Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 16:53
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Март » 17

ԻՄ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՀԱՅԻ, ԲԱՆԱՍՏԵՂԾԻ,
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Իմ սերնդակիցների նման ես էլ Հայոց բանաստեղծության աշխարհ եմ մտել նաև անզուգական հանճարի՝ Եղիշե Չարենցի բանաստեղծությամբ ու ստեղծագործությամբ: Դպրոցական տարիներին գերվել եմ ՛՛Խմբապետ
Շավաշ՛՛, ՛՛Երկիր Նաիրի՛՛, ՛՛Կոմիտաս՛՛ պոեմներով ու դարերի համար ստեղծված ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛ բանաստեղծությամբ: Ինչպես տեսնում եք նաև այն ժամանակ ինձ բացարձակ հոգեհարազատ չեն եղել նրա լենինիանային վերաբերող գործերը, որոնք ՛՛խաբված՛՛ մտավորականի գործեր էին: Տարիները պտտվեցին: Ինձ համար Չարենցը մնում էր այդ նույն գործերի հեղինակը: Հենց այդ տարիների մեջ էլ տպագրվեց Չարենցի անտիպների մի ժողովածու: Ու այդտեղ կարդացի ՛՛Նավզիկե՛՛ պոեմը: Ով ինչ միտք ուզում է թող վերագրի այդ գործին: Սակայն ինձ համար այդ գործը խաբված ու մարդակերների ջրաղացին ջուր դարձած, բայց կայանքի ու փորձության տարիներին իրականությունը հայտնագործած մեծ ստեղծագործողի, մեծ մտավորականի ողբերգական խոստովանությունն է: Մարդը խաբվել է տևական մի ժամանակ ու բացարձակ այլաբանորեն խոստովանել է, որ այն երազային իրականությունը, որի համար ոտքի էին ելել խելագարված ամբոխները՝ եղել է կեղծիք: Եղել է կեղծիք, կեղծիք, կեղծիք: Եվ Չարենց բանաստեղծի այդ գործը դարձավ իմ կյանքի լավագույն հայտնաբերումը, որ բացեց իմ աչքերը Չարենց հայի նկատմամբ, բացահայտեց իմ ՆՈՐ ՉԱՐԵՆՑԻՆ:
Այստեղ տեղադրում եմ ՛՛Նավզիկե՛՛ պոեմը: Հիմա մի անգամ էլ կարդացեք: Կարդացեք ու համոզվեք, թե որքան ճշմարիտ էր Չարենցը 1936 թվականի արդեն իր համար ողբերգական իրականությունում:
Այս տողերը գրվում են Մեծ Հանճարի ծննդյան օրվա առթիվ:
Սա էլ իմ խոստովանությունն է ամենասիրելի Հայի, Բանաստեղծի, Եղիշե Չարենցի հիշատակին:


Տիգրան ՊետրոսՅանց

13.03.2013




ՆԱՎԶԻԿԵ
I
Նայադների՛ նման, նայադների՛ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ...
Մանկությունից անդարձ՝ իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ —
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...
Նախ կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ՝
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին —
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:
Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՜ջ —
Երազեցի ընդմիշտ, թե կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...
Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին տեսած երազի մեջ, —
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն:
Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, —
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: —
Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ՝ որպես էգ մի օձ երազի քեզ ՝
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած —
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:
Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հ ... Читать дальше »
Просмотров: 679 | Добавил: tigranhayazn | Дата: 17.03.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Март 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz