գեներալ-համհարզ Մովսես Զաքարի Արղությանի կենսագրությունն էր: Նկարահանման
ավարտին /քանի որ օրը ինձ համար խիստ կարևոր էր, այդ օրն է ծնվել Վազգեն
Սպարապետը/ Արթուր Բախտամյանին խնդրեցի ու նրա համաձայնությամբ
լսարանին մեկ հարց տվեցի. ում խոսքերն են ՛՛Այդ պատերազմին ես տվեցի ամեն
ինչ և ստացա պատիվ՛՛: ՛՛Վազգեն Սարգսյանի՛՛. ճիշտ պատասխան տվեց Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության և իրավունքի ֆակուլտետի ուսանողուհի Ռուզաննա
Ստեփանյանը և արժանացավ իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ռուզաննային: Եվ այս լուսանկարը այդ օրվա հուշ է:
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՆՇԱՆԱԿՎԱԾ Է
Հինգշաբթի օրը, մարտի 14-ին, ժամը 14:30-ին գրական ստուդիայի արդեն հայտնի
անդամներին հրավիրում ենք բարձրահարկ շենքի երկրորդ հարկում գործող
հումանիտար գրականության ընթերցասրահ՝ գրական ստուդիայի անդրանիկ նիստին:
Պարապմունքը վարելու է Երևանի գրողների միության նախագահ, բանասիրական
գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանը: Նիստին կարող են մասնակցել
նաև այլ ուսանողներ և աշխատակիցներ, որոնց ստեղծագործությունները չեն
ներկայացվել գիտական գրադարանի mankavarzh.do.am կայքում:
ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն, ՀՀ բանակի փոխգնդապետ, բազմաթիվ
գրքերի հեղինակ Տիգրան Պետրոսյանցը օրերս Դոնի կազակական ոչ ավանդական
բնակավայրերի միավորման ատաման Ի.Կոնովի կողմից արժանացել է Դոնի կազակական զորքերի գեներալի կոչման:
Գրադարանի
տնօրենն իր հեղինակած «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «200 հայ
զորավարներ» հանրագիտարաններում անդրադարձել է հայ ժողովրդի զավակների
ռազմական կենսագրությանը, 1560-ական թվականներից մինչև մեր օրերը Հայաստանի
և այլ պետությունների կողմից գեներալի և ծովակալի կոչմանն արժանացած
հայորդիներին, ինչպես նաև ժամանակին կազակական ատամաններ եղած հայ
զորավար-գեներալներին:
«Վերջերս Հայ-ռուսական
կազակական միավորման հիմնադրման 10-ամյակի առթիվ պարգևատրվել էի նրանց
հոբելյանական մեդալով, այնուամենայնիվ մեծ անակնկալ էր նաև Դոնի կազակական
զորքերի գեներալի կոչմանն արժանանալը: «1000 հայազգի գեներալներ,
ծովակալներ» և «200 հայ զորավարներ» հանրագիտարանները միտված են
երիտասարդ սերնդի մարտական ոգու բարձրացմանն ու նրանց ինքնաճանաչմանը.
ուրախ եմ, որ գրքերի արժեքը գնահատեցին նաև օտարազգիները»,-նշեց Տիգրան
Պետրոսյանցը:
Վերջինս տեղեկացրեց, որ շուտով
կհրատարկվի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի անգլերեն, իսկ
առաջիկայում պատրաստ կլինի նաև գրքի ռուսալեզու տարբերակը:
Удостоен звания генерала казачьих войск
12.03.2013
На днях атаман Объединения казаков мест нетрадиционного
проживания на Дону Иван Кононов удостоил директора Научной библиотеки АГПУ,
подполковника армии РА, автора множества книг Тиграна Петросянца звания генерала казачьих войск.
В
своих авторских энциклопедиях «1000 генералов и адмиралов армянской
национальности» и «200 армянских полководцев» директор библиотеки
обращается к военной биографии сынов армянского народа, удостоенных
званий генерала и адмирала в Армении и других странах, начиная с 1560-ых
годов и до наших дней, а также к славному военному прошлому бывших в
свое время казачьими атаманами генералов армянского происхож
... Читать дальше »
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿԱԶԱԿԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՍՏԻՃԱՆԻ
՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛200 հայ զորավարներ՛՛
հանրագիտարանների ստեղծման համար Կազակական ոչ ավանդական բնակավայրերի
միավորման ատաման Ի.Ա.Կոնոնովի 2013 թվականի
մարտի 5-ի հրամանով /Մոսկվա, 176A թիվ 03461, թիվ 014621/ ՀՊՄՀ գիտական
գրադարանի տնօրեն, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Մնացականի Պետրոսյանցին
շնորհվել է Դոնի կազակական զորքերի գեներալի աստիճան:
Հարգելի ընկերներ: Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօրվանից ՀԱՅ ԳԵՆԻ
ՀԱՂԹԱՆԱԿ կայքում հրապարակվելու է Արցախյան ազատամարտի մասնակից,
մշակութաբան, մատենագետ, լրագրող,
խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ , Խաչատուր Աբովյանի անվան
Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի գիտական գրադարանի տնօրեն՝
Տիգրան Պետրոսյանցի (Տիգրան Հայազն) և Գարեգին Ղազարյանի հրապարակած
<<1000 հայազգի գեներալներ, ծովակալներ>> աշխատությունից
վերցված հայ զորավարների կենսագրական հատվածներ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում գրքի հեղինակին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ,
ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ, ՀՈՅԱԿԱՊ ԳԻՐՔ Է , ՊԱՏԻՎ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ
ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼ ԱՅՆ ԱՆՁԱՄԲ ՀԵՂԻՆԱԿԻ՝ ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆԻ ԿՈՂՄԻՑ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ ՋԱՆ: